Copy SMS

Կամքի ուժ և Ազատություն 2

Կամքի ուժ և Ազատություն 2 - Կոմա, Երկնային կյանք, Կլինիկական մահերի խաչմերուկ



Մարդու հետ սակայն հրեշտակը չի մահանում` ուղղակի վերածնվում է, որովհետև նրան պետք է լինում նոր մարմին, իսկ մարդկանց մարմինները շուտ են ծերանում: Մեր օրերում մարմին ճարելը շատ բարդ է: Չէ՞ որ առանց այդ մարդու համաձայնության հրեշտակը չի կարող մտնել նրա մարմնի մեջ: Հիմա մարդիկ դարձել են ավելի անհավատ ու էգոիստ, դրա համար էլ Երկրի վրա իմ գոյությունը պահպանելու համար ես մեկ-մեկ խորամանկության եմ դիմում` ուղղակի, առանց որև բացատրություն տալու հայտնվում եմ մարդու առաջ և հարցնում` "համաձա՞յն ես", խնդրելով, որ պատասխանի "այո": Գրեթե ոչ-ոք գլխի չի ընկնում հարցնել ինձ, թե ինչու է դա անհրաժեշտ: Համարյա թե միշտ մարդիկ պատասխանում են` "ասենք թե հա, հետո՞"
 - Լավ, ես իհարկե ունեի ենթադրություններ կապված Աստծո, մահվան հետ, բայց քո ասածները լիովին տակնուվրա արեցին իմ մտքերն ու պատկերացումներրը: Ասում ես, որ դժոխք ու Սատանա գոյություն չունի՞:- ասացի Ես`ուղղելով իմ հարցական հայացքը դեպի հրեշտակ:
 - Դեեե, դա փոքր-ինչ հարաբերական է: Դժոխքի փոխարեն մարդկանց հոգիները մաքառում են Երկիր մոլորակի վրա, այնուհետև` մի որոշ ժամանակ անց նրանք վերածնվում են և հոգին մարմին է ստանում: Ու այդպես այնքան ժամանակ, մինչև մարդը կհասնի հոգևոր կատարելության:Այդ դեպքում նա հայտնվում է դրախտում: Եվ... Լավ, եկ առանց սպոյլերերի խոսենք: Առանց այդ էլ քեզ շատ բան ասացի, որ չպետք է:
 - Լավ,- մի կերպ ուշքի գալով ասացի Ես.- կլինիկական մահ, կո՞մա... Ինչպես թե, այսինքն Ես մահանու՞մ եմ:Կամքի ուժ և Ազատություն 2 - Կոմա, Երկնային կյանք, Կլինիկական մահերի խաչմերուկ
 - Դե ոչ: Այդ ի՞նչ սովորություն է մարդկանց մոտ. մեկը մյուսին չի լսում: Բանն էլ նրանումն է, որ դու չես մահանում: Ես ուղարկված եմ այստեղ, որ ցույց տամ քեզ դուրս գալու ճանապարհը: Սովորաբար վերջնակետը` ուր պիտի հասնես մի ծով, լիճ կամ էլ ջրային ավազան է լինում: Ամեն մարդու մոտ տարբեր է, կախված իր երևակայությունից:
 - Իսկ ինչպե՞ս հասկանամ, որն է իմ վերջնակետը, չէ՞ որ ճանապարհին կարող են էլի լճեր ու ավազաններ հանդիպել:
 - Ճիշտ ես,- մտածկոտ ասաց հրեշտակը,- բայց դա հազվադեպ է պատահում: Ախ հա... Ինչպե՞ս էի մոռացել: Ամբողջ ճանապարհին բացի ինձնից էլ հրեշտակ չես հանդիպի, իսկ վերջնակետում կլինի կլինիկական մահերի խաչմերուկի գլխավոր հրեշտակը` Ուրիիլը: Մնացածը նա քեզ կբացատրի,- ասաց իմ հրեշտակն ու անհետացավ: Ես նույնիսկ չհասցրի թարթել:
 Դե ինչ, առաջ դեպի պայծառ ապագա... 


12

12

2036

  • AmMa
    2014-06-03 00:58:02
    :) :) :) :) :) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) լավնա
    • James Moriarty 14
      2014-06-03 10:19:03
      Ուրախ եմ, որ ձեզ դուր է գալիս
  • ▲ SeLli …❤ )】
    2014-06-03 10:23:18
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • James Moriarty 14
      2014-06-03 10:24:38
      Ի՞նչ եք կարծում ավելացնեմ շարունակությունը
      • ▲ SeLli …❤ )】
        2014-06-03 10:26:39
        իմ կարծիքով պետք չի .........բայց եթե լավ մտքեր կան ........
      • James Moriarty 14
        2014-06-03 10:28:44
        Իհարկե կան... Իրականում սա վիպակ է: 3-րդ մասը լինելու է ավելի փիլիսոփայական:
      • ▲ SeLli …❤ )】
        2014-06-03 10:29:21
        դե ավելի լավ ............կսպասենք
  • D i N (ړײ)
    2014-06-03 14:02:19
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • MG''
    2014-06-03 14:13:03
    Ընդհանրապես հետաքրքիր ես գրում , ինձ դուր եկավ պատմությունը : Ես էլ եմ ուզում գրեմ , լավ թեմաներ կան , բայց չեմ կողմնորոշվում որն ընտրեեմ (օգո) (օգո) (օգո) ասածս ինչ էր :) շարունակի , ես հետևում եմ
    • James Moriarty 14
      2014-06-04 00:16:55
      Շնորհակալություն... Եթե ուզում ես կարւղ ենք միասին մտածել թեմաների շուրջ, հնարավոր է օգնեմ
  • One Direction
    2014-06-03 17:36:16
    ապրես (բռավո) (ծաղիկ)
  • Ariatsi
    2014-06-04 14:00:05
    Շարունակիր, հետաքրքիր է: Ջիղ կա: