Copy SMS

Միայն ֆիզիկա

Միայն ֆիզիկա - հետաքրքիր, ֆիզիկա, գիտելիք

Այսօր ցանկանում եմ խոսել երկու հետաքրքրիր, ֆիզիկայի հետ կապ ունեցող երևույթների մասին, որոնք թեթևակիորեն շոշափվում էին իմ նախորդ պոստում,,, դե,


1. Եթե իմ ճամփին չլինի արգելք,
Իսկ դուք ինձ արագ ու ուժեղ նետեք,
Պտույտ կգործեմ օդում ես ազատ
Քեզ մոտ ես կգամ, դու` իմ հարազատ:
Ինչի՞ մասին է խոսքը:


Իհարկե խոսքը բումերանգի մասին է: 

Միայն ֆիզիկա - հետաքրքիր, ֆիզիկա, գիտելիք


Բումերանգը օգտագործել են որսի մեջ: Այն նետում են դեպի առաջ և քիչ դեպի վեր, և իր հետաքրքիր կառուցվածքի շնորհիվ բումերանգը պտտվում է օդում և հետ վերադառնում ավստրալիացու մոտ: Ավստրալիացու... իհարկե, ըստ առասպելի բումերանգը տարածված է եղել Ավստրալիայում, բայց դա լոկ առասպել է: Բումերանգը դարեր շարունակ օգտագործել է նաև նախամարդը աշխարհի տարբեր կողմերում, բայց քանի որ Ավստրալիան մեկուսացած է աշխարհից ու քաղաքակրթությունից, այստեղ ավելի երկար ժամանակ է օգտագործվել բումերանգը և հայտնի դարձել քաղաքակիրթ մարդկությանը:


Այո, նախամարդը օգտագործել է բումերանգը: Հասկանալով, ճշգրիտ հաշվարկներով, թե պատահաբար է հայտնագործել այդ զարմանահրաշ գործիքը,, անհայտ է, բայց փաստը մնում է փաստ:


Անդրադառնանք բումերանգի շարժման հանելուկին, որը երկար ժամանակ անբացատրելի էր եվրոպացի գիտնականների համար: Նրա շարժման առանձնահատկությունը կայանում է երկու բանում. նախ բումերանգի կառուցվածքը և երկրորդ օդի դիմադրության ուժը: 

Միայն ֆիզիկա - հետաքրքիր, ֆիզիկա, գիտելիք


Բումերանգ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում, ոչ այնպիսին, ինչպիսին իսկականն է, բայց կարելի է բավարարվել ստվարաթղթից պատրաստված գործիքով: Կարելի է կտրել վերևում պատկերվածի մոտավոր նմանությամբ 90-ից մեծ անկյամբ թուղթ, որի յուրաքանչյուր կողմը կլինի մոտավորապես 5սմ, իսկ լայնությունը 1,5 սմ: Իսկ նետելու համար անհրաժեշտ է բռնել բումերանգի անկյունից և մի կողմից մատով չըրթացնել,,, հուսով եմ կստացվի..


Դե, բումերանգի մասին այսքանը, անցնենք հաջորդ նյութին:

.............


 2.Նստեք աթոռին այնպես, որ իրանը ուղղահայաց լինի նստարանի հետ, իսկ ոտքերը ուղղահայաց լինեն հատակի հետ: Իսկ այժմ փորձեք կանգնել այդ դիրքից` առանց իրանն առաջ թեքելու, կամ առանց ոտքերը հետ տանելու: Եթե դուք կատարեք այնպես, ինչպոս այստեղ էր նշված, ձեզ երբեք հնարավոր չի լինի կանգնել: Իսկ դուք արդյոք գիտե՞ք, ո՞րն է դրա պատճառը:


Պատճառը կայանում է մարդու կառուցվածքի առանձնահատկության մեջ: Մարդու մարմնի ծանրության կենտրոնից (որը գտնվում է սրտից մոտավորապես 5-10սմ ներքև) հատակին իջեցված ուղղահայացը անցնում է մարդու ոտնաթաթերի մեջտեղով, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի կանգնել ոտքի վրա: Այդ պատճառով մենք կանգնելիս կամ իրանն ենք թեքում առաջ կամ ոտքերը տանում հետ և հավասարեցնում այդ հավասարակշռության գծին:

Միայն ֆիզիկա - հետաքրքիր, ֆիզիկա, գիտելիք


Նկարներում ու ֆիլմերում երևի բոլորն էլ նկատած կլինեն, թե ինչպես են քայլում ծովային գայլերը` ծովահենները և առհասարակ նավաստիները: Այդ մարդիկ մշտապես գտնվելով տախտակամածին անընդհատ ենթարկվում են ընկնելու վտանգին, այդ պատճառով նրանք քայլում են ոտքերը բավականին բաց վիճակում, այսինքն նրանք մեծացնում են ոտնաթաթերի միջև ընկած տարածությունը` փոքրացնելով գետնին տապալվելու հավանականությունը:

.................

Այսքանը...

15

24

3561

  • Lady
    2014-06-14 13:16:41
    Verjin@ hetaqrqir er shat...erbeq mtqovs cher ancel
    • Մելինե
      2014-06-14 13:55:10
      հա շատ հետաքրքիր էր, ինձ դասարանի երեխեքը էկան ասեցին ինչի՞ ա ըտենց,, ես էլ չգիտեի, բայց մի գիրք էի կարդում ըտենց պատահական աչքովս ընկավ :)
      • Lady
        2014-06-14 14:05:56
        Bumerangn el er shat hetaqrqrum ,,,es der vaxuc uzum ei hetaqrqrvel
      • Մելինե
        2014-06-14 14:07:03
        :) :)
      • Lady
        2014-06-14 14:08:24
        :)
  • Michael պրն բրոյլ
    2014-06-14 13:36:42
    միայն ֆիզիկա՞ սրանք ուղղակի կյանքի օրենքներ են կամ մեր կյանքի բաղկացուցիչ մասը
    • Մելինե
      2014-06-14 13:53:27
      չէ,,, ուղղակի օրինակ բումերանգը գիտնականները սկզբնական շրջանում հրաշք էին համարում, բայց այն ոչ այլ ինչ է, քան միայն ֆիզիկա,, էդ իմաստով եմ գրել :)
      • Michael պրն բրոյլ
        2014-06-14 13:54:38
        ֆիզիկա ասելով ի՞նչ եք հասկանում,սովորական ֆիզիկական երևույթ ա բումերանգի թռիչքը,ոչ թե ֆիզիկա առարկա
      • Մելինե
        2014-06-14 13:57:00
        ֆիզիկա-գիտություն,,, իսկ ինչի՞, ինչ-որ ֆիզիկական երևույթի չենք կարա՞ ասենք ուղղակի ֆիզիկա
      • Michael պրն բրոյլ
        2014-06-14 13:58:20
        գիտությունը ուսումնասիրում ա ու պարզաբանում ոչ թե ֆիզիկան է երևույթի պատճառը
      • Մելինե
        2014-06-14 13:59:47
        մենք իրար չհասկացանք,,, անցած լինի,,, :)
      • Michael պրն բրոյլ
        2014-06-14 14:00:38
        իրար հասկանալու բան չկա,հասարակ տրամաբանություն ա
      • Մելինե
        2014-06-14 14:02:36
        իսկ ի՞նչ եք ուզում դրանով ասել, տրամաբանություն հաստատ ունեմ.. դուք ուղղակի կախվել եք բառերից
      • Michael պրն բրոյլ
        2014-06-14 14:04:26
        ուզում եմ ասել,որ բումերանգի թռիչքի պատճառը ոչ թե ֆիզիկա գիտությունն է կամ առարկան այլ, ֆիզիկական երևույթը որը տեղի է ունենում թռիչքի ընթացքոմ,գիտություն ա պետք ա կախվեմ բառերից :)
      • Մելինե
        2014-06-14 14:05:57
        Նյուտոնը հասարակ խնձորի ընկնելու մեջ ինչ-որ բան տեսավ, դուք էլ իմ բառերի... անցած :)
      • Michael պրն բրոյլ
        2014-06-14 15:29:23
        դե եթե ընկնենք հասարակ բաների հետևից ամեն ինչն էլ հասարակից ա իմաստ ստացել
      • Մելինե
        2014-06-14 15:31:35
        դե հա :) :)
  • Poqrik_Hreshtak
    2014-06-14 13:42:50
    բավականին հետաքրքիր փոստ էր Մելինե ջան ապրես
    • Մելինե
      2014-06-14 13:55:22
      մերսի :)
      • AMULIK;)
        2014-06-14 13:55:52
        խնդրեմ O:) O:) O:) O:)
  • Սառա Հոլմս
    2014-06-14 13:57:36
    (լավ) (լավ) հետաքրքիր էր առաջինի մասին շատ բան գիտեի երկրորդն էլ հենց նոր իմացա :)
  • 莉利亚
    2014-06-14 23:27:47
    ապրենս որ են հարցին պատասխանեցիր :) . իսկ դուք որտեղ եք սովորում՞՞
    • Մելինե
      2014-06-14 23:54:28
      խնդրեմ, դպրոցում :)