Copy SMS

Կամքի ուժ և Ազատություն 3

Կամքի ուժ և Ազատություն 3 - Անդրաշխարհ, հետաքրքիր, կոմա, երկնային կյանք



Դե ինչ, դեպի պայծառ ապագա:
 Հրեշտակը ասաց, որ ամեն մարդու երևակայությունից է կախված, թե ինչպիսին կլինի նրա ճանապարհը: Հմմմ... Ես ունեմ վառ ու յուրօրինակ երևակայություն, տեսնենք թե  ինչ անակնկալներ այն կմատուցի ինձ այս անգամ:
 Շուրջկողմս ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Ես քննական հարցաթերթիկի վրա եմ կանգնած ու դրա վրա ձյուն է եկել: Ցուրտ է, մանավանդ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ես միայն անդրավարտիքով էի: Հանկարծ իմ դիմաց հայտնվեց հրեշտակը: Նա կարծես հեռուստացույցի էկրանի վրա լիներ:
 - ՈՒրեմն այսպես,սա քո ճանապարհի առաջին փուլն է,- սկսեց նա, երբ հանկարծ հրեշտակի հայացքն ընկավ ինձ վրա,- մի վայրկյան... Ինչու ես... Ըըըը... Ինչու՞ ես մերկ:
 - Չգիտեմ: Հանկարծ հայտնվեցի այստեղ ու շորերս չքացան: Կարո՞ղ ես հագուստ ճարել ինձ համար:- Հարցրի Ես:
 - Ի՞նչ: Ո´չ: Դու լրիվ ռետրոգրադ ես:- բացականչեց նա,- Լսիր,եթե երազումդ մի բան է քեզ պետք լինում, ինչպե՞ս ես ստանւմ դա:
 - դեեե, Ես ուղղակի պատկերացնում եմ այն:
 - այստեղ էլ նույնն է: Միայն պատկերացրու, որ շորերով ես և վերջ:
 Ես պարբերաբար կհայտնվեմ ճանապարհի տարբեր փուլերում: Զգում եմ, որ իմ օգնությունը քեզ դեռ շատ պետք կգա:- ասաց հրեշտակը և վիրտուալ հեռուստացույցը կարծես անջատեցին:
 Դե, ինչպես ասում են փորձը փորձանք չի բերի: Ես փակեցի աչքերս և պատկերացրի ինձ գեղեցիկ վերարկուն հագիս, տաբատով ու տաք կոշիկներով: Բացեցի աչքերս: 


Կամքի ուժ և Ազատություն 3 - Անդրաշխարհ, հետաքրքիր, կոմա, երկնային կյանք
Օհ, ուղղակի հիասքանչ է: Այս փերու վարդագույն զգեստն իսկը ինձ համար է: Լավ, իսկ եթե հակառակը պատկերացնե՞մ: Չէ՞ որ Ես հաճախ եմ ամեն-ինչ հակառակ անում: Դե իհա´րկե: Ուրեմն փակում եմ աչքերս ու.... ֆուհ, ստացվեց: Ինչպե՞ս ավելի շուտ գլխի չնկա: Ինչևէ, պետք է ճանապարհս շարունակեմ:
 Նախ և առաջ, ի՞նչ գործ ունի ձյունը հարցաթերթիկի վրա: Չնայած, չէ որ սա իմ երևակայությունն է: Լավ, եթե չեմ սխալվում, պետք է հարցերին պատասխանել
 1.Ո՞վ ես դու...

8

2

1569

  • AmMa
    2014-06-04 22:31:30
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • AnAnUn.......aXjIk
    2014-06-06 11:13:47
    (լավ) (լավ)