Copy SMS

Եգիպտագիտություն :

Միսս Էմիլի Սանդսի արշավախմբի օրագիրը Սենդսի դամբարանը որոնելիս : 

1926նոյմբեր



 


Եգիպտագիտություն : - եգիպտոս, դամբարան , օսիրիս

  Աստվածների դարը.

Հին Եգիպտացիները հավատում էին, որ հին ժամանակներում Եգիպտաոսի տիրակելներն աստվածներն էին, և այդ շրջանն ՛՛աստվածների դար՛՛ էին անվանում : Հետո աստվածներն իրենց երկրային թագավորությունը զիջեցին մարդկանց, և Եգիպտոսի առաջին արքան դարձավ Մենեսը : Երկրում տիրող աստվածները հիշատկվում էին Պալերմոյի սալիկի, Տուրինյան պապիրուսի և Ք.ա. 3-րդ դարում ապրած Եգիպտացի քուրմ Մանեթոնի արքաների ցուցակներում : Նա արքաներին թվարկում է այն հերթականությամբ, որով նրանք տիրել են ՝ Պթահ, Ռա, Շու, Հեբ, Օսիրիս, Սեթ և Հոր :



   Հին Եգիպտոսի հիմնական հուշարձանները : 

1. Իսիդա 


Եգիպտագիտություն : - եգիպտոս, դամբարան , օսիրիսՕսիրիսի կինեը՝ Իսիդան, գտավ ամուսնու մարմնի դեսուդեն նետված մասերը : Հավաքելով դրանք՝ Իսիդան Անուբիս աստծո օգնությամբ սարքեց Հին Եգիպտոսի առաջին մումիան և Օսիրիսին վերակենդանացրեց անդրաշխարհու ՝ նոր կյանքի համար :

2.Օսիրիս

Եգիպտագիտություն : - եգիպտոս, դամբարան , օսիրիսԸստ առասպելի՝ Օսիրիսը երկար ժամանակ Եգիպտոսի թագավորն էր, սակայն նրա եղբայրը ՝ Սեթը, գահին տիրելու համար սպանեց Օսիրիսին : Օսիրիսն ապրեց մահից հետո, սակայն ոչ թե երկրի վրա , այլ մեռյալների թագավորությունում՝ դառնալով դրա տիրակալը :

3.Հոր

Եգիպտագիտություն : - եգիպտոս, դամբարան , օսիրիսՕսիրիսի զավակը՝բազեագլուծ Հորը, լուծեց հոր վրեժը և վերադարձրեց Եգիպտական գահը : Նա արդար տիրակալ էր, և նրա պատվին շատ տածարներ կառուցվեցին :

4.Սեթ

Եգիպտագիտություն : - եգիպտոս, դամբարան , օսիրիսՍեթը՝ Օսիրիսի եղբայրն ու նրան սպանողը, շատ տարիներ էր երազել Եգիպտական գահի մասին: Սպանելով եղբորը՝ Սեթը մասնատեց Օսիրիսի մարմինը 14 կտորի և ցրեց դրանք ամբողջ Եգիպտոսով մեկ :



Մումիայի պատանքի փոքրիկ նմուշ 

Եգիպտագիտություն : - եգիպտոս, դամբարան , օսիրիսՄեռյալների գիրքը. 

Գիրքը մեռյալներին պետք է օգներ շրջանցել անդրաշխարհի բոլոր վտանգները , անցնել հետմահու դատարանով և հարություն առնել:  Այն պարունակում էր հմայիլներ, որոնք կարդում էին, որպեսզի մարդու հոգին ՝Բա-ն, կարողանար տարբեր ձևեր ընդունել և դուրս գալ դամբարանից: Գիրքը պարունակում էր նաև անդրշիրիմյան դատարանի նկարագրությունը, որտեղ հանգուցյալի սիրտը կշռում էին Ճշմարտության գրչով: Շնագայլի գլխով Անուբիս աստվածը մի նժարին դնում էր մեռածի սիրտը, իսկ մյուսին ՝ ճշմարտության դիցուհի Մաաթի գրիչը: Եթե հանգուցյալը ճշմարտախոս էր ճանաչվում, մտնում էր Օսիրիսի արքայությունը, իսկ եթե ոչէ նրա հոգին հոշոտում էր Ամեմեթը ՝կոկորդիլոսի գլխով հրեշը :

13

9

5575

  • Մելինե
    2014-06-17 22:31:36
    հետաքրքիր էր (ծաղիկ)
    • Ekton
      2014-06-18 00:21:56
      Ահա..ապրե՜ս. :->
  • Lady
    2014-06-17 23:04:45
    հուշարձանները շատ հետաքրքիր էին...կեսին ծանոթ էի...ընդհանուր լավն էր գրառումդ..ապրես
    • Ekton
      2014-06-18 00:23:14
      Հա՜, շատ հետաքրքիր. Շնորհակալ եմ ^^
  • 2014-06-17 23:46:30
    շաատ հետաքրքիրա (բռավո) (ծաղիկ)
    • Ekton
      2014-06-18 00:23:59
      Ապրես շատ.... :-]
  • 2014-06-18 01:09:29
    Չգիտես ինչու միշտ ինձ շատ է հետաքրքրել Օսիրիսի կերպարը և (կարելի է ասել ստանձնած պաշտոնը) :) :) մումիաի պատանքի նմուշին նայելով հասկացա որ բինդը կել է դեռևս հին Եգիպտոսից.... (:| (:| կա տենց բան
    • Ekton
      2014-06-19 17:21:55
      Ահ..իրոք իր կերպարը շատ լավնա. Աա՜, չգիտեմ ....գուցե (ժպիտ)
      • 2014-07-03 21:45:43
        :) :) :)