Copy SMS

Հետաքրքիր փաստեր ֆուտբոլի աշխարհի առաջնություններից. մաս 1-ին

Հետաքրքիր փաստեր ֆուտբոլի աշխարհի առաջնություններից. մաս 1-ին - ֆուտբոլ, ասխարհ


Իսկ դուք գիտեի՞ք, որ.



  1. Անգլիացի Ուեյն Ռունին 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի յուրաքանչյուր խաղում գոլ է խփել, սակայն ոչ մի գոլ չի խփել աշխարհի առաջնությունների ժամանակ:

  2. Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստ Թիմ Չիլը աշխարհի առաջնություններում ավելի շատ գոլ է խփել, քան Ռոնալդուն,Մեսին եւ Ռունին միասին: Նա դարձել է 4 գոլի հեղինակ, Մեսին՝ 1, Ռոնալդուն՝ 2, իսկ Ռունին ոչ մի գոլ չի խփել:

  3. 1970-ից սկսած՝ Ուրուգվայը չի հաղթել առաջնության իր առաջին հանդիպումներում:

  4. Կոստա Ռիկան պատմության մեջ առաջին անգամ գրավեց մրցակցի դարպասը երկու անգամից ավելի (Ուրուգվայ - Կոստա Ռիկա՝ 1:3):

  5. Մունդիալներում ամենաշատ կարմիր  քարտ ստացած հավաքականը Բրազիլիան է (11), երկրորդ տեղում Ուրուգվայն է (9), եռյակը եզրափակում է Արգենտինան (8):

  6. Անգլիայի հավաքականը կրկին աչքի է ընկնում իր կամակորությամբ:  Հավաքականի ֆուտբոլիստները Բրազիլիայի՝ իրենց հյուրանոցում ունեն 3 անհատական օգտագործման ռեստորան, վիդեո խաղերի սենյակ՝ 3 մեծ հեռուստացույցով: Բացի այդ նրանք ցանկանում են, որ  հյուրանոցի լողավազանից   ու մարզասրահից  օգտվեն միայն իրենք:

  7. Օսկար Դուարտը նիկարագուացի առաջին ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել աշխարհի առաջնություններում:

  8. Արյեն Ռոբենն ու Ռոբին վան Պերսին առաջին հոլանդացիներն են, ովքեր գոլեր են խփել աշխարհի երեք առաջնություններում:

  9. Իսպանիայի հավաքականը ամենաշատն է  գրավել մրցակցի դարպասը  11 մետրանոց հարվածներից (17):

  10. Մունդիալի պատմության մեջ առաջին անգամ նախորդ առաջնության եզրափակիչում հայտնված զույգը, հաջորդ առաջնությունում մեկնարկում է կրկին միմյանց դեմ խաղով՝ Հոլանդիա - Իսպանիա:

  11. 1999-ից սկսած Հոլանդիայի ազգային թիմը ոչ մի հանդիպում չի անցկացրել առանց «վան» անվան մասնիկի ֆուտբոլիստի:

  12. Իսպանացի Խուան Մատան աշխարհի առաջնություններում խաղացել է ընդամենը 20 րոպե:

  13. Բրազիլիայի բնակչության միայն 48 տոկոսն է աջակցում   աշխարհի առաջնության անցկացմանը:

  14. Բրազիլիան 5-րդ երկիրն է, որը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնում է երկրորդ անգամ:

  15. Մունդիալ-2014-ում 14-ական ֆուտբոլիստ են խաղում «Բավարիայից» եւ  «Մանչեսթեր Յունայթեդից», 13 ֆուտբոլիստ «Բարսելոնայից» եւ 12-ական ֆուտբոլիստ Մադրիդի «Ռեալից»,  «Յուվենտուսից»,  «Ինտերից» եւ «Չելսիից»:

  16. Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խփած առաջին գլոը ինքնագոլ էր:

  17. Մունդիալներում ամենաշատ պարտություններ կրած հավաքականը Մեքսիկան է (24):

  18. Հոլանդացի Ռոբ Ռեսենբրինկն է  խփել է աշխարհի առաջնությունների 1000-րդ գոլը:

  19. Աշխարհի առաջնություններում ամենաքիչ հանդիսական եղել է 1930-ին Ուրուգվայում կայացած առաջնության խաղերից մեկի ժամանակ՝ 300 ֆուտբոլասեր:



00
9

6

1252

  • Marieta
    2014-06-23 15:01:25
    Բրազիլիան 5-րդ երկիրն է, որը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնում է երկրորդ անգամ: Ոնց որ թե Բրազիլիան սովորություն ունի միշտ 5-րդ տեղում լինելու, լավ պոստ էր (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • 00
      2014-06-23 15:02:05
      մերսիիիիիիիիիիիի
  • Miss Nobody ☒
    2014-06-23 15:02:49
    ապրեեեեեես (լավ)
    • 00
      2014-06-23 15:04:13
      խնդրեմմմմմմմմմմմ (ծաղիկ) (ծաղիկ)
  • 2014-06-23 17:43:15
    Լավներ :)
    • 00
      2014-06-23 17:56:54
      ՄԵՐՍԻ