Copy SMS

Հայաստան

Հայաստան - անկախ, հզոր, միակամ,


Լեռների մեջ ծվարած, իմ քաջ երկիր Հայաստան,

Դու իմ միակ հանգրվան, սիրում եմ քեզ անսահման,

Դու իմ օջախ, բնօրրան, դու գեղեցիկ լեռնավան,

Դու խոհերիս անրջանք, դու հույզերիս ներշնչանք:

Հայաստան - անկախ, հզոր, միակամ,Պատերազմ ես տեսել դու, տեսել արյուն ու ավեր,

Բայց պահել ես քո ոգին, մնացել միշտ անվեհեր,

Զավակներդ քաջարի արյունով են քեզ պատել,

Անշնչացած դիակով մի բուռ հողդ են փրկել:

Հայաստան - անկախ, հզոր, միակամ,Արյան գետեր են հոսել, ճամփաներով քո կանաչ,

Թշնամին բիրտ է եղել, դա բոլորին է ճանաչ,

Դու եղել ես ծովից ծով, եղել հզոր դու խելքով,

Բայց եղել ես լավ պատառ, հարմարավետ քո դիրքով:

Հայաստան - անկախ, հզոր, միակամ,Ուզեցել են գրավել գեղատեսիլ վայրերդ,

Ուզեցել են թալանել բոլոր-բոլոր գանձերդ,

Գերի տանել ցանկացել քո փափկասուն դուստրերին,

Ու սպանել, կոտորել քո քաջարի ուստրերին:

Հայաստան - անկախ, հզոր, միակամ,Բայց եղել ենք մենք մի բուռ, հավաքական, միակամ,

Դիմակայել հողմերին խավար քաոսում անգամ,

Մենք եղել ենք շատ վաղուց, ու այսօր էլ մենք դեռ կանք,

Օրենք է սա պիտ լինենք, ու դեռ պիտի շատանանք...

Հայաստան - անկախ, հզոր, միակամ,

17

17

904

  • 2014-06-21 18:53:55
    Ապրես Ռեշազմահայրենասիրական Մուտքի համար.. Շնորհավորում եմ Ձեր առաջին գրառումը ))) Թող լինի շարունակական ))
  • Գոգարիկ
    2014-06-21 18:54:53
    :) Շնորհակալություն ...
  • Դիան...
    2014-06-21 19:51:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո)
  • ......
    2014-06-21 20:07:53
    Ապրի իմ բանաստեղծուհին (լավ)
    • Գոգարիկ
      2014-06-21 20:26:35
      Մերսի քուրիկսսսսսսսսսսս (ուռա)
      • ......
        2014-06-22 13:20:57
        խնդրեմ արևսսսսսս (ծաղիկ)
      • Գոգարիկ
        2014-06-22 15:48:30
        :) :) վույյյյյյյյյ
      • ......
        2014-06-27 18:26:54
        ջան :)
      • ❤ Գոհար❤
        2014-06-29 13:03:18
        (ծաղիկ)
  • SaXt ПОХУЙ
    2014-08-20 15:39:52
    Menq qchenq sakayn mez Hay en asum
  • 5578
    2014-12-02 19:54:14
    (լավ)