Տրամաբանություն և գիտելիք (մաս 2)
Իմ նախորդ պոստի նմանությամբ կազմում եմ նոր պոստ, որտեղ կընդգրկեմ հետաքրքիր հարցեր ու տրամաբանական խնդիրներ, իսկ մինչ այդ մի քանի խոսք մարդկանց, ովքեր մաշում են ժամեր, ամիսներ ու տարիներ` այդպես էլ չհասկանալով, որ յուրաքանչյուր ժամանակահատված կարևոր է ոչ թե նրանով, թե քանի ժամ կամ օր է ընդգրկում իր մեջ, այլ նրանով, թե ինչ գործ ես արել այդ ընթացքում:
Ձգտել հասնել աստվածային էությանը` կատարելությանը. ահա սա է կյանքի նպատակը: Կատարյալ լինել հնարավոր չէ, բայց ձգտել կատարելության անշուշտ հնարավոր է: Մարզել միտքը, ուղեղը` մարդկային ամենակատարյալ ստեղծագործությունը. սա է կատարելության ձգտելու գլխավոր նախադրյալը: Մարզելով միտքը` մենք մարզում ենք նաև հոգին: Ինչպես ասում է Սոկրատեսը` չար գործը անգիտության արդյունք է, այսինքն եթե մարդը իմանա, որ իր կատարածը չարիք է, չի կատարի:
Ես 16 տարեկան եմ, ու հավաացեք, իմ ապրած 16 տարիների ընթացքում կյանքիս յուրաքանչյուր վայրկյանը լցված է ինչ-որ գործով: Կոչ եմ անում նաև ձեզ երբեք պարապ չմնալ: Յուրաքանչյուր մարդկային տառապանք, և ինչու չէ նաև հոգեկան հիվանդություն պարապության հետևանք է: Մտածեք միայն նպատակների ու գործերի մասին, ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ՁԵՐ ՄՏՔԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ ՁԵՐ ԱՆՁԻ ՎՐԱ, այլ աշխատեք ցրել միտքը ինչ-որ բարի, օգտակար կամ հաճելի գործով ու գաղափարներով:
Դե, վերջ ենք տալիս փիլիսոփայությանը և անցնում զվարճալի, հետաքրքիր ու տրամաբանական գլուխկոտրուկներին:
Let's Go!!
1. Ճաշարան են մտնում երեք այցելու, պատվիրում են ուտելիք և վճարում գումարը, որը կազմում է 30 ռուբլի, այսինքն` ամեն մեկից 10 ռուբլի: Մատուցողը գումարը հանձնում է մենեջերին, իսկ նա հետ է վերադարձնում 5 ռուբլի` պատճառաբանելով, որ շատ է վերցրել: Մատուցողը ` չիմանալով, թե ինչպես բաժանի 5 ռուբլին 3 այցելուների միջև, 2 ռուբլին գրպանն է դնում, իսկ մնացած 3 ռուբլին հանձնում այցելուների, այսինքն` յուրաքանչյուրին 1 ռուբլի: Այսպիսով, փաստորեն յուրաքանչյուր այցելու վճարում է 9 ռուբլի, երեքն իրար հետ` 3*9, այսինքն 27 ռուբլի, 2 ռուբլին մատուցողի գրպանում է, 27+2, դառնում է 29 ռուբլի,,,, իսկ ո՞ւր կորավ այն 1 ռուբլին:
..........................................
2. Պապիկի ծնկներին նստել էին իր թոռնիկները.
-Ինչ նման են իրար, երևի երկվորյակներ են,- հարցրեց ծանոթներից մեկը:
-Իրար եղբայր են, ծնվել են միևնույն տարին, ամսին ու ամսաթվին, ունեն նույն ծնողները, բայց երկվորյակներ չեն:
Ո՞րն է գաղտնիքը:
........................................
3. Կաղնին ունի 18 ճյուղ, ամեն ճյուղ ունի 20 փոքր ճյուղ, ամեն փոքր ճյուղի վրա ավելի փոքր 15 ճյուղ, յուրաքանչյուր ավելի փոքր ճյուղի վրա 5 խնձոր:
Քանի՞ խնձոր կա ծառին:
.......................................
4. -Հարյուր բադեր, բարև ձեզ:
-Մենք հարյուր չենք, կներես:
-Իսկ ինչքան ե՞ք...
-Ինչքան ենք..
Ինչքան որ ենք, եթե մեզ
Մի այդքան էլ գումարես,
Ստացած նոր գումարի
Ուղիղ կեսն էլ դեռ արի,
Դու էլ հետը Չալփետուր,
Նոր կլինենք
Մենք հարյուր:
Դե, ուրեմն, համեցիր,
Մի քիչ ինքդ մտածիր,
Եվ կիմանաս այնժամ մենք
Մեր քանակով ինչքան ենք:
.........................................
5. Ծառի ճյուղերից կախված էին հասած ու կարմիր խնձորներ: Փոքրիկ Գրիգորը ցանկանում էր բարձրանալ ծառը ու պոկել մի քանիսը, բայց վախենում էր պահակից, ով շատ մռայլ մարդ էր, ու ցանկացած հարցի պատասխանում էր ՈՉ:
Գրիքորը դիմեց խորամանկության. նա մի հարց տվեց և ստանալով պահակի ՈՉ պատասխանը, արագ բարձրացավ ծառը:
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հարց տվեց նա:
.........................................
6. Մեզանից ոչ շատ հեռու նստած էին Մարտիրոսը, Կիրակոսը և Պետրոսը: Ինձ ասացին,որ դրանք գյուղի երաժիշներն են: Դե, պարզ է, մեկը զուռնաչին, է, մեկը դամքաշը, մեկն էլ` դհոլչին: Նրանք բաժանում էին հարսանիքից վաստակած գումարը: Սկզբում վիճեցին Մարտիրոսն ու զուռնաչին, մի քիչ հետո իրար բրա գոռացին դամքաշն ու Կիրակոսը: Իրար նկատմամբ համեմատաբար խաղաղ էին տրամադրված Կիրակոսն ու զուռնաչին:
Կարո՞ղ ես ասել զուռնաչու, դամքաշի ու դհոլչու անունները:
.....................................................
7. Նրա մայրը անգրագետ կին էր, բայց նա մեծ սեր ուներ գրի ու գրականության նկատմամբ: Մի անգամ, Թումայնանի Գիքորը պատմվածքի բարձրաձայն ընթերցանության ժամանակ զայրացած մայրը իր զայրույթը թափելով որդու վրա նրան ասում է.
-Էդքան որ կարդում ես, գոնե էն Գիքորը գրողի նման մարդ դարձի, էլի...
Ո՞ւմ մասին է խոսքը:
...................................................
8. Ի՞նչ հանգամանք է միավորում Էլվիս Փրեսլիին, Մերլին Մոնրոյին, Մայքլ Ջեքսոնին, Ուիթնի Հյուսթոնին և շատ այլ համաշխարհային աստղերի:
...................................................
9. Չնայած հռոմեացի զորավարի հորդորներին` նրանք անցան հպարտ ու արժանապատիվ: Ժամանակակից հույն պատմիչն ասում է. նրանք ցույց տվեցին իրենց հոգու արիությունը: Այդ արքային ու նրա ընտանիքին Կլեոպատրան գլխատել տվեց: Ո՞ր արքայի մասին է խոսքը:
....................................................
10. Այդ իրը քաղաքավարի ու սովորական է համարվում աշխարհի շատ երկրնոերում, բայց երբ այդ իրը հայտնվում է չինացու ձեռքում, նա ոչ միայն չի կարողանում հասկանալ դրա իմաստը, այլև դրանից տուժում են նրա աչքերը: Ի՞նչ իրի մասին է խոսքը: (made by հայ-Q)
...............................................
11. Մարկ Տվենը մի առավոտ նամակ ստացավ, որտեղ գրված էր միայն մի բառ. ''խոզ'': Հաջորդ օրը Տվենը իր լրագրում գրեց.'' Զարմանալի է, ես միշտ նամակ եմ ստանում առանց ստորագրության, բայց երեկ...'',- շարունակեք մեծն գրողի խոսքը:
...........................................
12. Ո՞վ է խոսքերի հեղինակը. '' Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է'':
......................^_____^.......................
դե, հուսով եմ, դուր եկավ, սպասում եմ պատասխանների...
†♣†-V.M.S.-MarY!....†♣† MadRidIstA :)
2014-05-27 19:48:59Մելինե
2014-05-27 19:53:04Մելինե
2014-05-27 19:55:30†♣†-V.M.S.-MarY!....†♣† MadRidIstA :)
2014-05-27 22:05:31☺ ☻
2014-05-28 19:13:42Մելինե
2014-05-28 20:46:23†♣†-V.M.S.-MarY!....†♣† MadRidIstA :)
2014-05-29 00:55:44Մելինե
2014-05-29 20:42:21†♣†-V.M.S.-MarY!....†♣† MadRidIstA :)
2014-05-29 23:24:31Մելինե
2014-05-30 12:24:57-✞ √∞ 【Սա էլ - կանցնի♥ 】… ♥
2014-05-27 19:52:20Մելինե
2014-05-27 19:53:34Sherlock
2014-05-27 20:10:50Մելինե
2014-05-27 20:13:30Sherlock
2014-05-27 20:14:26Մելինե
2014-05-27 20:19:13Sherlock
2014-05-27 20:11:51Մելինե
2014-05-27 20:13:49Sherlock
2014-05-27 20:12:20Մելինե
2014-05-27 20:19:32Sherlock
2014-05-27 20:12:53Մելինե
2014-05-27 20:19:41Sherlock
2014-05-27 20:14:03Մելինե
2014-05-27 20:20:19Sherlock
2014-05-27 20:20:36Մելինե
2014-05-27 20:21:48Sherlock
2014-05-27 20:28:24Մելինե
2014-05-27 20:38:18Mystic falls♥
2014-05-28 10:54:56Մելինե
2014-05-28 13:40:14Mystic falls♥
2014-05-28 10:56:10Մելինե
2014-05-28 13:41:12Sherlock
2014-05-28 13:50:17Մելինե
2014-05-28 13:52:57Sherlock
2014-05-28 13:54:39Մելինե
2014-05-28 13:57:48Sherlock
2014-05-28 14:00:54Մելինե
2014-05-28 14:02:42I AM LOOKED
2014-05-29 09:46:13Մելինե
2014-05-29 20:40:40I AM LOOKED
2014-05-29 22:33:06Մելինե
2014-05-29 22:37:00I AM LOOKED
2014-05-29 22:38:44Մելինե
2014-05-29 22:43:58I AM LOOKED
2014-05-29 22:45:15Մելինե
2014-05-29 22:49:33Մելինե
2014-05-28 14:10:18Մելինե
2014-05-28 20:40:31Մելինե
2014-05-28 21:07:13A
2014-05-28 14:23:48Մելինե
2014-05-28 20:41:08Addict/2
2014-05-28 14:27:42Մելինե
2014-05-28 20:48:37Addict/2
2014-05-28 20:52:08Մելինե
2014-05-28 20:55:49Addict/2
2014-05-28 20:58:17Մելինե
2014-05-28 20:59:20Addict/2
2014-05-28 21:03:13Մելինե
2014-05-28 21:05:18☺ ☻
2014-05-28 18:57:28Մելինե
2014-05-28 20:41:38☺ ☻
2014-05-28 19:00:30Մելինե
2014-05-28 20:41:47☺ ☻
2014-05-28 19:05:00Մելինե
2014-05-28 20:41:59☺ ☻
2014-05-28 19:07:45Մելինե
2014-05-28 20:42:40☺ ☻
2014-05-28 19:10:43Մելինե
2014-05-28 20:43:19☺ ☻
2014-05-28 19:11:21Մելինե
2014-05-28 20:43:46☺ ☻
2014-05-28 19:11:57Մելինե
2014-05-28 20:44:17☺ ☻
2014-05-28 19:12:38Մելինե
2014-05-28 20:45:33ϯ -Neлл ∞ ˋ Eлл JкanQ ϯ
2014-05-28 19:14:30Մելինե
2014-05-28 20:45:01Մելինե
2014-05-28 21:11:45☺ ☻
2014-05-28 21:34:24Մելինե
2014-05-28 22:54:01†♣†-V.M.S.-MarY!....†♣† MadRidIstA :)
2014-05-29 20:26:24Մելինե
2014-05-29 20:45:03†♣†-V.M.S.-MarY!....†♣† MadRidIstA :)
2014-05-29 23:26:13Մելինե
2014-05-30 13:28:33PUPSIK
2014-05-30 13:27:37Մելինե
2014-05-30 13:29:11Հեղինե
2017-06-17 19:50:47