Copy SMS

Կամքի ուժ և Ազատություն 1

Կամքի ուժ և Ազատություն 1 - Անդրաշխարհ, հետաքրքիր, կոմա, երկնային կյանք


Ձմեռ էր: Այն կախարդական ձմեռներից մեկը, որ մարդկանց կյանքում հանդիպում են 1-2 անգամ: Ցուրտ էր, բայց այսօր առավոտվանից լավ տրամադրություն ունեի և ներսս ամեն-ինչ վառվում էր, ուզում էի անվերջ վազել և ճչալ: Սկսեցի վազել: Վերարկուս քամուց օրօրվում էր, Ես սլանում էի ձյան միջով և զգում ինձ ինչպես հերոս: Հանկարծ ոտքս քարի դիպավ, որը քողարկվել էր ձյան մեջ ու Ես ընկա: Վերջին բանը, որ հիշում եմ մարդկանց բազմությունն էր իմ գլխավերևում և ուժեղ գլխացավը...
 Արթնացա Ես որքան էլ տարօրինակ է իմ սենյակում: Կողքս մի անծանոթ աղջիկ էր նստած `բաց գույնի, գրեթե սպիտակ մազերով և սպիտակ զգեստով: Նրա աչքերը նոր ծնված փղի մաշկի գույն էին, իսկ մաշկն էլ կարծես փղոսկր լիներ: 


 


Կամքի ուժ և Ազատություն 1 - Անդրաշխարհ, հետաքրքիր, կոմա, երկնային կյանք
Հանկարծ նա կանգնեց և ասաց.
- Դե վե´րջ, հերիք է:
- Ի՞նչն է հերիք:- հարցրի Ես
- Հերիք է ոտքից գլուխ զննես ինձ, ինչ է կյանքում հրեշտակ չե՞ս տեսել:
-Ըըըը, ոչ... 
- Ախ հա, ճիշտ է: Լավ, եկ ծանոթանանք, Ես քո հրեշտակն եմ: Հիմա դու կլինիկական մահ ես տանում: Մեծ Հայրն ինձ ուղարկել է, որպեսզի Ես քեզ ճանապարհը ցույց տամ...
- Վոու, վոու, սպասիր: Ես  վունդերկինդ չեմ, այդքան անհավանական ինֆորմացիա միանգամից անկարող եմ ընդունել: ՈՒրեմն... Ես Այզեկն եմ:
 Այսինքն ինչպե՞ս թե հրեշտակ: Ինչպես ֆիլմերու՞մ, աջ ուսին հրեշտակն է ձախին` սատանա՞ն:
-Դեեե, ֆիլմերում ամեն-ինչ աղավաղված է որոշ մարդկանց հիվանդ երևակայությամբ: Իրականում ամեն-ինչ շատ ավելի պարզ է: Անձնական սատանա մարդը չունի, ինչպես դու ասացիր: Վատ բաները մարդիկ շուտ են յուրացնում, իսկ այ նրանց ճիշտ ուղու վրա կանգնեցնելու համար ժամանակ առ ժամանակ հրեշտակներ են պետք լինում: Ու իրականում ոչ թե Ես եմ քո անձնական հրեշտակ, այլ դու` իմ անձնական մարդը: Վերևում յուրաքանչյուր հրեշտակի տալիս են մի մարդ, իբրև այդ հրեշտակի ամբողջ կյանքի առաջադրանք: Մարդու հետ սակայն հրեշտակը չի մահանում, ուղղակի ռեգեներացիայի է ենթարկվում` վերածնվում է: Վերածնվելուց հեո նրան  պետք է լինում նոր մարմին, իսկ մարդկանց մարմիններն էլ շուտ են ծերանում:
 Շարունակելի...


 

12

11

1375

  • E/☻,
    2014-06-01 22:28:00
    Նոր գրանցված անդամ՞... :)
    • 2014-06-01 22:34:46
      չէ
      • James Moriarty 14
        2014-06-01 23:39:44
        Իրականում, այո՝ Ես նոր եմ գրանցվել
      • E/☻,
        2014-06-02 00:11:58
        :)
      • 2014-06-02 01:10:30
        ՝ ......... , :)
  • AmMa
    2014-06-01 22:40:58
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • D i N (ړײ)
    2014-06-01 23:44:47
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ℋℯℕ 777✈☁
    2014-06-02 01:48:34
    (լավ) (լավ) (լավ)
  • ۞҉
    2014-06-02 10:13:25
    հետաքրքիր էր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ∞~ℒ~∞
    2014-07-13 17:32:34
    Իրոք որ վատ բաները մարդիկ շուտ են յուրացնում (լավ)