Լավագույն ֆիլմերից
Անչափ հուզիչ կատակերգություն, կարծում եմ շատերս տեսել ենք, իսկ ովքեր որ չեն տեսել անպայման նայեք: Ֆիլմում ընտրված է ամենահուզիչ թեման և վերածված է կատակերգության: Ֆիլմը սովորեցնում է գնահատել կյանքը և այն անթիվ ժամերը, որոնք Աստված մեզ տվել է, երջանիկ ու առողջ մարդկանց:
Կարդալուց առաջ միացրեք երգը
Երկու եչիտասարդներ Մարտինն ու Ռուդին հայտնվում են հիվանդանոցի նույն սենյակում և իմանում են, թր երկուսն էլ մահացու հիվանդ են և իրենց միայն մի քանի օր է մնացել ապրելու: Նրանք զրույցի են բռնվում և հանկարծ պատին կախված խաչն ընկնում է պահարանի վրա և պահարանի դուռը բացվում է: Նրանք տեսնում են այնտեղ դրված տեկիլայի շիշը և առանց երկար բարակ մտածելու վերցնում այն ու սկսում խմել:
Խոսակցության ժամանակ պարզվում է, որ Ռուդին երբեք ծով չի տեսել, իսկ Մարտինն ասում է, որ երբ մեռնեն երկնքում բոլորը ծովի մասին են խոսելու, իսկ նա դատարկ մարդ կթվա: Եվ որպեսզի Ռուդին երկնքում խոսելու թեմա ունենա, նրանք փախչում են հիվանդանոցից և ուղևորվում դեպի ծով... Հենց այստեղից էլ սկսվում են նրանց մի քանի օր տևած արկածները:
Նրանք միասին թալանում են բանկը, փախչում են ոստիկաններից, հայտնվում հեռուստացույցում, փորձում են զուր չվատնել իրենց մնացած թանկագին ժամերը և գերագույն հաճույք ստանալ մեռնելուց առաջ: Նրանք կատարում են իրենց երազանքները:
Հենց մի կում տեկիլայով է սկսվում նոր ընկերների արկածները դեպի իրենց երազանքների իրականացում, և դրանով էլ ավարտվում է: Բայց նրանք միասին ավելի շատ բանի միջով անցան, քան իրենց մանկության ընկերների հետ: Նրանց համար տեկիլան դառնում է այն բանի խորհրդանիշը, որ կյանքը չպետք է լինի միապաղաղ, եթե նույնիսկ քեզ մի քանի օր է մնացել, կյանքը պետք է լի լինի տպավորություններով:
Վերջապես նրանք հասնում են ծով , ափին նստում են և նորից տեկիլա խմում և հենց այդտեղ էլ Մարտինը մահանում է, իսկ Ռուդին մնում է նստած և շարունակում է նայել ծովին...
Ռեժիսյորը Մարտին Բրեստն է, որի պատվին էլ գլղավոր հերոսը կրում է այդ անունը: 1997 թվականին ֆիլմը արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր մրցույթներում: Ֆիլմն իր անվանումը ստացել է Բոբ Դիլանի համանուն երգից, որը ֆիլմի վերջում հնչում է գերմանական Սելիգ խմբի կատարմամբ:
Q_Jp
2014-06-24 19:30:43Մարի
2014-06-24 23:31:30Q_Jp
2014-06-24 19:33:00Մարի
2014-06-24 23:32:34Q_Jp
2014-06-24 23:53:42_ ღ∀ღ _ 工 レo√乇 ㄚ◯∪ _ ღ ℒ ღ _ ∞ → Бог спаси и сохрани →
2014-06-24 19:33:28Gohar(MéssÍ)
2014-06-24 19:39:19_ ღ∀ღ _ 工 レo√乇 ㄚ◯∪ _ ღ ℒ ღ _ ∞ → Бог спаси и сохрани →
2014-06-24 19:39:59Gohar(MéssÍ)
2014-06-24 19:40:31_ ღ∀ღ _ 工 レo√乇 ㄚ◯∪ _ ღ ℒ ღ _ ∞ → Бог спаси и сохрани →
2014-06-24 19:41:14Մարի
2014-06-24 23:34:38→ Бог спаси и сохрани →
2014-06-25 15:37:53I AM LOOKED (Radioactive)
2014-06-24 21:25:51Մարի
2014-06-24 23:33:37I AM LOOKED (Radioactive)
2014-06-25 10:29:37I AM LOOKED (Radioactive)
2014-06-25 10:35:34Մարի
2014-06-25 12:46:48քնարիկ
2014-06-24 23:43:29Մարի
2014-06-24 23:46:58քնարիկ
2014-06-26 13:13:35քնարիկ
2014-06-26 13:13:35