Copy SMS

Աստվածային կայծի բռնկումը

Աստվածային կայծի բռնկումը - աստվածային , կայծի , բռնկումը


1810 թվականի գարնանային օրերից մեկն էր:Բեթհովենը տանը դաշնամուր էր նվագում:Հանկարծ նա զգաց,թե ինչպես երկու քնքուշ ձեռք իջան իր ուսերին:Չէր սիրում,երբ ստեղծագործելիս խանգարում էին իրեն.դժգոհ հետ նայեց:Մի անծանոթ երիտասարդ աղջիկ էր ժպտում նրան:Աղջիկը շուրթերը մոտեցրեց Բեթհովենի ականջին ու ասաց.
-Իմ անունը Բետինա է...Բրենտանո:
Կոմպոզիտորը պատասխանեց.
-Ես հենց նոր ձեզ համար մի գեղեցիկ երգ ստեղծեցի,ուզու՞մ եք լսել:
Ու նա իր խռպոտ ձայնով սկսեց երգել:Աղջիկը քարացած լսում էր:
Բետինա Բենտանոն դեռ 25 տարեկան հասակում Գերմանիայում արդեն ճանաչված գրականագետի համբավ էր վայելում:Բեթհովենը շատ էր լսել նրա մասին,ու երեխայի պես ուրախացել էր այդ անակնկալ ծանոթությունից:Ավարտելով երգը,նա դիմեց աղջկան.
-Լավն է ,չէ՞:
Բետինան պատասխանեց.
-Մարդկանց մեծ մասը ինչ-որ լավ բանից հուզվում է,արտասվում,սակայն այդպիսի մարդիկ ստեղծագործական խառնվածք չունեն:Ստեղծագործողները տոկուն են,նրանք չեն լալիս:
-Լաց լինե՞լ,-ինքն իրեն արտասանեց Բեթհովենն ու նորից տեղնուտեղը սկսեց հորինել,երգելով Գյոթեի տեքստով ՝ "Դարձյալ հոսեք,արցունքներ հավերժ սիրո":
Արդեն բավական ուշ էր,երբ Բետինան շնորհակալություն հայտնեց և պատրաստվում էր գնալ:
-Սպասեցեք,ես ձեն մենակ չեմ թողնի,-ասաց Բեթհովենը:
-Ես կարծում էի,թե միայն երաժշտության մեջ եք ասպետ,-կատակեց աղջիկը:
-Բեռլինում ասպետներ շա՞տ կան:
-Ինձ համար մի ասպետ կա ՝ Վայմարում.երկրորդին ՝ ամենամեծ ասպետին,գտա այստեղ ՝ Վիեննայում:
-Զարմանում եմ,-ասաց Բեթհովենը,-ինչպե՞ս եք դուք Բեռլինում ապրում ազնվական սրիկաների մեջ,որոնք արվեստի մասին շատ են բարբաջում,սակայն ոչ մի կոնկրետ գործ չեն ձեռնարկում:
-Սրիկաներ ամեն տեղ էլ կան,-պատասխանեց Բետինան,-ինչ է,այստեղ ՝ Վիեննայում,դուք մի՞շտ է,որ ձեզ լավ եք զգում:
Կոմպոզիտորը կկոցեց աչքերը.
-Երբ բացում եմ աչքերս,ես պետք է հառաչեմ,քանի որ այն, ինչ տեսնում եմ,խորթ է իմ հավատամքին,և ես պարտավոր եմ արհամարհել աշխարհը,որը չի գիտակցում,որ երաժշտությունն ավելի մեծ հայտնություն է,քան ամբողջ իմաստությունն ու փիլիսոփայությունը:Երաժշտությունը գինի է,որը նոր ստեղծագործությունների է մղում,ոգևորում ,իսկ ես Բաքոսն եմ,որ մարդկանց համար պատրաստում է այդ գինին և հարբեցնում նրանց ոգին...
-Ինչու՞ եք այդպես ասում,-ընդհատեց աղջիկը,-ձեզ շատերն են սիրում ու հասկանում,դուք շատ բարեկամներ ունեք:
-Ես բարեկամներ չունեմ,-տխուր արտասանեց Բեթհովենը,-և պետք է ապրեմ միայնակ,ինքս ինձ հետ:Բայց ես գիտեմ,որ Աստված իմ արվեստի մեջ ինձ ավելի մոտ է,քան ուրիշներին...Եվ ես երբեք չեմ վախենում իմ երաժշտության համար:Նրան չի սպառնում դաժան ճակատագիրը,ում հասկանալի է դառնում,նա պետք է ազատագրվի այն հովտից որտեղ տանջվում են ուրիշները:
Բեթհովենի ձայնի մեջ չքացել էին տխրության նոտաները,նա խոսում էր ոգևորությամբ,կրքոտությամբ:Բետինան ապշել էր,Բետինան կախարդվել էր:Մի քանի օր հետո ՝ 1810 թվականի մայիսի 10-ին ,նա ձեռքը վերցրեց գրիչն ու գրեց Վայմարի իր ասպետին."Երբ տեսա նրան,ում մասին ուզում եմ քեզ պատմել,ես մոռացա ամբողջ աշխարհը:Երբ հիշողությունների գիրկն եմ ընկնում,աշխարհը չքանում է ինձ համար,այո՛,չքանում է...Ես քեզ ուզում եմ պատմել Բեթհովենի մասին,որի կողքին մոռացա ամբողջ աշխարհը և նույնիսկ քեզ,օ՜,իմ Գյոթե:Ճիշտ է, ես հասուն մարդ չեմ,բայց չեմ սխալվում,երբ ասում եմ (ավա՜ղ,առայժմ ոչ ոք դրան չի հավատում,դա ոչ ոք չի հասկանում),որ նա քայլում է հեռու ամբողջ մարդկությունից ,առաջ,շատ առաջ:Եվ կարո՞ղ ենք մենք երբևէ հասնել նրան:Ես դրանում կասկածում եմ...Մինչև արևածագը նա արդեն ներշնչված է լինում օրվա աշխատանքով,իսկ արևածագից հետո ոչ ոքի չի նկատում իր կողքին.նա մոռանում է սեփական մարմնի ուժերի պահպանման մասին,ներշչանքի հեղեղը նրան տանում է ամենօրյա տաղտուկ կյանքի ափերի կողքով":

Վիկտոր Բալայան


Աստվածային կայծի բռնկումը - աստվածային , կայծի , բռնկումը

ϟ
25

32

1052

  • PHOTOGRAPHER
    2014-05-20 18:05:58
    (լավ) (լավ) (լավ) հրաշք
    • ϟ
      2014-05-20 18:06:23
      հա,ապրես :) (ծաղիկ)
  • Մելինե
    2014-05-20 18:41:54
    (ծաղիկ) (ծաղիկ) Բեթհովեն................ O:)
    • ϟ
      2014-05-20 22:44:09
      :) (ծաղիկ)
  • Էլ..♥
    2014-05-20 18:42:29
    լավն էր (լավ) (բռավո) (բռավո)
    • ϟ
      2014-05-20 22:43:59
      ապրես
  • ▼▲▼Black Angel▲▼
    2014-05-20 19:06:25
    (բռավո) (բռավո) (բռավո) (խոնարհվել) բռավո՜՜՜՜՜
    • ϟ
      2014-05-20 22:43:50
      :)
  • Callisto
    2014-05-20 21:36:39
    Վիկտոր Բալայան.......ու ամեն ինչ ասվածա )
    • ϟ
      2014-05-20 22:43:31
      հաա :)
  • All Back..♥
    2014-05-20 21:42:18
    Շատ լավն էր ապրես հրաշքսսս (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ)
    • ϟ
      2014-05-20 22:43:08
      դու էլ :) (ծաղիկ)
  • օօօօօ հրաշք հատված էր կարդու ու ես էլ էի ոգեշնչվում.....................
  • DIANA17
    2014-05-26 17:52:42
    (բռավո) (բռավո) (բռավո)