Copy SMS

Գաբրիել Գարսիա Մարկես

Գաբրիել Գարսիա Մարկես - Նոր, հետաքրքիր, ժամանցային


Երկնագույն շան աչքերը

1.Երկնագույն շան աչքերը… Այս խոսքերի օգնությամբ նա փնտրում էր ինձ իրական կյանքում, դրանք յուրօրինակ գաղտնաբառեր էին, որով պետք է ճանաչեինք իրար հազարների միջից։

2.Նրա տխուր ուրվագիծն արդեն սկսել էր հալվել աղջամուղջի լույսի մեջ:
- Դու զարմանալի մարդ ես,- ասաց նա,- դու երազներդ երբեք չես հիշում:

3.Երբեմն, այն պահին, երբ հազիվ գտնում ենք իրար երազների լաբիրինթոսում անվերջ, ինչ-որ մեկն այնտեղ, դրսում մեր երազների, հատակին գդալ է գցում անզգույշ և արթնանում ենք։
Քիչ-քիչ համակերպվում ենք այն տխուր փաստի հետ, որ մեր այդքան թանկ միասնությունը կախված է ինչ-որ ախմախ բաներից։ Որ կարող է ինչ-որ մեկն անզգույշ լուսադեմին գդալ վայր գցի և վերջակետ դնի այդքան կարճ ու բաղձալի մեր հանդիպմանը։

4.Երազում թվում է, թե անգիր եմ արել, բայց երբ արթնանում եմ ոչ մի բառ հիշել չեմ կարողանում։
-Բայց դու ինքդ ես չէ՞ հորինել դա։

5.-Վաղը մենք անպայման կճանաչենք իրար,- ասացի ես,- ես կփնտրեմ կնոջն, ով «երկնագույն շան աչքեր» է գրում պատերի վրա:


Գաբրիել Գարսիա Մարկես - Նոր, հետաքրքիր, ժամանցային


Մի հայտարարված սպանության խրոնիկա

1.Երկուսն էլ ուժասպառ էին եղել սարսափելի աշխատանքից` սպանությունից:

Գաբրիել Գարսիա Մարկես - Նոր, հետաքրքիր, ժամանցային


Սերը ժանտախտի օրերին

1.Սրտի հիշողությոնը վերացնում է բոլոր վատ հուշերը և վեր հանում լավերը, և հենց սրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք տանել անցյալի բեռը:

2.Կեսգիշերից հետո երաժշտությունը դադարեց, ուղևորների ձայները ցրվեցին ու վերածվեցին քնատ շշունջների, իսկ տախտակամածին մնացած միայնակ 2 սրտերը բաբախում էին նավի շնչառության հանգո

3.Ոչ ես հարուստ չեմ,- ասաց նա,- ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չէ…

4. Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամներ:

5. Կանայք ավելի շուտ հարցի մեջ թաքնված միտքն են որսում, քան թե բուն հարցը:


Գաբրիել Գարսիա Մարկես - Նոր, հետաքրքիր, ժամանցային


Հարյուր տարվա մենություն

1.Այս աշխարհում մենք ապրում և մահանում ենք միայնակ…

2.Հիշողության կորստի դեմ պայքարի լավագույն միջոցը, որ մի քանի ամիս շարունակ օգնեց բոլորին, գտավ Աուրելիանոն: Եվ գտավ պատահաբար: Մի անգամ նրան պետք եկավ փոքրիկ զնդանը,- դրա վրա էին նրանք սովորաբար տափակեցնում մետաղները,- բայց արի ու տես, որ չէր հիշում դրա անվանումը:

3.Սա կով է, որին պետք է կթել ամեն առավոտ, որպեսզի կաթ ունենաս, իսկ կաթը պետք է եռացնել, որպեսզի խառնես սուրճի հետ ու ստանաս կաթով սուրճ

4.Քաղաքադռանը հայտարարություն կախեցին` Մակոնդո, մեկ ուրիշը, ավելի մեծը, որը հռչակում էր, թե ՎԵՐԵՎՈՒՄ ԱՍՏՎԱԾ ԿԱ, ամրացրին կենտրոնական փողոցում:

Ես վերջերս ավարտեցի Հարյուր տարվա մենություն գիրքը շատտտտտտտ հետաքրքիր էր

12

6

3942