Copy SMS

Մեջբերում գրքից (ՄԱՍ 3)

Սեյրան Գրիգորյան 

Ինչու ես տխուր....


Մեջբերում գրքից  (ՄԱՍ 3) - Սեյրան Գրիգորյան  հեղինակի մտքերը, կարծիքները

Անկախ ամեն ինչից սիրիր մարդուն, թե չէ ապրելը պատիժ կդառնա քեզ համար:

                                                        * * *

Չարին իմացիր պատժել, բայց չարություն չգործես:

                                                          * * *

Մեկ էլ տեսար նույնիսկ ամենամոտ ընկերս դառնում է անհասկանալի, օտար, անբացատրելի:


Մեջբերում գրքից  (ՄԱՍ 3) - Սեյրան Գրիգորյան  հեղինակի մտքերը, կարծիքները

ՄԵկ-մեկ ինձ թվում է, թե գժվել եմ, որ բոլորն ինձ խղճում են, դրա համար էլ ձևացնում եմ, թե ես, իբր, գիժ չեմ:

                                                         * * *

Դուք չեք պատկերացնում, բայց միշտ թվում է, թե ինչ-որ մեկն ինձ թելադրում է սա արա, նա արա, քնիր, վազիր, ծիծաղիր, խոսիր, կեր... Կարծես ինչ-որ մեկի ձեռքի խաղալիքը լինեմ: Փորձում եմ փախչել, հնար չկա:

                                                          * * *

Մարդը ոչ մի փրկություն ունի: Նրանից ոչ խիղճ է մնացել, ոչ բարություն: Բարությունը թուլություն է:


Մեջբերում գրքից  (ՄԱՍ 3) - Սեյրան Գրիգորյան  հեղինակի մտքերը, կարծիքները

Ուժեղ մարդում բնորոշ է բարությունը:

                                                                  * * *

Աշխարհում ամենամեծ սուտը բնավ էլ սուտ չէ, այլ մարդու հնարած հեքիաթն է իր մասին, որը վեր է հանել ամեն ինչից ու պաշտում է:

                                                                  * * *

Որպեսզի սեփական պատիժը գոնե քիչ թեթևացնի, մարդն իր կյանքը լցնում է սարքովի հիմարություններով, սարքովի գաղափարներով, սարքովի զգացումներով, սարքովի երջանկությամբ.....


Մեջբերում գրքից  (ՄԱՍ 3) - Սեյրան Գրիգորյան  հեղինակի մտքերը, կարծիքներըԹե կյանքուն խնայես, քեզ չեն խնայի.....

                                                                      * * *

Կյանքում կարևորն անկեղծությունը չէ, այլ անկեղծ խաղալը:

                                                                     * * *

Կյանքը պայման է`մահից առաջ քեզ փորձելու, թե դու ով ես և ինչ արժես:

                                                                      * * *

Մարդը ազնվության մասին չի մոռանում, որովհետև սիրում է դրանով սպարվել:


Մեջբերում գրքից  (ՄԱՍ 3) - Սեյրան Գրիգորյան  հեղինակի մտքերը, կարծիքներըԱզնվությամբ ապրող մարդկանց վրա ծիծաղում են`որպես ապուշների:

                                                            * * *

Մարդը, որ թուլությունների ու հզորությունների մշտնջենական ստրուկն է, դատապարտված է նաև սեփական գաղտնիքները երբեք չհասկանալու:

                                                          * * *

Ծնվելիս մարդը լալիս է իր ծնվելու համար, սակայն հարազատները չգիտես ինչու ուրախանում են:

6

6

953

  • AnAnUn.......aXjIk
    2014-05-25 21:28:24
    (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
    • Liana
      2014-05-26 14:43:13
      O:) O:) O:)
  • ϟ
    2014-05-25 23:26:05
    Սիրելի գրքերից մեկնա :)
    • Liana
      2014-05-26 14:43:32
      իմն էլ շատ լավն են :) (ժպիտ)
  • mili-yan
    2014-06-24 17:45:05
    վայ ինչ էլ ծանոթ գիրք է :O ;)
    • Liana
      2014-09-21 10:48:22
      :) :) :) :)