Copy SMS

Կյանքի բանա՞ձև

Կյանքի բանա՞ձև - հետաքրքիր, բարի, փիլիսոփայական


Կյանքի բանա՞ձև, չեմ պատկերացնում, թե ինչ նկատի ունեն մարդիկ կյանքի բանաձև ասելով: Կյանքը ֆիզիկական մեծություն չէ, որ բանաձև ունենա: Ու մարդիկ, ովքեր առաջնորդվում են ինչ-որ բանաձևով... չեմ կարողանում պատկերացնել, նրանք առնվազն շնչող ռոբոտներ են... Եթե կյանքում միայն մենք լինեինք կամ եթե բոլորը մեզ նման լինեին, հնարավոր կլիներ առաջնորդվել ինչ-որ բանաձևով, բայց մեր կյանքի ընթացքում մենք ստիպված ենք լինում առնչվել տարբեր մարդկանց հետ, եթե, իհարկե, կարելի է բոլորին այդ տիտղոսը տալ: Այո, արդի պայթյունավտանգ աշխարհում շատ քչերին է հնարավոր անվանակոչել մարդ տիտղոսով և էլ ուր մնաց, թե խոսենք մեծատառով Մարդու մասին:


Ծիծաղելի է, երբ ողորմելին ներկայանում է որպես վեհ ու վսեմ, անգետը` գիտուն, չարը` բարի... Բայց ինչպես ասում է մորաքույրս` կյանքը մաղ է, այն բոլորին թափ է տալիս ու յուրաքանչյուրին իր տեղը դնում` արժանավորին պահելով վերևում, իսկ անարժանին, սահեցնելով ծակոտկեն անցուղիներով, ի վերջո հասցնում ներքև:


Դիմակավոր մարդիկ ամենուր են, կեղծ բարեպաշտություն խաղացող դիմակավոր խեղկատակը առաջ է շարժվում, սողալով, մարդկան փեշերից կախվելով...


...աթոռն է սիրում ու նրան տիրում,


ցանկացած գնով ելնում է նա վեր,


փորձում է թռչել նա առանց թևեր:


Կեղծավոր խեղկատակը առաջ է շարժվում` որոշիչ ուժ ընդունելով փողը, փողը, որ անհրաժեշտ է, բայց ոչ բավարար կյանքում երջանիկ լինելու համար: Խեղկատակը առաջ է շարժվում, նույնիսկ վեր է բարձրանում...


...և ինչ փողերով, ինչպես վաստակած..


Այդ մեր մեջ մնա,


Մեղա քեզ, Աստված....


Ամենուրեք կեղծիք է տիրում, կեղծիք` բառիս բոլոր իմաստներով, կեղծիք` որի միջոցով դիմակավոր ամբոխը հասնում է հաջողությունների` հիասթափեցնելով ինձ ու իմ նման շատերին, հիասթափեցնելով կյանքից, հիասթափեցնելով սեփական եսից:


Երբ ես տեսնում եմ աշկարա գողին,


Կյանքին տրացած փարթամ ապրելիս,


Իսկ ինձ ասում են շիտակ ապրողին 


Աստված մեկի տեղ հազարն է տալիս,,


Ծիծաղս է գալիս:


.......................Ծիծաղս է գալիս.........


Այո, ինչու չէ, եթե գոյություն ոնւի կյանքի բանաձև, որեմն այն ինձ համար դուրս է բերվում հետևյալ կերպ...

Կյանքի բանա՞ձև - հետաքրքիր, բարի, փիլիսոփայական


x-ի փոխարեն կարող եք տեղադրել մի քիչ չարություն (հավատացեք, առանց դրա հնարավոր չէ), որպեսզի դրանով պատասխանեք շատ մարդկային վիրուսների, չարությունը օգտագործեք ոչ թե չար գործեր կատարելու համար, այլ օգտագործեք որպես վիրուսների դեմ վրեժխնդիր անտիվիրուս:


Իսկ ամենակարևորը.  ժպտացեք, դե ինչպես ասում են, շատերին ուրախացնելու, որոշներին էլ նյարդայնացնելու համար:   *___*


copypaste, music, sport & chocolate համեմված մի քիչ չարությամբ ստացվում է կյանքի ժպիտ, կյանքի բանաձև...   ^____^

...................................

Հ.Գ. Պոստ բացելուց արդեն վախենում եմ. փակված պոստերս աչքիս առաջով գալիս, գնում են....: Ադմիններ ջան, քանի հավեսս էկելա, թողեք պոստ անեմ, չփակեք էլի, please....

8

6

1024

  • Mystic falls♥
    2014-06-01 19:52:48
    իրոք ինչ բանաձև,կյանքը ապրելու համարա ոչ թե դոգմաների (ծաղիկ)
    • Մելինե
      2014-06-01 20:54:59
      (ծաղիկ) (ծաղիկ) անշուշտ, եթե մտածենք էդ տեսակ սկզբունքների մասին,,, կյանքը կանցնի առանց արդյունքի
  • Նեմրութ
    2014-06-01 21:00:13
    (լավ) (բռավո)
    • Մելինե
      2014-06-01 21:00:45
      (ծաղիկ) (ծաղիկ) մերսի Նեմ ջան
  • AmMa
    2014-06-01 22:42:01
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)