Copy SMS

Կռվախնձորի պատմությունը

Կռվախնձորի պատմությունը - հետաքրքիր, ավանդություն, հունական, կռվախնձոր


Բոլորն էլ երևի լսած կլինեն կռվախնձոր արտահայտությունը, բայց քչերը կիմանան, որ այդ բառի հիմքում մի ամբողջ պատմություն է ընկած:


Կռվախնձոր արտահայտությունը ծագել է հունական դիցաբանության մեջ երկպառակության աստվածուհի Էրիսի առասպելից:


Պատմությունը սկսվում է նրանով, որ երեք գեղեցկուհի աստվածուհիները` Աֆրոդիտեն, Աթենաս-Պալլասը և Հերան վիճում են, թե ով է իրենցից ամենագեղեցիկը: Ի վերջո որոշում են դիմել մահկանացուներից Պարիս անունով մի երիտասարդի: Երիտասարդի համար խիստ դժվար էր որոշել, թե ով է ավելի գեղեցիկ:


Երեք աստվածուհիները առանձին-առանձին կաշառում են Պարիսին. Հերան և Աթենասը նրան խոստանում են գանձ ու հարստություն, իսկ Աֆրոդիտեն խոստանում է Պարիսին տալ մահկանացուների մեջ ամենագեղեցիկ աղջկան: Այսպիսով, Պարիսը պետք է որոշեր ,թե նախապատվությունը ում տար:

Կռվախնձորի պատմությունը - հետաքրքիր, ավանդություն, հունական, կռվախնձոր


Պելևսի և Թետիսի հարսանիքի ժամանակ երկպառակության աստվածուհի Էրիսը նետում է մի խնձոր` ''ամենագեղեցիկին'' գրությամբ: Սկսվում է կռիվը երեք աստվածուհիների միջև: Եվ, քանի որ աստվածների վեճերից ահեղ պատերազմներ են սկսվում, ավանդապար այդ կռվից սանձազերծվում է Տրոյական պատերազմը:


Ի վերջո, վեճը լուծվում է Պարիսի կողմից. նա խնձորը նետում է Աֆրոդիտեին:

.........


Կռվախնձոր, գրական ակնարկություն, վեճի, երկպառակության պատճառ՝ փոխաբերական իմաստով։ 

3

2

1901

  • Lady
    2014-06-17 15:09:31
    հետաքրքիր էր շատ :)