Copy SMS

Ամառ , արձակուրդներ , գրքեր . . . մաս 2


Ամառ , արձակուրդներ , գրքեր . . . մաս 2 - գրքեր , ամառ 2014 , ինչ կարդալ , մեծն գեթսբին , ընթերցողը , դեյլ քարնեգի

Բարև քոփիփաստցիներս : Անցած ամառ նույն վերնագրով գրառում էի կատարել , հենց այդ պատճառով էլ սա արդեն 2-րդ մասն է : Ինչպես բոլորս գիտենք արդեն ամառ է , մի նոր հնարավորություն բաց թողածը լրացնելու համար : Այս ընթացքում կարդացել եմ գրքեր ու ուզում եմ ձեզ հետ կիսվել տպավորություններով : Վերջերս գնել եմ մի քանի նոր հրատարակված գրքեր ՝ << Մեծն Գեթսբին >> , << Ընթերցողը >> ,
<< Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա >> և այլն : Հենց այս գրքերին էլ կանդրադառնամ :

1. << Մեծն Գեթսբին >> - Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
 

Ամառ , արձակուրդներ , գրքեր . . . մաս 2 - գրքեր , ամառ 2014 , ինչ կարդալ , մեծն գեթսբին , ընթերցողը , դեյլ քարնեգի
Ա
յս գիրքը համարվում է «ջազի ժամանակաշրջանը» բնորոշող ստեծագործություն : Գրքում նկարագրվում է մարդու և երազանքի միջև մեծ պատնեշը , և ցանկությունն այդ պատնեշը քանդելու : 


Ամառ , արձակուրդներ , գրքեր . . . մաս 2 - գրքեր , ամառ 2014 , ինչ կարդալ , մեծն գեթսբին , ընթերցողը , դեյլ քարնեգի<< Գեթսբին հավատում էր կանաչ լույսին , երանելի ապագային , որ տարեց տարի հեռանում է մեզնից : Թեև այն հույս տվեց այսօր , ,հոգ չէ , վաղն ավելի արագ կվազենք , մեր թևերն ավելի լայն կբացենք ... Եվ մի գեղեցիկ առավոտ ...
     Այսպես մենք լողում ենք առաջ ՝ հոսանքին դեմ , բայց այն շարունակ հրում է մեր նավակները հետ ՝ դեպի անցյալի գիրկը >> :
Ինձ դուր եկավ իր հետաքրքիր դեպքերի զարգացմամբ , խորհուրդ եմ տալիս ընթերցել :

 2. << Ընթերցողը >> - Բերնհարդ Շլինկ 
 

Ամառ , արձակուրդներ , գրքեր . . . մաս 2 - գրքեր , ամառ 2014 , ինչ կարդալ , մեծն գեթսբին , ընթերցողը , դեյլ քարնեգի
Վեպ , որը սկզբում ինձ վանեց իր շարադրանքով , սակայն մի փոքր դադարից հետո գրավեց իր հետագա զարգացմամբ : Գիրք , որի հիման վրա նկարահանված ֆիլմն օսկարի է արժանացել : Գիրք , որը լի է ապրումներով , զգացմունքներով և հրաշալի մտքերով :

Ամառ , արձակուրդներ , գրքեր . . . մաս 2 - գրքեր , ամառ 2014 , ինչ կարդալ , մեծն գեթսբին , ընթերցողը , դեյլ քարնեգի

 Պատմություն 15 ամյա պատանու և 38 ամյա կնոջ մասին , պատմություն , որը վերածվում է անջնջելի հիշողության : Ինձ թվում է , որ բոլորն էլ , ովքեր սկզբում կարդացել են , ցնցված են եղել այդպիսի անսպասելի սկզբից , ինչպես նաև ես : Ինչևիցե , ձեզ եմ ներկայացնում մտքեր գրքից .

Ամառ , արձակուրդներ , գրքեր . . . մաս 2 - գրքեր , ամառ 2014 , ինչ կարդալ , մեծն գեթսբին , ընթերցողը , դեյլ քարնեգի<< Ինչու՞ : Ինչու՞ է մեզ համար այն ամենը , ինչ գեղեցիկ էր հետադարձ հայացք նետելիս խոցելի թվում . միթե՞ նրա համար , որ իր մեջ զազրելի ճշմարտություններ է թաքցնում : Ինչու՞ է ճշմարտությունը դառնացնում երջանիկ ամուսնական տարիների մասին հիշողությունը , երբ պարզվում է , որ ամուսիններից մեկն այն ամբողջ տարիներին սիրեկան է ունեցել : Որովհետև նման իրավիճակներում երջանիկ չե՞ս կարող լինել : Բայց այլևս հավատարիմ չի մնում , երբ վերջը ցավ է պատճառում : Միթե՞ երջանկությունը երջանկություն է համարվում միայն այն դեպքում , երբ հավերժական է : Միթե՞ ցավով կարող է ավարտվել միայն այն , ինչը ցավոտ է եղել , չգիտակցված ու չընկալված : Իսկ ո՞րն է չգիտակցված ու չընկալված
ցավը : >>
  Խորհուրդ եմ տալիս ընթերցել , եթե դուք 15-ից անց եք , իմ կարծիքով պարտադիր չէ չափահաս լինել հասկանալու համար գրքի խորությունը , հասկացողը 15-ում  էլ կհասկանա :

Ամառ , արձակուրդներ , գրքեր . . . մաս 2 - գրքեր , ամառ 2014 , ինչ կարդալ , մեծն գեթսբին , ընթերցողը , դեյլ քարնեգի3. << Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա >> - Դեյլ Քարնեգի
 

Ամառ , արձակուրդներ , գրքեր . . . մաս 2 - գրքեր , ամառ 2014 , ինչ կարդալ , մեծն գեթսբին , ընթերցողը , դեյլ քարնեգիՉնայած բոլոր վատ կարծիքներին ու քննադատություններին ՝ որոշեցի ընթերցել և կազմել սեփական կարծիք գրքի մասին : Բավականին հետաքրքիր , խորհուրդներով լի , լավ գիրք է իմ կարծիքով : Երբեք մի՛ լսեք ուրիշների կարծիքները կարդալուց , ինքներդ կարծիք կազմեք :

Ամառ , արձակուրդներ , գրքեր . . . մաս 2 - գրքեր , ամառ 2014 , ինչ կարդալ , մեծն գեթսբին , ընթերցողը , դեյլ քարնեգի 
<< 6 կանոն , որոնց կատարումը թույլ է տալիս դուր գալ մարդկանց .

1. Անկեղծորեն հետաքրքրվե՛ք ուրիշներով :
2. Ժպտացեք :
3. Հիշե՛ք , որ մարդու անունն իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է :
4. Եղե՛ք լավ ունկնդիր : Խրախուսե՛ք ուրիշներին ՝ խոսելու իրենց մասին :
5. Խոսե՛ք այն մասին , ինչը հետաքրքրում է ձեր զրուցակցին :
6. Ներշնչե՛ք ձեր զրուցակցին իր նշանակալիությունը , դրա գիտակցումը և արեք այդ անկեղծորեն >> :  

<< Եղեք անկեղծ ձեր գնահատականում և շռայլ ՝ գովեստում >> :


14

14

3935

  • ✖Isolation✖|Euphoria
    2014-06-03 15:57:28
    հետաքրքիր գրառում էր,բայց մի քիչ քիչ էին (ծաղիկ) Դեյլ Քարենգիի ստեղծագործությունը շատ են խորհուրդ տվել,բայց անկեղծ ասած չի հետաքրքրել, հենց վերնագրից սկսած :)
    • MG''
      2014-06-04 11:06:08
      դե նայած մարդու , ինձ շատա հետաքրքրել հենց վերնագիրը ....ու ասեմ , որ շատ լավ պատմություններ կան գրքում հայտնի մարդկանց մասին , նրանց կյանքի մասին .....մերսի ;) (ժպիտ)
  • AmMa
    2014-06-03 16:02:10
    շատտտտտտտ լավներ անպայման կկարդամ եթե հասցնեմ
    • MG''
      2014-06-04 11:04:39
      կարդացեք անպայման ,,,մերսի (օգո) (ծաղիկ)
  • Մելինե
    2014-06-03 17:34:17
    > - Դեյլ Քարնեգի,,,,,,, էս գրքից որոշ գլուխներ, որոնց վերնագրերը հեաքրքիր էին, կարդացել եմ,,, հետաքրքիր խորհուրդներ կային,,,,,,,,,,, (ծաղիկ) (ծաղիկ)
    • MG''
      2014-06-04 11:04:12
      մերսիիի ;)
  • ▼▲▼Black Angel▲▼
    2014-06-03 22:37:35
    Սև Կակաչնել Ալեքսանդր Դյումայի
    • MG''
      2014-06-04 11:04:01
      Նկատի կունենամ
  • James Moriarty 14
    2014-06-04 00:27:28
    Կարդացել եմ Քարնեգիի ստեղծագործությունը և "Մեծն Գեթսբին": 2 էլ իրոք հետաքրքիր ստեղծագործություններ են, բայց կարծում եմ, որ ամառվա համար ավելի է համապատասխանում "Գեթսբին": Իմ կողմից խորհուրդ կտայի ընթերցել Շառլոթ Բրոնտեի "Ջեյն Էյրը", Գի դը Մոպասանի "Սիրելի ընկերը", որի հիման վրա կա նաև ֆիլմ Ռոբերտ Պատտինսոնի կատարմամբ գլխավոր դերում, կամ էլ Անուշավան Պողոսյանի "փոթորկից առաջը", եթե սիրում եք արկածային գործեր:
    • MG''
      2014-06-04 11:03:45
      Ջեյն Էյրը ես էլ եմ կարդացել , անցած ամառվա ժամանակ , էլի էսպիսի գրառում էի արել խորհուրդ էին տվել էդ գիրքը
  • PHOTOGRAPHER
    2014-06-05 23:52:17
    (լավ)
    • MG''
      2014-06-06 18:21:41
      մերսի ;)
  • 3. > - Դեյլ Քարնեգի .....ես գիրքն ունեմ կարդացել եմ ու շատ լավնա :)
    • MG''
      2014-06-09 11:29:15
      ահա (լավ)