Copy SMS

Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը

Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը - հետաքրքիր, Հարրի, Փոթթեր


Կարծում եմ բոլորն էլ տեսած կլինեն Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը ֆիլմը: Եվ գիտենք նաև, որ ֆիլմը նկարահանված է Ջոան Ռոուլինգի նույնանուն գրքի հիման վրա: Այժմ ներկայացնում եմ որոշ մտքեր վերցված Ռոուլինգի հանրահայտ գրքից:

Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը - հետաքրքիր, Հարրի, Փոթթեր


 


Իմ կարծիքով փիլիսոփայական քարը մեծ հրաշքներ չի գործում: Ասենք, թե տալիս է խելքից դուրս փող ու անմահություն. այն, ինչն ամենայն հավանականությամբ կընտրեն մարդկանցից շատերը: Սակայն ավաղ, մարդիկ սովորություն ունեն ընտրելու միշտ հենց այն, ինչն իրականում իրենց բոլորովին էլ պետք չէ...


                                                                                            Ալբուս Դամբլդոր

Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը - հետաքրքիր, Հարրի, Փոթթեր


 


...Լավ կազմակերպված մտքի համար մահը պարզապես հաջորդ հրապուրիչ արկածն է...


                                                                          Ալբուս Դամբլդոր

Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը - հետաքրքիր, Հարրի, Փոթթեր

Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը - հետաքրքիր, Հարրի, Փոթթեր


 


Մայրդ մահացավ` փորձելով փրկել քեզ: Մի բան Վոլդեմորթը երբեք չի կարողանա հասկանալ,և դա սերն է:Նա չի հասկացել, որ քո նկատմամաբ մորդ տածած սիրո նման մի հզոր զգացմունք նույնպես իր նշանն է թողնում` ոչ սպիի նման, ոչ  տեսանելի ձևով... Այդպիսի ուժեղ ու համապարփակ սերը, նույնիսկ երբ այն անձը, որը մեզ սիրում էր, արդեն հեռացել է այս աշխարհից, պաշտպանիչ վահան է դառնում մեզ համար` մեր ամբողջ կյանքի ընթացքում: Այդ վահանը քո մաշկի մեջ է: Ահա թե ինչու Քուիրելը` ատելությամբ, ագահությամբ և փառասիրությամբ տոգորված, իր հոգին կիսած լինելով սարսափելի մեղսագործ Վոլդեմորթի հետ, չէր կարողանում դիպչել քեզ: Նրա համար տանջալից էր դիպչել մեկին, որի վրա այդքան հզոր մի նշան կա:


                                                                            Ալբուս Դամբլդոր


Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը - հետաքրքիր, Հարրի, Փոթթեր

Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը - հետաքրքիր, Հարրի, Փոթթեր


Կյանքում պատահում են այնպիսի փորձություններ, որոնք հաղթահարելով, ի վերջո, չես կարող չհամակրել նրանց, ովքեր քո կողքին են եղել փորձության պահին: Իսկ երեք մետրանոց լեռնային տրոլին հաղթելը, անշուշտ, նման փորձություններից է:

Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը - հետաքրքիր, Հարրի, Փոթթեր

 Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը - հետաքրքիր, Հարրի, Փոթթեր


Գրինգոթսի ցուցանակ


(գոբլինների բանկ)


Մտիր, անծանոթ, գալդ բարի,


Գործիդ գետը թող վարարի,


Դու մեր խոսքին մտիկ արա


Զույգ ականջիդ էլ` օղ արա,


Անկուշտի վերջն է անփառունակ,


Ագահի պատիժը` դաժան ու անարգ:


Նա, ով վերցնի առանց վաստակի,


Մեղքի հատուցումը կհազարապատկվի,


Ու եթե մեր նկուղներում քեզ չպատկանող գանձ որոնես,


Տես, զգուշացրինք քեզ,


Շատ կփոշմանես:

Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը - հետաքրքիր, Հարրի, Փոթթեր


Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը - հետաքրքիր, Հարրի, Փոթթեր

Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը - հետաքրքիր, Հարրի, Փոթթեր

Հարրի.....

9

24

4815

  • 2014-06-17 14:42:27
    շատ լավն էին մտքերը...
    • Մելինե
      2014-06-17 15:35:38
      մերսի :)
      • 2014-06-17 15:45:51
        :)
  • Lady
    2014-06-17 15:23:40
    չեմ դիտել ֆիլմը....այս միտքը շատ դուր եկավ "Լավ կազմակերպված մտքի համար մահը պարզապես հաջորդ հրապուրիչ արկածն է..." :)
    • Մելինե
      2014-06-17 15:35:58
      ոնց կարելիա էս ֆիլմը չնայել :)
      • Lady
        2014-06-17 15:37:29
        ես չեմ սիրում
      • Մելինե
        2014-06-17 15:38:44
        վաաաայ, առաջին մարդն ես, որ էս կինոն չի հավանում,, սիրում եմ ֆանտաստիկ կինոներ :)
      • Lady
        2014-06-17 15:41:54
        շատերը կլինեն.... :) ես էլ եմ սիրում...ընդհանրապես ժանրը կարևոր չի ինձ համար..կարևորը հետաքրքիր լինի ու կարողանամ ինչ-որ բաներ վերցնել այդ ֆիլմից :) իսկ դա..........չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել բնութագրելու համար
      • Մելինե
        2014-06-17 15:43:06
        չէ, ինչի՞, գիրքը որ կարդաս, շատ լավնա, հետաքրքիր մտքեր էլ կան :)
      • Lady
        2014-06-17 15:43:50
        գրքից հատվածներն էլ են ինձ բավական...
      • Մելինե
        2014-06-17 15:45:06
        սրա թարգմանությունը էլէկտրոնային էլ արդեն կա, կարաս նայես
      • Lady
        2014-06-17 15:50:25
        չեմ ուզում....մի տեսակ վանում ա
  • 17 tarvas mej arajin angam es tari em tesel,,,chei sirum,vapshe chsireci....bayc mtqer@ lavnein,apres,,,,
  • Q_Jp
    2014-06-17 17:13:48
    ամեն տարի ձմեռը բոլոր սերիաները միատ նորից նայում եմ :D բայց ամեն անգամ, ոնց որ առաջին անգամ նայեմ :) :) :)
    • Մելինե
      2014-06-17 17:50:31
      հա, ես էլ եմ սիրում, ֆանտաստիկա :)
      • Q_Jp
        2014-06-17 17:58:59
        ութ մաս էր՞ (օգո)
      • Մելինե
        2014-06-17 18:01:35
        ճիշտն ասած, չգիտեմ,, ես էս եմ շատ նայել ,,մնացածը թեթևակիորեն,,, բայց ամենալավը էս ա,,,, առաջիննա, իսկ առաջինը միշտ ավելի լավ ա լինում :)
      • Q_Jp
        2014-06-17 18:03:00
        վերջին մասերը շատ խճճվածա, եթե սաղ մանրամասն չնայես էտ վերջը չես հասկանա, էս ձմեռ էլ կկրկնեմ միատ ;)
      • Մելինե
        2014-06-17 21:15:30
        հաաա ճիշտա իրոք խճճված էին :)
  • Dark Moon
    2014-06-18 20:41:26
    մարդիկ սովորություն ունեն ընտրելու միշտ հենց այն, ինչն իրականում իրենց բոլորովին էլ պետք չէ... ու եթե ստանում են դա, մի քիչ ուշ փոշմանում են, բայց արդեն ուշ է լինում (բռավո) (բռավո) ապրես, լավն էր, կինոն էլա լավը
    • Մելինե
      2014-06-18 23:05:04
      մերսի շատ (ծաղիկ)
  • crazy psychologist ☯
    2015-08-10 12:51:44