Copy SMS

Միջանկյալից մինչև մեծագույն

Միջանկյալից մինչև մեծագույն - ֆուտբոլ, մրցաշրջան, ատլետիկո, մխիթարյան

2013-14 ֆուտբոլային մրցաշրջանի  ավարտին մնացել են հաշվված թվով խաղեր,սակայն բուն պայքարը ավարտված է:Սովորաբար ՉԼ եզրափակիչը չի համարվում բուն մրցաշրջանի բաղկացուցիչ մաս,այն նաև անվանում են միջանկյալ խաղ նախկին և գալիք մրցաշրջանների միջև քանի որ հենց այդ խաղից են կախված շատ արդյունքներ:

 Այո ավարտված է այդ թեժ ինչ որ տեղ նաև ինչպես անվանում են անգլիացիները ամենազարմանահրաշ մրցաշրջանը,ում մտքով կանցներ,որ "Յուրահատուկը" այդպես կխառներ Լիվերպուլի խաղաքարտերը,և վերջինս առաջնության ավարտից երեք խաղ առաջ ունենալով հսկայական առավելություն մոտակա թիմի նկատմամբ ի վերջո այն զիջեց հենց այդ թիմին,և ի վերջո շեյխերը իրենց դրածից երկրորդ անգամ Պրեմիեր լիգայի գավաթ վերցրեցին,չէի ասի թե Սիթին ամենաարժանին էր այդ տիտղոսին,ընդհակառակը Լիվերպուլը ամեն հնարավորը արեց իր այդ անհասկանալի երիտասարդական կազմով,երբեմն զարմացնելով,երբեմն պոռթկալով,երբեմն էլ միավորներ բաժանելով:Ամեն դեպքում եղավ այն ինչ եղավ և Պրեմիեր լիգայում հաղթեցին Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլստները ամբողջովին արդար պայքարում:



Միջանկյալից մինչև մեծագույն - ֆուտբոլ, մրցաշրջան, ատլետիկո, մխիթարյան


Միջանկյալից մինչև մեծագույն - ֆուտբոլ, մրցաշրջան, ատլետիկո, մխիթարյան

Կայացավ,Ատլետիկոն Իսպանիայի չեմպիոնն է:Սա երևի անհավատալի է մինչ օրս,բայց միայն նրանց համար ովքեր չեն դիտել այդ թիմի մասնակցությամբ և ոչ մի հանդիպում,ատլետները առաջին խաղից սկսած մինչև վերջին պահը պայքարեցին և չեմպիոնի տիտղոսը խլեցին Բարսելոնայից,ֆանտաստիկ կլինի եթե նրանք հաղթեն նաև Չեմպիոնների Լիգան:Եվ այդ ամենը մարզչի աշխատանիք արդյունքն է,Լիվերպուլի պես միջինից բարձր մակարդակ ունեցող ֆուտբոլիստներից Սիմեոնեն կերտեց չեմպիոնական թիմ,և հիմա որ մի հայը կխոսի նրանց մարզաշապիկին գրվածի մասին,ես թքած ունեմ դրա վրա,Ատլետիկոն մեծագույն թիմ է այս պահին և շատ եմ ցանկանում,որ այսպիսին մնա,քանի որ ֆուտբոլը հենց այսպիսի թիմերի է սիրում:


Միջանկյալից մինչև մեծագույն - ֆուտբոլ, մրցաշրջան, ատլետիկո, մխիթարյան

Իտալիայում,Գերմանիայում և Ֆրանսիայում անակնկալներ գրեթե չեղան,չեմպիոն դարձան այն ակումբները որոնց հաղթանակը կանխագուշակվել էր դեռևս անցյալ տարվանից:Առանձին ուշադրության է այստեղ արժանի Դորտմունդի Բորուսիան,որ ամենաթերագնահատված թիմն էր ՉԼ-ում սակայն ինչպիսի խաղ խաղաց Ռեալի դեմ Սիգնալ իդունա պարկում,և միայն չար ուժերի միջամտությամբ Մխիթարյանը չխփեց հաղթական գնդակը,և ընդհանրապես եթե չլինեին լուրջ կադրաին խնդիրները Բորուսիան էլ ավելի բարձր տեղերի կհասներ:


Միջանկյալից մինչև մեծագույն - ֆուտբոլ, մրցաշրջան, ատլետիկո, մխիթարյան

Առանձնահատուկ կխոսեմ նաև Մխիթարյանի մասին:Չլինեին նրա վրիպումները Ռեալի հետ խաղում երևի թե նա կհամարվեր տարվա ամենահաջողակ ձեռքբերումը Բեյլից հետո,նա իրոք բարձր մակարդակի ֆուտբոլը խաղաց թե Բունդեսլիգայում և  թե ՉԼ-ում,լիովին արդարացրեց իր վրա ծախսած գումարները և համոզված եմ որ գալիք սեզոնում Մխիթարյանը կցուցադրի իր լավ ֆուտբոլը,որին մենք միշտ սպասում ենք,անկախ ամեն ինչից:

Այսպիսով ավարտված է 2013-14 ֆուտբոլային մրցաշրջանը,դրա սկզբից առաջ ես սպասում էի,որ այն այսպիսի թույլ պայքարում կանցնի քանի որ այն միջանկյալ տեղ էր զբաղեցնում յուրաքանչյուր ֆուտբոլիստի մոտ,իսկ մեծագույնը դա Մուդիալ 2014-ն է,սպասենք մեծ հավաքականների մեծ ֆուտբոլային տոնին:Շնորհակալություն ուշադրության համար !!

12

9

1999

  • PuShOk ))∞†
    2014-05-21 16:38:02
    ես ռեալի ֆաաան եմ (խփո) (խփո)
  • Kima♥
    2014-05-21 16:40:48
    եսել Բարսայի :)
  • Jessie
    2014-05-21 16:45:33
    apsos vor real@ 4darav haxtox u apri henon ira lav xaxi hamar
  • Sherlock
    2014-05-21 19:06:22
    Իտալիայում Յուվեյի հաղթանակը սպասելի ու արդարացի էր, Անգլիայում ուզում էի Լիվերպուլը հաղթեր, զուտ մենակ Ջերրարդի համար, ինքը մեծատառով Ֆուտբոլիստ ու Ավագա: Իրա նման ավագներ քիչ կան: Ատլետիկոն իրոք արժանի էր, լավա որ հաղթեց ինքը, մի քիչ հետաքրքրություն մտավ իսպանական ֆուտբոլի մեջ, իսկ Գերմանիան եսիմ է Բավարիան շատա առաջ ու ուժեղ մնացածի համեմատ, դե հանած մի երկու թիմ
  • Lilith Madridista!!
    2014-05-21 19:56:57
    ՉԼ Ռեալն ա հաղթելու...ես դրանում կասկած չունեմ... :)
  • ArPiNe
    2014-05-22 15:55:59
    es reali faneric em