Copy SMS

Եթե ուզում ես....

Եթե ուզում ես.... - Հայաստան, անկախ, ազատ


   Եթե ուզում ես ոտքերիդ նստի պատմության փոշին,եթե ուզում ես հինն ու նորը մեկտեղ տեսնել, ե՛կ Հայաստան:

  Կբարձրանաս, անդադար կբարձրանաս մի սարից մյուսը ու քեզ բարձր կզգաս:Կնայես հեռավոր, բայց մոտ թվացող վեհափառ լեռան զույգ ճերմակությանը և հարգանքով կլցվես տարիքի ու ծերության հանդեպ:

Եթե ուզում ես.... - Հայաստան, անկախ, ազատ Եթե ուզում ես տեսնել տարիքի ու ծերության վեհությունը ե՛կ Հայաստան:

 Երբ շրջես հայացքդ, երբ պտույտ գաս տեղումդ, աչքերովդ ըմբոշխնելով իրար գրկած, իրար փարված լեռների վեհությունը, կտեսնես նրանց քարե միասնությունը՝ թև-թևի, ինչպես պարողները ուրախության ժամին,ուս-ուսի, ինչպես զինվորները, երբ սպառնում է թշնամին:

  Եթե ուզում ես զգալ միասնության գաղտնիքը, ե՛կ Հայաստան:

  Երբ նայես անհաս բարձունքին, մի պահ չես նկատի վերևում ծվարած եկեղեցին, որի գորշ քարերը նման են շրջակա լանջերին, ձուլվում են են դրանց և անտեսանելի դառնում:Այդպես, գոյության կռվում ապրելու և դիմանալու համար փոխում են իրենց գույնը, նմանվում շրջապատին:

Եթե ուզում ես.... - Հայաստան, անկախ, ազատ  Եթե ուզում ես հասկանալ դիմանալու գաղտնիքը ե՛կ Հայաստան:

  Երբ նայես դարեր ի վեր կանգուն վանքերին ու բերդերին, երբ մտնես ու դադար առնես Խորհրդավոր խորշերի կիսախավարում, երկինք սլացող կամարների տակ, եթե ականջ դնես ,անպայման մի շշուկ կլսես, մի շշուկ,որը քանի գնա ,այնքան հաստատուն ու որոշակի կդառնա: Դա հավերժության շշուկն է խորշերի խորքում, կամարների տակ:

Եթե ուզում ես.... - Հայաստան, անկախ, ազատ Եթե ուզում ես բացել հավերժության գաղտնիքը, ե՛կ Հայաստան:

 Երբ նայես անհաս բարձունքից, կտեսնես անդնդախոր, ամեհի ձորեր:Կտեսնես պես-պես ժայռեր, որոնք սարսուռով ու ակնածանքով են նայում ձորերի խորությանը:Այդպես է, որտեղ բարձրություն, այնտեղ էլ խորություն:

Եթե ուզում ես.... - Հայաստան, անկախ, ազատ Եթե ուզում ես զգալ բարձունքի վեհությունն ու խորության անհունությունը,ե՛կ Հայաստան:

 Անդնդախոր ձորում աղմկում է լեռնային գետակը: Նա գալիս է հեռուներից ու գնում է հեռուները:Նա եղել է վերևում,իր մեջ է կուտակել բարձունքի ուժն ու զորությունը:Այդ պատճառով էլ զորեղ է թափով,այդ պատճառով էլ աղմկում է այդպես:Հանդարտ, դաշտային գետերը ծույլ են, չեն աշխատում:Լեռնային գետը աշխատող է, դրանից էլ աղմկում է:

Եթե ուզում ես.... - Հայաստան, անկախ, ազատԵթե ուզում ես տեսնել այն գետերը, որոնք իզուր չեն աղմկում, ե՛կ Հայաստան:

 Երկնքի մի կապույտ ծվեն է ընկել լեռների գիրկը, մնացել:Լեռնային լճերը հայելին են կապույտ երկնքի:Չորս կողմը լեռներ,ինքը լեռների գրկում, բաց երկնքի տակ: Լճերը գրկված գեղեցկուհիներ, մաքուր ու անարատ են իրենց սիրով, բոլորանվեր իրենց զոհողությամբ:

Եթե ուզում ես.... - Հայաստան, անկախ, ազատԵթե ուզում ես տեսնել, թե լճերը ինչպես են զոհաբերում իրենց, ե՛կ Հայաստան:

 Սա իմ երկիրն է, որտեղ քարը քար է,քանդված տաճարի խոյակ, ընկած բերդի ավերակ, խաղողի որթ, փշատի բուրմունք, որտեղ քարը քար է, նոր կամուրջ ու երկնքեր տուն, երգի ելևէջ ու բանաստեղծի ոգևորություն:

 Այդպես է, բայց եթե խորը նայես, գուցե հեքիաթ թվա:

 Եվ իսկապես, այսքան փոքրիկ մի երկիր ու այսքան շատ հրաշք...

  Եթե ուզում ես փոքրության մեջ մեծություն տեսնես, ե՛կ Հայաստան:

Եթե ուզում ես.... - Հայաստան, անկախ, ազատ

15

23

1073

  • Kima ♥
    2014-06-25 17:21:20
    աապրեես (բռավո) բայց նկարները նույն չափսի չկա որ դնես ավելի լավ կլինի
    • Գոգարիկ
      2014-06-25 17:25:51
      Մերսի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) գիտեմ որ սիրուն կլներ,բայց մի չափի չկար :)
      • Kima ♥
        2014-06-25 17:26:51
        հաա դե կարևորը նյութներ ու լավներ..... :)
      • Գոգարիկ
        2014-06-25 17:27:17
        :) ապրես
  • Հայուհի
    2014-06-26 00:37:06
    Եթե ուզում ես փոքրության մեջ մեծություն տեսնես, ե՛կ Հայաստան:
  • (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ......
    2014-06-27 18:25:55
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ❤ Գոհար❤
      2014-06-28 09:59:59
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ❤ Գոհար❤
      2014-06-28 13:39:10
      ապրեսսսսսսսսսսսս մրուսսսսսսսսսսսսս (ծաղիկ)
  • խնդրեմմմմմ մրուըսիկկկկկկսսսսսս (ծաղիկ)
  • 5578
    2014-12-02 19:45:16
    (լավ) (բռավո)
    • 2015-03-24 19:58:41
      (ծաղիկ)
  • crazy psychologist ☯
    2015-03-24 19:59:47
    :D
    • 2015-03-24 20:01:55
      :D գիժ
      • crazy psychologist ☯
        2015-03-24 20:02:29
        իմն ա, ինչ ուզեմ կանեմ :P
      • 2015-03-24 20:03:39
        :D վայ վայ վայ
      • crazy psychologist ☯
        2015-03-24 20:06:28
        լավ հաջող, գնացի
      • 2015-03-24 20:10:01
        (ծաղիկ) դուք գթասիրտ գտնվեցիք O:)
      • crazy psychologist ☯
        2015-03-24 20:22:12
        նենց մի արա՝ ես քեզ քո սեփական պոստից դուրս հանեմ :D ;)