
Մարդիկ էլ կենդանիների պեսլինում են տարբեր տեսակների, և մարդիկ էլ, իրար հետ համեմատած, լինումեն տարբեր, ինչպես տարբեր են կենդանիները՝ միմյանց հետ համեմատելով: Եվ մարդկանց քանի՜սն են, որ ապրում են անմեղների կյանքի ու արյան հաշվին:
Մի մասը նման է վագրի՝ միշտ կատաղի և միշտ դաժան

Մյուսներն էլ նման են առյուծի՝ արտաքուստ մեծահոգի են
Մի մասն էլ արջի նման է բռի ու անկուշտ, ոմանք էլ գայլի ման են՝ գիշատիչ ու անգութ: Ոմանք էլ ապրում են աղվեսի նման խորամանկությամբ և խաբելը դարձրել են արհեստ:
Սիրամարգեր կան, որ գեղեցիկ են, բայց տհաճ ձայն ունեն և իրենց չորս-բոլորը փչացնում են: Որքա՜ն թութակներ կան. որոնք անդադար խոսում են և իրենց ասածից բան չեն հասկանում:
Իժեր կան. որոնց լեզուն թունավոր է, բայց մնացած ամեն ինչը օգտակար է:
Որքա՜ն ձիեր կան, որոնք օգտակար աշխատանք են կատարում, բայց մնում են լքված, երբ այլևս պիտանի չեն, Խոզեր, որոնք կեղտի ու գարշանքի մեջ քեֆ են անում:
Որքա՜ն չվող թռչուններ կան, որոնք մի աշխարհից մյուսն են թռչում. այդքան վտանգների ենթարկվում, որպեսզի ապրելու հնար գտնեն: Ծույլ ու դատարկապորտ որքա՜ն բոռեր կան, որոնք կարողանում են մեղուների հաշվին ապրել:
Որքա՜ն կոկորդիլոսներ, որոնք ձևացնում են, թե լալիս են, որպեսզի խժռեն նրանց, ովքեր խաբվելու են այդ արցունքներին :
Բոլոր այդ որակները կան նաև մարդու մեջ, և նա իր նմանների հանդեպ իրեն պահում է այնպես, ինչպես վերը թվարկված անասուններն են իրար հանդեպ պահում:
❶ S a Q o ♚ ✔
2014-06-11 19:44:09Q_Jp
2014-06-11 19:51:16Smiler~♥♥♥
2014-06-11 20:15:24Smiler~♥♥♥
2014-06-11 20:22:56Q_Jp
2014-06-11 20:26:20Smiler~♥♥♥
2014-06-11 20:31:37