Copy SMS

Մեծ աշխարհի իմ անկյունը

Մեծ աշխարհի իմ անկյունը - մեծ, աշխարհի, իմ, անկյունը

Նախապես ասեմ` նկարներն այնքան էլ չեն համապատասխանում գրառմանս բնույթին, բայց ինչևէ..

Մեծ աշխարհի իմ անկյունը - մեծ, աշխարհի, իմ, անկյունը


Պտտվում է երկրագունդը` ենթարկվելով Տիեզերքի սահմանած անքակտելի կարգ ու կանոնին: Անքակտելի... այո, անքակտելի է նախախնամությունը, որի կողմից տրված է ամեն ինչ: Նախախնամությունն է այն մեծ դատավորը, որ կարող է տալ կամ չտալ հատուցում ու պատիժ, բարիք ու չարիք` երբեք չբեկելով իր որոշումները:


Մեծ աշխարհի իմ անկյունը - մեծ, աշխարհի, իմ, անկյունը


Երբ հառնում են իմ մեջ մարդկային հույզերը, զգացմունքներն ու առողջ դատողությունը, ես շփոթվում եմ, ինքս ինձ նման չեմ, ես ուրիշ մարդ եմ: Իհարկե, ով ասաց, որ ես ինչ-որ մեկին նման եմ: Ոչ ոք ոչ ոքի նման չէ: Կյանքը կրկնվել չի սիրում: Միայն Տիեզերքն է, որ կարող է կրկնվել ու անեզերք լինել:


Մեծ աշխարհի իմ անկյունը - մեծ, աշխարհի, իմ, անկյունը


Մեզ տրված ժամանակը խիստ որոշակի սահմանափակ է, կամ կհասցնենք, և կամ կուշանանք: Նամանավանդ, որ չգիտես, թե ինչից ես ուշանում: Նախընտրում եմ դրա մասին առհասարակ չմտածել: Մարդիկ միշտ անում են այն, ինչ ճիշտ են գտնում, իսկ գտածի ճշմարտացիության որոշումը այլ խնդիր է: Ի վերջո, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ. ''Սպասել և հուսալ'': Իմաստությունը ժամանակ է:


Մեծ աշխարհի իմ անկյունը - մեծ, աշխարհի, իմ, անկյունը


Ժամանակն է գտնել մեծ աշխարհի իմ անկյունը: Ինչպիսին կլինի այն, դարձյալ ցույց կտա ժամանակը, ես ոչինչ հաստատ չեմ կարող ասել:


Մեծ աշխարհի իմ անկյունը - մեծ, աշխարհի, իմ, անկյունը


Եթե ոչ հաստատ, ապա ամենայն հավանականությամբ այն կլինի հնարավորինս ներդաշնակ, բայց ոչ ձանձրալի, ներդաշնակ, բայց  ոչ ծանր, այլ պարզ ու թեթև... դեհ, ցույց կտա ժամանակը:


Մեծ աշխարհի իմ անկյունը - մեծ, աշխարհի, իմ, անկյունը


 

Մեծ աշխարհի իմ անկյունը - մեծ, աշխարհի, իմ, անկյունը


Համենայնդեպս, ես աշխատելու եմ, ջանալու եմ նախապես հասկանալու ու գիտակցելու մեծ աշխարհի իմ անկյան որպիսությունն ու որակը: Որովհետև, որքան խիստ է դրված Աստծո կողմից մարդկային ճակատագրի տնօրինումը,բայց այնուամնեայնիվ, հնարավոր է հավասարակշռությունը բախտի քմահաճույքից թեքել դեպի մարդկության ամենակատարյալ ստեղծագործությունը` միտքը: Միայն սառը դատողության միջոցով կարելի է իրականացնել ճիշտ, նախապես ծրագրված ու ցանկալի որոշումներ ու քայլեր` իհարկե չսառեցնելով զգացմունքները, սիրտն ու խիղճը` Աստծո կողմից տրված ամենակարևոր շնորհները:


................................................................................


Մեծ աշխարհի իմ անկյունը - մեծ, աշխարհի, իմ, անկյունը

...

9

10

10313

  • ❤ Գոհար❤
    2014-06-28 20:15:17
    Ի վերջո, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ. ''Սպասել և հուսալ'': -Կոմս Մոնտե Քրիստո,,,,,հիանալի խոսքեր են (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Մելինե
      2014-06-28 20:15:49
      այո, այո,, լավ էլ նկատեցիր :)
      • ❤ Գոհար❤
        2014-06-28 20:21:26
        Դժբախտությունն ու երջանկությունը հարաբերական են...նա ով անսահման դժբախտ է եղել կարող է անսահման երժանկություն զգալ..և քանի դեռ ապագայի վարագույրը փակ է մեզ համար ապա մարդկային իմաստնության ամբողջ խնդիրը պարփակված է երկու բառր մեջ 'Սպասել և հուսալ'': -Կոմս Մոնտե Քրիստո, :)
      • Մելինե
        2014-06-28 20:23:46
        Ձեր բարեկամ Էդմոն Դանտես, կոմս Մոնտե Քրիստո :) այո կոմս Մոնտե Քրիստո, նույն ինքը լորդ Ուիլմոր, Սինդբադ-ծովագնաց, աբբա Բուզոնի.. :D :D
      • ❤ Գոհար❤
        2014-06-28 20:24:24
        :) ոնց երևում ա դու էլ ես կարդացել
      • Մելինե
        2014-06-28 20:39:22
        իհարկե (բռավո)
      • ❤ Գոհար❤
        2014-06-29 19:38:58
        (ծաղիկ)
  • քնարիկ
    2014-06-28 21:52:12
    մեզ էս վերնագրով շարադրություն էին տվել (:| էն թվերին~
    • ԽուՃուճիկ:) (Պինգ)
      2014-06-28 23:18:45
      մի պահ մտածեի հիանալի թեմա է (խփո) ինչ լավ միտք տվեցիք (ուռա)
    • Մելինե
      2014-06-29 19:38:22
      հա, ես էլ էդ առիթով եմ գրել՝ որպես շարադրություն :)