Copy SMS

Dear Heart ..... Why Him???

                                                       Նամակ 
                                           «ՍՐՏԻՆ»

Dear Heart ..... Why Him??? - Նամակ, Սրտին,


Սիրելի «սիրտ», 


Վերջապես որոշեցի դիմել քեզ: ԻՆՉ՞ՈՒ ՀԵՆՑ ՆՐԱՆ:
Երևի նա վատագույն տարբերակն էր, որը մենք կարող էինք ընտրել: Սակայն ինքս էլ չեմ հասկանում ինչու անզոր եմ ազատվել նրանից: Հասկանում եմ քեզ անփորձ էիր, բայց իմ կարծիքն էլ կարող էիր հաշվի առնել, ախր գիտեիր չէ,որ տանջվելու էինք միասին: Գիտեիր, որ այդ սերը ապագա չունի, բայց մեկե շարունակում էիր, ավելի ճիշտ մինչև հիմա շարունակում ես պայքարել, իսկ ես ....... Մի նեղացիր ինձնից խնդրում եմ: Ես իրոք, անկեղծ փորձում էի  պայքարել, սակայն արդեն երկար ժամանակ է անցել..... և անարդյունք:
Եթե կարողանում եմ նրան ստել և ասել , թե սեր չկա.... Քեզ խաբել չեմ կարող.... Դու ինձնից լավ գիտես թե ինչքան եմ նրան սիրում, լավ գիտես թե ինչերի եմ պատրաստ հանուն նրա, բայց ինչու՞, ինչու՞ ճակատագիրը այսպիսի դաժան խախ խաղաց մեր հետ: Ինչու՞  տեվեց անսահման սեր, որի մասին շատերը կերազեին, ինչու՞ տվեց այդ փոխադարձ, ուժեղ զգացմունքը , ինչու՞ միացրեց մեզ, որ հետո բաժանի: 
Ախ՜ այդ հանգամանքները......
Ախր դու էլ լավ գիտես ... Մեր սերը արգելվածա....
Ինչպես եմ  ատում այդ հանգամանքները, այդ պատճառները, խնդիրները. արգելքները........
Մեզ բաժանում են մեր հարազատները....
Գիտեմ «սիրտ», քեզ համար շատ դժվար է, հասկանում եմ, որ ամեն մի ասածս քեզ ցավ է պատճառում, սակայն ես այդ ցավով արդեն 2 տարի է ինչ ապրում եմ.. Չնայաց զուտ շնչելը դա  դեռ ապրել չէ.... 
Էլի ինձ չես լսում..... Էլի մեղադրում ես ու չես հասկանում.... Եսել էի սկզբի մեղադրում ինձ , աշխարհին, ճակատագրին.... Բայց դա իմաստ չուներ.... 

Երևի հիմարություն էր քեզ անհանգստացնելը... Ուղղակի ես անզորությունից կորցնում եմ ինձ... կորցնում եմ մտածելու ունակությունը...

Խնդրում եմ օգնիր ինձ ճիշտ որոշում կայացնել......... 

 

 

11

6

1813

  • ✡יהודיה
    2014-05-16 12:27:49
    էս նկարով ամեն ինչ ասվում ա
  • Armen
    2014-06-01 11:21:46
    լավներ (լավ) (գինի)
  • Սիր
    2014-06-06 00:54:02
    (ժպիտ) (ժպիտ)
    • Armen
      2014-06-10 11:28:24
      (գինի) (լավ)
  • 2014-06-23 01:04:35
    լավներ ապրեսս (բռավո) (բռավո)