Ալքիմիկոսը 2
Եթե խոստանաս այն, ինչին դեռ չես տիրապետում, կկորցնես այն ձեռք բերելու ցանկությունը:
Երբ յուրաքանչյուր օր նման է հաջորդին, մարդիկ այլևս չեն նկատում իրենց կյանքում տեղի ունեցող ամեն լավ բան:
Չես կարող վստահել մարդուն եթե չգիտես թե որտեղ և ինչպես է նա ապրում:
Երջանկության գաղտնիքն այն է, որ երբ տեսնես ինչով է հրաշալի և փառահեղ կյանքը, երբեք չմոռանաս թեյի գդալում եղած երկու կաթիլ յուղի մասին:
Միթե Աստված այդքան անարդար է և պատժում է մարդկանց, ովքեր հետևում են իրենց երազանքներին:
Ես չարությամբ կլցվեմ մարդկանց հանդեպ, կդառնամ կասկածամիտ, որովհետև մեկ մարդ ինձ խաբել է: Ես կատեմ այն մարդկանց, ովքեր գտել են իրենց գանձը, միայն այն պատճառով, որ ես չգտա իմը: Ոչ, ես կկառչեմ այն չնչին հնարավորությունից, որ ունեմ քանի որ շատ փոքր մարդ եմ որպեսզի հասկանամ այս աշխարհը կամ գրավեմ այն:
Ես էլ եմ բոլորի նման, ցանկալին որպես իրականություն եմ ընդունում և աշխարհը տեսնում այնպես, ինչպես ցանկանում եմ այն տեսնել, այլ ոչ թե այնպես, ինչպես կա:
Ես ողջ եմ միայն այդ երազանքի շնորհիվ և վախենում եմ, որ երբ այն կատարվի, կյանքն այլևս իմաստ չի ունենա: Բայց դու այդպիսին չես, դու ուզում ես իռականացնել երազանքդ, ես ուզում եմ միայն երազել,,,
Հիշիր, միշտ պետք է ճշգրիտ իմանաս թե ինչ ես ուզում:
Գեղեցկությունն է ամենից շատ հրապուրում մարդկանց:
Երբեք մի հրաժարվիր քո երազանքից:
Եթե կարողանաս կենտրոնանալ միայն ներկայի վրա, ապա երջանիկ մարդ կդառնաս: Կյանքը քեզ համար հավերժական տոն և խրախճանք կդառնա, որովհետև կյանքն այն պահն է միայն, որ հիմա ապրում ես:
Սա աշխատանքի առաջին փուլն է և կարևորը պետք չէ վախենալ որ ոչինչ չի ստացվի: Եթե վախենաս, երբեք գործի չես անցնի: և վերջում իմ ամենասիրած երգը: Խնդրում եմ բառերը կարդացեք, եթե անգամ ռոք չեք սիրում
I AM LOOKED
2014-06-24 14:21:15Missis X
2014-06-24 14:27:43I AM LOOKED
2014-06-24 14:28:15Missis X
2014-06-24 14:28:44Gohar(MéssÍ)
2014-06-24 14:32:57Մարի
2014-06-24 14:34:14Gohar(MéssÍ)
2014-06-24 14:38:01Մարի
2014-06-24 14:57:19Lady 卐
2014-06-25 16:24:00