Copy SMS

Առաջին փուլն ավարտված է:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


                Հյուսիսն ու հարավը ոչնչացնու՞մ են Եվրոպան

Ավարտվեց աշխարհի 20-րդ առաջնության խմբային փուլը,որից հետո հաստատվեցին այն կարծիքները,որ այս մրցաշարում չկան ընդգծված առաջատար հավաքականներ,հավասար են բոլորը և եթե ոչ ֆուտբոլիստերի կարգերը ապա նրանց մոտիվացվածությունը հաղթում է ամենքի,վառ օրինակը Կոստա Ռիկան է:

 Սպասում էի՞նք Կոստա Ռիկայից նման խաղ թե ոչ դա այլ հարց է,այստեղ էականն այն է,որ այս երկրի հավաքականը անում է այն ինչ ուզում է աշխարհի ուժեղագույն հավաքականների նկատմամբ,այսպիսի բան իրեն թույլ տալ անգամ Բրազիլիան չէր կարող,վստահ եմ,որ Բրազիլիայի հավաքկանը դուրս չէր գա այդպիսի խմբից,իսկ ընդհանրապես եվրոպական հավաքականները կատարյալ ֆիասկոյի ենթարկվեցին:Հյուսիսն ու հարավը՞ այո ոչնչացնում են հհին աշխարհը:


                                Խմբայինից հետո ուրախները

Բրազիլիան այլևս ֆավորիտ չէ,եթե հաշվի առնենք նրանց ցուցադրած խաղը հատկապես Խորվաթիայի ապա Մեքսիկայի դեմ խաղերում,իսկ եթե հաշվի առնենք դաշտի տիրոջ կարգավիճակն ու մրցավարական նվիրաբերությունները նրանք դեռ շանսեր ունեն:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


         


 Մեքսիկան Գիլերմո Օչոայի գլխավորությամբ սլանում է դեպի աշխարհի գավաթը,աներևակայելի գրավիչ ու ուժեղ ֆուտբոլը ացտեկներին բարձր սարեր են խոստանում,որը համեմված է երկաթյա պաշտպանությամբ,միայն թե այն չվերածվի պաշտՍպանության:        

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Հոլանդիայի խաղը տպավորեց միայն Իսպանիայի դեմ խաղում,բայց կարծում եմ,որ այդ խաղում հաղթեց ոչ թե Հոլանդիան այլ պարտվեց Իսպանիան,չնսեմացնելով նրանց արժանիքները,կարելի է ասել,որ լուրջ տեղերի հանդեպ նրանք դեռ կկռվեն:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Չիլիի կազմից չի կարելի առանձնացնել որևէ մեկին,այն թիմ է ուղիղ իմաստով,հագեցած աստղային առաջատար ֆուտբոլիստներով,խմբայինը հրաշալի խաղով հաղթահարած և գործող չեմպիոնին տապալած հարավամերիկացիների առաջիկա մրցակիցը Բրազիլիան է:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Մունդիալի մեկնարկից առաջ հայտնի դարձավ,որ այն բաց կթողնի աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը`Ռադամել Ֆալկաոն,սակայն առանց նրա էլ Կոլումբիան խմբային փուլը հաղթեց առանց լուրջ խնդիրների,Արգենտինայի, Բելգիայի ու Հոլանդիայ հետ նրանք միակն են,որ 100 տոկոսանոց արդյունքով դուրս եկան խմբից,սպասենք փլեյ-օֆֆին:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Հույների դեպքում շատ բան ասելն ավելորդ է,նրանք արեցին այն ինչ սովորաբար անում են խմբային փուլում,բայց ինչպես անցյալ Եվրոյում էր,այս տարի նույնպես նրանք նմանատիպ խաղով անելիք չունեն այստեղ:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Կոստա Ռիկայի մասին գրել եմ նյութի սկզբում,սակայն նրանց մասին անընդհատ կարելի է խոսել,ֆիասկոյի ենթարկել հավաքականների որոնք միասին 6 անգամ հաղթել են Աշխարհի գավաթը իհարկե պատվաբեր է,և նրանց առաջիկա մրցակիցն էլ այնպիսին է,որ Կենտրոնական Ամերիկան ներկայացնող հավաքականը հավանաբար կհասնի մինչև քառորդ եզրափակիչ:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Ուրուգվայը սպասվածից թույլ խաղ ցուցադրեց խմբային փուլում,ձախողվելով առաջին խաղում,սակայն հետո ուրուգվայցիները հաստատեցին իրենց բարձր կարգը:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Ֆրանսիացիները խմբում արեցին այն ինչ պետք էր,մնում է սպասել փլեյ օֆֆին:


Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Շվեյցարացիները նույնպես առանձնապես չտպավորեցին,կրկին սպասում ենք հետագա ելույթներին արդեն ավելի լուրջ մրցակիցների դեմ:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Արգենտինան այդպես էլ չի կարողանում գտնել իր հստակ խաղային սխեման,անկանոն դասավորությունը ամբողջ խմբային փուլի ընթացքում իրենն ասեց,և միայն Լեո Մեսսին փրկեց արգենտինացիների պատիվը,դժվար է պատկերացնել,թե ինչպես է Ալեխանդրո Սաբելյան պատրաստվում չեմպիոն դարձնել նրանց:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Աֆրիկյան այս համեստ հավաքականը համարվում էր խմբի ետնապահներից մեկը,բայց դա միայն այդպես թվում էր,Բոսնիային հաղթելով նրանք դուրս եկան փլեյ օֆֆ,որտեղ սակայն նրանց ուղղիկն կարճ է լինելու:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Դե իհարկե ԱԱ-2014-ի ամենաիրական ֆավորիտները,այլևս չկա Իսպանիա որ նրանց շարժիչը խափանի,այս պահին Լյովի տղաները պատրաստ են ամեն ինչի,պատրաստ են դառնալ աշխարհի չեմպիոն,նրանք ամենապատրաստն են:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Ամերիկյան հավաքականներից ամենաթերագնահատվածը ստվերեց Պորտուգալիային,ի տարբերություն վերջիններիս ԱՄՆ-ն ունի լավ համակարգված թիմ,լավ համակարգող մարզիչ և լուրջ նպատակներ:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Հակասական տպավորություններով ավարտեց խմբային փուլը Բելգիան,և վստահ կարելի է ասել,որ այս թիմը դեռ պատրաստ չէ աշխարհի չեմպիոն դառնալու,միգուցե սա դեռ սկիզբն է:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


Երբ Ալժիրը հաղթում էր մեր հավաքականին,բոլորս քննադատում էինք մեր թիմին,բայց փաստորեն հենց մենք էինք սխալ,Ալժիրը "հաղթեց" նաև ռուսներին ու դուրս եկավ փլեյ օֆֆ,այնպես որ արդարություն կա:

Առաջին փուլն ավարտված է: - ֆուտբոլ, մունդիալ, բրազիլիա, մարականա


18 եզրափակչում կհանդիպեն հետևյալ հավաքականները`


Բրազիլիա-Չիլի


Հոլանդիա-Մեքսիկա


Կոլումբիա-Ուրուգվայ


Կոստա Ռիկա-Հունաստան


Ֆրանսիա-Նիգերիա


Գերմանիա-Ալժիր


Արգենտինա-Շվեյցարիա


Բելգիա-ԱՄՆ

12

21

1734

  • 莉利亚
    2014-06-27 11:13:46
    լավ էր մեկնաբանված :) :) :) բայց իսկապես չկա կոնկրետ մեկը ով ցույուց տա որ ինքը հաստատ հաղթողա.. չնայած որ ես մինչև վերջին պահը հավատում էի Իսպանիային :'(
    • 2014-06-27 11:50:16
      եսել էր Իսպանիային հավատուուուումմմ :(
  • ԽուՃ:) (Պինգվին)
    2014-06-27 12:22:16
    Ամեն ինչ շատ անկախատեսել էր էս անգամ :) (լավ)
  • Գերմանիաս խաղի մեջա դեռռռռ (խփո) (խփո) (խփո) (ուռա) (ուռա)
  • Kima ♥
    2014-06-27 12:25:03
    Արգենտինա-Շվեյցարիա խաղին եմ սպասում :) Արգենտինան կհաղթի :)
    • Michael պրն բրոյլ
      2014-06-27 12:26:17
      Արգենտինան սենց խաղով չի հաղթի,մանավանդ Շվեյցարիային
    • ❤ Գոհար❤
      2014-06-27 12:49:10
      Շվեցարիայի հաղթելու հավանակությունը ավելի մեծ ա :)
  • ❤ Your angel❤
    2014-06-27 12:28:39
    AYS TARI AMENINCH SHAT ANKANXATESELI ER BAYC IM KARCIQOV ARGENTINAN KHAXTI
  • Lilith Madridista!!
    2014-06-27 12:49:44
    Ashkis es tari Kosta Rikan haxti :)
  • LUSINE
    2014-06-27 16:31:14
    Երեխեք Գերմանիանա կրելու (ուռա) (ուռա) (ուռա)
  • Q_Jp
    2014-06-27 16:42:19
    Բրազիլիա-Չիլի խաղը օրը կասեք՞