Ինչու
հեղինակային
nbsp;
Ինչու է ստեղծված երազանքը այն,
Որ մատնված է չկատարվելու,
Երբեմն էլ այնքան խորն է զգացմունքն այն.
Որ մատնված է արհամարհվելու:
Ինչու են գրված գրքերը սիրո
Եթե պարզապես հեքիաթ են դատարկ,
Ֆիլմերն ինչու են այդքան գեղեցիկ,
Զվարճացնելու համար են միայն:
Եվ այդ գրքերը ինչու եմ կարդում
Եթե սեր չկա, ինչու եմ սիրում,
Ինչու եմ նայում, ինչու եմ լռում,
Եվ նա ինչու է ինձ արհամարհում:
Ինչու են ստեղծված բառերը հազար,
Երբ մատնված եմ քո դեմ լռելու,
Եվ այս տողերը ինչու եմ գրում,
Երբ մատնված են չհասկացվելու:
Երբեք չեմ ների այն երազներին,
Որոնք երազել չկարողացա
Եվ երազում եմ, որ չծաղրես այն,
Ինչը դու այդպես էլ չհասկացար:
Ասացեք միշտ է այսպես լինելու...
Կամ ում երազանքն է կատարվելու...
Եվ մեզ համար, թե մեր ճակատին է
Երկնքից երեք խնձոր ընկնելու:
L*
2014-06-24 19:54:33Մարի
2014-06-24 23:35:29Լիլ:)(Ձեր սմայլիկ)(:☺☻Միշտ պոզիտիվ
2014-06-24 23:36:00Մարի
2014-06-24 23:38:39