Copy SMS

Ասում են....


Ասում են.... - շեկ, վարսեր, Հայաստան


Ասում են դարեր առաջ հայերը կապույտ աչքեր են ունեցել,կապույտ՝ որը պարզության գույնն է:

Ասում են.... - շեկ, վարսեր, Հայաստան   Երկրի երեսից ցամաքել է ջրհեղեղը, թողնելով կապույտ լճակներ, երբ լուրթ մշուշից թափանցիկ երազի նման ժպտացել են Մասիսները,երբ անամպ երկնքում փայլփլել է շիկահեր արևը,երբ շուրջը խաղաղություն է եղել, ծնվել է մի ժողովուրդ,որի ուստրերն ու դուստրերը արևի նման շիկահեր են եղել, կապույտ աչքեր են  ունեցել, ջրհեղեղից մնացած բիլ լճակների պես, որոնց մոջ արտացոլվում էր երկինքը...

   Կապույտ են եղել նրանց աչքերը, կապույտ հայացքով են նայել աշխարհին ու մարդկանց: Խաղաղ են նայել, եղել են բարի:

  Եվ կառուցել են, կերտել շենքեր՝ գեղեցիկ, վարդագույն քարից, տաճարներ՝ ճերմակ ու անթերի, և չեն իմացել, թե ինչ է սև գույնը:

  Դրանից էլ սիրել են գեղեցիկը:

Ասում են.... - շեկ, վարսեր, Հայաստան   Բայց աշխարհը բարի չի եղել,աշխարհը եղել է բիրտ:

   Կռիվ չեն ուզել, բա յց եկել են նրանց վրա:Հայը ստիպված մի ձեռքում շինաարարի մուրճը,մյուսով սուր է վերցրել ու պաշտպանել իր վարդագույ շեները, ճերմակ տաճարները և  կապույտ երազը իր աչքերի:

   Բայց աշխարհը չարիք է ծնել: Իշխել է ուժեղի ուժեղը: աշխարհում եղել են կռիվներ, կոտորած. ավեր: ցեղերը եղել են ցեղերի դեմ: Ցեղերը ցեղերին սովորեցրել են դաժանության ու ատելության գաղտնիքը:

   Եղել են արշավանքներ, հրդեհներ, ավերածություններ:

    Մխացել են քաղաքներ, կործանվել շեներ, ավերակ դարձել տաճարներ, խորտակվել արմավիրներ, արտաշատներ,վաղարշապատներ, դվիններ, որբևայրի է մնացել նոր հարսնացած Անին:

    

Ասում են.... - շեկ, վարսեր, Հայաստան   Սևացել է կապույտ երկինքը այրվող տների ծուխ ու մրից, մթամած երկինքը սևով է դեմքը ծածկել: Հայը սևացած հայացքով է նայել սև ցելերին,ուր սերմի փոխարեն իր իսկ բացած ակոսում թշնամու սրից փռվել է սերմնացանը, սևացած հայացքով է նայել գետերի ու լճերի պղտոր ջրերին, ուր ջրասույզ կորել են իր զավակները:

   Բայց չի հուսահատվել: Չի կորցրել իրեն:Նորից իր ձեռքն է առել շինարարի մուրճը:Այս անգամ սև քարով է քարով է կառուցել իր քաղաքները, սև քարից կերտել իր տաճարներն ու եկեղեցիները... 

   Աղաչավոր մոմորի սև ծխի ներքո, մութ խորաններում, խաչքարերի սևացած շուրթերն է համբուրել ու նրա աղոթքի սովոր բերանը անեծքի խոսքեր է մրմնջացել:

  Ասում են, այդ ահեղ օրերի սևությունն է լցվել հայերի աչքերը: Նրանք կորցրած կապույտ գույնը և երազն իրենց աչքերի, սև հայացքով են նայել աշխարհին ու մարդկանց: Սև աչքերով...

   Հետո անցել են դարեր: Դարերի հետ փոխվել են դարերը...

Ասում են.... - շեկ, վարսեր, Հայաստան  Եղել է մի օր, երբ հայը գտել է իր կորցրածը: Գտել է իրեն:Շենացրել է պատառ -պատառ Հայաստանի մի պատառը:Շենացրել ու ապրել: Կորցրած Արմավիրի, Վաղարշապատի, Դվինի, Արտաշատի,Անու փոխարեն կերտել է իր նոր Երևանը:

  Հիմա երբ դուրս գաս ու քայլես Երևանում, կտեսնես վարդատուֆ շենքեր ու ճերմակ պալատներ: Եվ կհանդիպես հրաշքի:Կտեսնես ջահել տղաներ,

Ասում են.... - շեկ, վարսեր, Հայաստանու աղջիկներ,

Ասում են.... - շեկ, վարսեր, Հայաստանորոնք կրկին կապույտ աչքեր ունեն ու շեկ վարսեր...

12

11

1416