Copy SMS

Մինիմալիստական արվեստ

Մինիմալիստական արվեստ - արվեստ, մինիմալիզմ, մտքեր


Արվեստի գործի արվեստ լինելը ոչ թե ինչ-որ տեղ է, որ  պետք է բացվի դիտողի առջև, այլ այն տարածության մեջ, որը զբաղեցնում են դիտողը և արվեստի գործը: Տարածություն ոչ թե սոցիալական, քաղաքական կամ մշակութային իմաստով, այլ ֆիզիկական, մարմնական, տարածական կամ շարժողական: Սա ընդունված է համարել արվեստի ֆենոմենոլոգիական ընկալում, որը հատուկ է մինիմալիստական արվեստին. գործն * աշխատում և ամբողջանում է* մարմնի հետ հարաբերության մեջ:

Արվեստի այս ուղղությունը հասկանալու համար պետք է պատասխանել այն հարցին, թե պատմական ինչ կոնտեքստում է առաջացել այս մոտեցումը և ինչպես է կոնցեպտի վերածվել արվեստագետների և արվեստի տեսաբանների կողմից:

Մինիմալիստական կամ ոչ հարաբերակցային արվեստի սկզբնավորումը կարելի է համարել 1950-ականների վերջից մինչև 1960-ականների սկիզբը. մի ժամանակահատված, երբ մոդեռն արվեստին զուգահեռ զարգանում են ուղղություններ, որոնք, առաջանալով հենց մոդեռն արվեստից, ենթարկվում են այսպիսի փոխակերպումների, որ այլևս չեն ընդունվում մոդեռնիզմի կողմից: Այդպիսի ուղղություն է մինիմալիզմը: Պաշտպանելով մոդեռնիստական ինքնավարություն հայացքը՝ մինիմալիզմը իր պրակտիկաներով հակադրվում է մոդեռն արվեստին: Մոդեռնիզմից դեպի մինիմալիզմ ընթացքը կարելի է քննարկել աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Բարնետ Նաումանի * Այր հերոսական և վեհ* գործի օրինակով:

Մինիմալիստական արվեստ - արվեստ, մինիմալիզմ, մտքեր

 Այս գործը հսկայական չափեր ունեցող ուղղանկյուն մակերես է՝ ներկված կարմիր գույնով, և այդ մակերեսը երկու անգամ ընդհատվում է ուղղահայաց գծերով: Այդ գծերից ոչ մեկը չի սկսվում կամ ավարտվում նկարի մակերեսի մեջ և չի հատվում որևէ ֆորմայով կամ գծով: Այսինքն, սա մի նկար է, որը չունի ներս և ներքին հարաբերություն: Նկարի և կտավի մակերեսները նույնացած են, սերտաճած են իրար և դարձած են նկար-առարկա: Բայց, եթե համեմատենք այս գործը մինիմալիստական արվեստի առաջնեկ արվեստագետ Ադ Ռեյնհարդի *Սև նկարչություն* շարքի հետ, կտեսնենք, որ Նաումանի դեպքում դեռևս կան նկարչական տարրեր, կա գույն, վերնագիր:

Մինիմալիստական արվեստ - արվեստ, մինիմալիզմ, մտքեր

  Ռեյնհարդի գործերում նկարի առարկայականությունը, ներկայությունն ավելի է շեշտված: Նա առաջ է քաշել արվեսը-որպես-արվեստ տեսաբանական և մեթոդաբանական սկզբունքը, որով արված են *Սև նկարչություն* շարքի գործերը: Այս գործերում այնքան է կարևորվել արվեստի գործի անխառնության, ինքն իրեն հղելու հանգամանքը, որ նկարը անցել է իր սահմանները՝ դառնալով նկար-առարկա: Մակերեսը, որի վրա արված է նկարը և նկարվածը համընկնում են, հետևաբաև, նկարվածը դառնում է առարկայական : Այսինքն, արվեստագետը ներկայացրել է նկարի ֆիզիկական ներկայությունը: Կտավի մակերեսին ամբողջովին սև գույն է և ոչ մի այլ գույն, որովհետև գույնը կարող է հղումներ ունենալ, մեկնաբանությունների հնարավորություն տալ դիտողին, իսկ միատոնությունը օգնում է ամբողջականության կայացմանը: Ռեյնհարդը *Արվեստը որպես արվեստ*  տեքստում գրում է. *Եթե արվեստի մասին կարելի է ասել մի բան, ապա դա այն է, որ արվեստը մի բան է: Արվեստը արվեստը-որպես-արվեստն է, և այլ բաները այլ բաներ են: Արվեստը-որպես-արվեստ ոչ այլ բան է, քան արվեստ: Արվեստը այն չէ, ինչ արվեստ չէ: Մի բան, որ կարելի է ասել արվեստի և կյանքի մասին, այն է, որ արվեստը արվեստ է, և կյանքը կյանք է:* : Հեղինակը կտրուկ մերժում է արվեստի լինելու հնարավորությունն այլ բնագավառների հետ հարաբերության մեջ, որովհետև արվեստն ունի սուբյեկտիվություն, և չի կարելի այն ենթարկեցնել այլ բնագավառներին, որովհետև Ռեյնհարդի համար անընդունելի են արվեստի գործերի ընկալման այնպիսի ավանդական մոտեցումներ, ինչպիսիք են արվեստը որպես կյանքի արտացոլում, հոգու հայելի կամ իրականության պատրանքային վերարտադրություն դիտարկելը, որովհետև արվեստն ունի իր ամբողջականությունը, հետևաբար այն պետք է հասկանալ միայն այդ ամբողջականության մեջ, այլ ոչ թե հղել մեկ այլ իրականության: Այսինքն, մինիմալիզմը ոչ հարաբերակցային արվեստ է, որը մերժում է պատկերայնությունը և հայտարարում, որ նկարն ընդհամենը պատից կախված առարկա է, որը ներս չունի: Հետևաբար, իր արվեստի գործ լինելը հնարավոր է միայն տարածության և ժամանակի մեջ՝ դիտողի մարմնի հետ հարաբերության մեջ: 

Փորձեցի ներկայացնել մինիմալիստական արվեստի մի փոքր մասնիկ: Հուսով եմ կարողացաք պատկերացում կազմել մինիմալիստական արվեստի գործի ձևի առանձնահատկության մասին:

12

15

5761

  • 2014-06-23 17:40:24
    Շատ հետաքրքիր նկարներեն.մեծ իմաստով.ես հասկացա որ կյանքը շատ հետաքրքիրե.և նայելով այս նկարներին իմ մեջ բխեց մի միտք որը ես չեի կարող չբխեի այս մեկնաբանությունում.այսպիսով այս նկարները արժանիեն մեծ դատողություն ունեցողների հայացքները գրավելու և որ ամենակարևորն է սրանք կարողեն ծառայել ուղություն մեր ապագա սերունդներին (գինի)
    • Q_Jp
      2014-06-23 17:42:10
      Էս իմ գրածները չէին, ես իմ դասերից մեկն էր, դասատուս էս սաղ ասում էր, բայց որ խորանաս հետաքրքիրա իրոք :)
      • 2014-06-23 17:42:58
        այո այո.սա արժանիե օսկարի որը կգովաբանի նկարի իրական արժեքը և նա տեղ կգտնի հայկական շաուրմայանոցներում (գինի)
      • Q_Jp
        2014-06-23 17:47:22
        արվեստից հեռու ես, նենց չի որ ես նենց շատ եմ հավանում, բայց էսելա արվեստի ճյուղ :)
      • 2014-06-23 17:48:47
        այո իմ թանգագին կին դու ճիշտ հասկացար ես արվեստից հեռույեմ բայց ետ չի նշանակում որ պտի հերանցտ տնից գաս մնալույես ըտե :)
      • Q_Jp
        2014-06-23 17:49:59
        եղավ դե, իսկ իմ դասատուն մենակ կհասկանա ինձ (դեմք) հա չեմ գա
      • 2014-06-23 17:53:37
        հեչիսել գաս սեր իմ թոռոմած :) :D :D :D :D
  • ✪ ✪
    2014-06-23 17:43:03
    թույն նկարներ եին :D :D :D :) :)
    • Q_Jp
      2014-06-23 17:44:16
      ասում ես, բա գները ինչն են (գինի) (գինի) (խփո)
  • ✖Dispersion✖|Euphoria
    2014-06-23 21:31:14
    Կարելի էր ավելի հետաքրքիր նկարներ ընտրել,որ ընթերցողի մոտ ճիշտ տպավորություն ստեղծվեր մինիմալիզմի մասին
    • Q_Jp
      2014-06-24 00:11:21
      սրանք նյութի հետ անմիջական կապ ունեյին, ուրիշները չդրեցի էլ :)
      • Wild spirit
        2014-07-03 23:49:49
        Մինիմալիզմը գունավորած էջը չի
      • Q_Jp
        2014-07-03 23:51:33
        նյութը կարդացիք մինչև վերջ՞
      • Wild spirit
        2014-07-03 23:53:30
        Բնականաբար առանց կարդալու չէի մեկնաբանի
      • Q_Jp
        2014-07-03 23:54:36
        եղավ :)