Copy SMS

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՏԵՐևՆԵՐԸ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՏԵՐևՆԵՐԸ - Աշխարհի ամենամեծ տերևների մասին, բրազիլիայուն աճող, մադակասկարում աճող և այլն

Մադասկասկար կղզում աճող ռավենալայի կամ ճանապարհորդի ծառի տերևները 12 մետր բարձրության վրա հսկայական հովհար են կազմում: Տերևների երկարությունը 3 մետր է: Մադակասկարում այդ ծառի տերևների գտագործում են տների համար որպես ծածկ:

                                                       * *

Պանամա ծառի անունով մի ողջ երկիր է կոչվել: Պանամա ծառի ճյուղերը հարկերով են աճում: Ծառը նման է 30 մետրանոց մոմակալի: Ներքևի ճյուղերի տերևները 1 մետր երկարություն և 0,5 մետր լայնություն ունեն: Որքան դեպի վեր` այնքան տերևները փոքրանում են և գագաթին դառնում ափի չափ:

Տերևներն այնպես են դասավորված, որ մեկը մյուսի վրա ստվեր չի գցում:

                                                         * * *

Կաղամբածառն աճում է արևադարձային Աֆրիկայի արևմուտքում: Նրա ստորին տերևները 1մ 80սմ-ից մինչև 2մ 30 սմ երկարություն ունեն: Սրանք պարզ տերևներ են, իսկ բարդ, այսինքն կտրտված տերևներով ծառերի մեջ առաջնայի արմավենիներն են, 6մ և ավելի երկարության տերևներով:

                                                       * * *

Ճանապարհորդ Կուկը, որին հետագայում բնիկները կերել են, մի գրառում է թողել.

<< Հովհարաձև արմավենիներից ամենազարմանալին ցեյլոնային արմավենին է, նրա տերևները որպես հովհանոց են օգտագործվում: Արևի և անձրևի ժամանակ դրանց ստվերներում տասնհինգ մարդ է պատսպարվում>>:

                                                   * * *

Մի ուրիշ ճանապարհորդ բրազիլական փետրաձև ժուպատի արմավենու մասին գրել է հետևյալը.

<< Ցողսւնն առանձնապես երկար չէ, բայց տերևները մեծ են և նրբագեղ: Ես չափեցի 14-15 մետրանոց տերևներ, բայց ամենամեծերին չհասա>>:

                                                    * * *

Այնուամենայնիվ չգերազանցված են մնում արքայական և մադակասկարական ռաֆիաները: Նրանց տերևները 25մ երկարոջթյուն և 12մ լայնություն ունեն: Վատ եղանակին այդպիսի տերևի տակ կարող են թաքնվել մի քանի տասնյակ մարդ:


10

8

2209

  • AnAnUn.......aXjIk
    2014-05-27 15:09:26
    (բռավո)
    • Liana
      2014-05-27 15:10:07
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • anchapahasik
    2014-05-27 15:34:45
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
    • Liana
      2014-05-27 15:36:03
      մերսի O:) O:) O:)
  • ArPiNe
    2014-05-27 17:21:13
    hetaqrqir er (լավ) (լավ)
    • Liana
      2014-05-27 17:21:45
      մերսի O:) O:) O:)
  • marisuqiasyan12
    2015-02-15 17:34:14
    (բռավո)