Ես չգիտեի որ քամիներն այդքան ուժեղ են լինում
Ձմեռ: Նոյեմբեր ամիս:Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:Հիվանդանոցում մահճակալին պառկած է սափրած գլխով 5 ամյա տղա`Դանիելը,նրա կողքին նստած է 30-ին մոտ բարձրահասակ նիհար ու սևահեր կին`տղայի մայրը:
Երեխա – Մամ,ուզում եմ հայրիկին տեսնեմ,նա ե՞րբ կգա։
Մայր- Շուտով կգա,տղաս նա արդեն օդանավակայանում է,-ասաց Անին թեթևակի ժպտալով:
Երեխայի դեմքը գունատ էր,աչքերը ներս ընկած:Անին շոյեց տղայի գլուխը,համբուրեց ու դուրս եկավ հիվանդասենյակից:Միջանցքում նստարանին գլուխը կախ նստած էր 60- ին մոտ սպիտակահեր գեղեցկադեմ մի կին:Նկատելով Անիին վեր կացավ։
Տարեց կին – հըն ինչպե՞ս է։
Անի- նոր հաբեր ընդունեց,Արսենին է ուզում տեսնել,անընդհատ նրա մասին է հարցնում:
Տարեց կին- Իսկ բժիշկներն ի՞նչ ասացին
Անի-Դե նրանք սպասում են մինչև վճարենք,նոր սկսեն վիրահատությունը:
Այդ պահին զանգում է Անիի բջջայինը:
- Մամ,Արսենն է,-ասաց Անին պատասխանելով զանգին:
Ռուսաստանի Դաշնություն:Դոմոդեդովո օդանվակայան:Հեռախոսով խոսում է 35 ամյա,շեկ կարճ մազերով ,թեթևակի այտամորուսով նիհար մի տղամարդ ` Արսենը:
Արսեն – Ան հենց նոր գումարը ուղարկեցի,1 ժամից կարող եք ստանալ:
– Փառք Աստծո սիրելիս,ասաց Անին ու պտտվեց դեպի տարեց կինն ու ասաց.
-Ուղարկել է:
ՌԴ:Արսեն –Երեխան ինչպե՞ս է։
Անի – Ես ու մայրդ հիվանդանոցում ենք, լավ է,անընդհատ քեզնից է հարցնում,ուզում է մինչև վիրահատությունը քեզ տեսնել:
Արսենի աչքերը արցունքոտվում են,սրբում է:
Արսեն-Ասա,նրան,որ հայրիկը գալիս է,ես կհասնեմ մինչև վիրահատությունը,հիմա տոմս եմ վերցնում:
- Լավ սիրելիս,լավ, զգույշ կլինես:
Տարեց կին –Խեղճ տղաս,հիմա ինչ վիճակում է:
Անին գրկում է սկսեսրոջը:
Օդանավակայան:Արսենը կանգնած է տոմսարկղի մոտ:
Վաճառողուհի – Ոչ ցավում եմ ,թռիչքը 15 րոպեից է ազատ տեղ չկա,մյուս թռիչքը 6 ժամից է,եթե կցանկանաք…
Արսեն – Ախր հասկանում եք, ես պետք է նրան տեսնեմ մինչ վիրահատությունը,նա քաղցքեղ ունի …,-ասում է խոսքը կիսատ է թողնում:
Վաճառողուհի- ցավում եմ ,բայց ոչինչ անել չեմ կարող,ներեցեք:
Արսենը դանդաղ հեռացավ տոմսարկղից:Այդ պահին ռեգիստրացիոն կետից օդանվակայանի 2 աշխատակիցներ դուրս բերեցին 70-ին մոտ մի կնոջ,նրանց մոտեցավ բժշկուհին:Արսենը նստած էր նստարանին,լսելով աղմուկը շրջվում է դեպի տարեց կնոջ կողմը:
Բուժքույր – Ի՞նչ է պատահել։
Աշխատակից 1 – Նա աղմուկ է բարձրացրել ինքնաթիռում,ասել է,որ վախենում է,որ այդ ինքնաթիռով չի թռչի:
Աշխատակից 2 –Բղավել է,որ իրեն իջեցնեն ինքնաթիռից:
Բժշկուհին շրջվում է դեպի տարեց կինը:Կինը շնչահեղձ էր լինում,նրան ջուր է տալիս:Արսենը արագ վազում է ադմինիստրացիա.
-Խնդրում եմ,թույլ տվեք գնել այն կնոջ ավիատոմսը։
Աշխատակից – Սպասեք հիմա ճշտեմ արդյո՞ք հնարավոր է:
Աշխատակիցը զանգում է:Արսենի դեմքին թեթև ժպիտ հայտնվեց:
Աշխատակից –Այո,վճարեք,միայն թե արագացրեք:
Արսենը վճարեց,վերցրեց ճամպրուկներն ու արագ վազեց, 70-ին մոտ կնոջ կողքով,կինը բղավեց նրա հետեևից.
-Մի գնա,մի նստիր:
Արսենը չպտտվեց էլ, մտավ ռեգիստրացիոն կետ:
Հիվանդանոց:Անին և Արսենի մայրն ու հայրը`60 անց բարձրահասակ մի տղամարդ,նստած են երեխայի հիվանդասենյակում:
Երեխա – Տատիկ հայրիկն ինչու՞ չի գալիս:
Տարեց կին – Գալիս բալես,գալիս է,-ասում է կինը հազիվ ժպտալով:
Երեխա – իսկ կարմիր մեքենան բերելու՞ է:
Անի – անպայման տղաս:
60 ամյա տղամարդ – Նստե՞լ է արդեն ինքնաթիռ։
Անի – Երևի պապ,չգիտենք,-ասաց ցածրաձայն:
Արսենը ինքնաթիռում քնած է:Երազ է տեսնում` Անին Զվարթնոց օդանվակայանում միայնակ կանգնած է:Արսենը մոտենում է կնոջը,որ գրկի,կինը շրջվում ու հեռանում է:Արսենը բղավում է կնոջ հետևից.
-Անի, այդ ուր,քեզ ինչ եղավ:
Կինը չի շրջվում:
Արսեն- Ան խնդրում եմ կանգնիր,ուր ես գնում,այդ ես եմ,ինչ պատահեց:
Անին առանց շրջվելու ամուսնու կողմը,սառը պատասխանում է.
-Դու ստիպեցիր,որ մենք խաբենք երեխային,նա սպասեց,բայց դու այդպես էլ չեկար …
Արսեն- բայց ես գալիս եմ…
Անի – մենք բոլորս էինք սպասում,բայց դու չեկար,դու խաբեցիր,- ասաց ու արագ քայլեց խառնվելով օդանավակայնում հավաքված բազմությանը:Արսենը աչքերով որոնում է կնոջը:
-Ան,կանգնիր ,ինչպես կարող ես այդպես խոսել-բղավեց Արսենը ու կորցրեց կնոջը տեսադաշտից:
Արսենը միանգամից արթնանում է:Նայեց շուրջը,տեսավ,որ ինքնաթիռում է,նրա կողքին նստած կինը ժպտաց:Արսենը նույնպես ժպտաց:
-Ես վատ երազից արթնացա,-ասաց նա ժպտալով:
-Հիմա կանցնի,- ասաց անծանոթ կինը ժպտալով:
Ինքնաթիռը թափ տվեց,ուղևորները հետ ու առաջ եկան:Լսվեցին մի քանի բղավոցներ:Ներս եկավ ուղեկցորդուհին ու ասաց.
-Հարգելի ուղևորներ,մի անհանգստացեք ,կապեք ամրագոտիները,ամեն ինչ կարգին է:
Արսենից ձախ նստած մի տղա երեխա,իր մորն ասաց.
-Մամ վախենում եմ:
Արսենի կողքին նստած անծանոթ կինը պտտվեց դեպի երեխան ու ասաց.
-Մի վախցիր տղաս,ոչինչ չկա,դրսում քամի է ,դրա պատճառով ինքնաթիռը թափ եկավ:
Տղա երեխա: - Բայց ի՞նչպես կարող է քամին այս մեծ ինքնաթիռը թափ տալ:
Արսենն ու երեխայի մայրը ուշադիր նայում էին անծանոթ կնոջն ու նրանից ձախ նստած տղային ու ժպտալով լսում էին:
Անծանոթ կին – Դե ուժեղ քամի էր,դրա համար էլ կարողացավ թափ տալ ինքնաթիռը,-ասաց տղային ժպիտը թաքցնելով,որպեսզի լուրջ տպավորություն թողնի խոսքը:
Տղա երեխա – Ես չգիտեի որ քամիներն այդքան ուժեղ են լինում:
Անծանոթ կինն ու Արսենը ծիծաղեցին,մայրը համբուրեց տղայի ճակատը:
Ինքաթիռը շատ ուժեղ թափ տվեց,մի քանի ուղևորներ առաջ ընկան տեղներից:Լսվեցին բղավոցներ:Ինքնաթիռը սկսեց տատանվել աջ ու ձախ:Ներսում իրարանցում սկսվեց:Լսվում էին բղավոցներ:Բացվեցին թթվածնի սարքերը:Բոլորը կապեցին:Ինքնաթիռի թափն արագացավ:
Անծանոթ կին- Քամին դադարեց,մենք ընկնում ենք,-ասաց հանգիստ առանց խուճապի:
Արսենը նայեց նրա կողմը,արագ հանեց բջջայինը միացրեց ու հաղորդագրոոթյուն գրեց.
<>
Լսվեցին ուժեղ բղավոցներ,մեկ ,երկու բղավոցները դադարեցին:Արսենը բարձրացրեց գլուխը,նայեց շուրջը:Լսվում էր ուղեկցորդուհիների ձայները.
-Հանգիստ եղեք..ամեն ինչ կարգավորվեց…խնդրում ենք նստեք….հիմա ջուր կբերեմ….սպասեք…ամեն ինչ կարգին է….:
Արսենը խորը շունչ քաշեց,ջնջեց հաղորդագրությունը,հեռախոսը դրեց գրպանը:
Արսեն- Փառք Աստծո:
Անծանոթ կին – Այո,մի լավ վախեցանք,բայց քամիներն ուժեղ են լինում,ամեն ինչ լավ ավարտվեց,-ասաց նա ու նայեց լաց լինող փոքրիկ տղային:
Արսենը ճամպրուկները ձեռքին մտավ Զվարթնոց օդանվակայան:Օդանվակայնում խառնաշփոթ էր,2 կին լաց էին լինում, մի քանի բժիշկներ կային:Արսենը չնայեց նրանց կողմը,դուրս եկավ ու նստեց տաքսի:Մեքենայի հետևում երկու կին ուղևորներ էին նստած:Արսենը նայեց նրանց ու ասաց.
-Կարող եմ Ձեզ հետ նստել,շտապում եմ:
Կանայք ձայն չհանեցին:Մեքենան շարժվեց:
-Ինձ Ղարաբաղ տարեք,կանանց տեղ հասցնելուց հետո-ասաց Արսենը
Վարորդ – Ղարաբաղ անհնար է այսօր գնալ,ձյունը ամբողջ ճանապարհը փակել է:
Արսեն- Բայց ինձ պետք է մինչև վաղը կեսօրին տանը լինել,տղայիս վիրահատում են,պետք է հասնեմ:
Վարորդ – Ես,որ չեմ քշում եղբայր,ճանապարհ չկա,վաղը առավոտ ավտոկայարանից մի ավտոբուս գնալու է,թե կուզես գնա:
Արսեն-Ես շատ կվճարեմ
Վարորդ – Այս ժամին անհանր է գնալ,մթնում է:
Արսեն- Լավ,դե հիմա ինձ հյուրանոց տարեք,մինչև վաղը:
Վարորդ – Բայց խորհուրդ չեմ տա գնաս,ճամփեքը վտանգավոր են:
Արսեն- Տղաս սպասում է:
Վանաձոր:Անտառ:Անտառում հրդեհ է:Ուղղաթիռներ էին պտտվում ու ջուր են լցնում վերևից,ներքևում հրշեջ մեքենաներով աշխատում են հրշեջները:
Մայրուղի:Տաքսին կանգնեց խցանման մեջ:Արսենը հայելու միջից նայում է իրենց հետևում կանգնած կարմիր Վոլկսվագենին,որը անդադար ձայնային ազդանշան է տալիս,Արսենը պտտվեց նայեց մեքենային,բայց ուղևորների դեմքերը չերևացին:
Լսվում է շտապ օգնության մեքենայի ձայնը ու մեքենաների ազդանշանները:Մի քանի շտապ օգնության մեքենաներ անցան,նրանց հետևից հրշեջ մեքենաներ:
-Այս ինչ իրարանցում է քաղաքում,-հարցրեց Արսենը վարորդին:
Վարորդը ձայն չհանեց,նայեց հետևում նստած երկու կանանց,նրանք նույնպես լուռ էին,ու իրեն չնայեցին:Մեքենան կանգնեց հյուրանոցի մոտ Արսենը իջավ:
Հյուրանոցային համար: Արսենը ճամպրուկները դրել էր դռան կողքին:Պառկած է անկողնու վրա,առանց հագուստը հանելու,գլուխը ափերի մեջ առած:Վեր կացավ անկողնուց ու զանգեց.
-Մամ,ես Երևանում եմ….այսօր չեմ կարողանում գալ….չէ ոչ մի մեքենա չի գալիս,ճանապարհները փակ են….տղայիս ասեք,որ անպայման կհասնեմ …առավոտյան դուրս եմ գալու …բարի գիշեր:
Հանեց հագուստը,պառկեց ու փակեց աչքերը:Երազ է տեսնում `մայրը օդանվակայնում նստած է,Արսենը մոտենում է նրան:
Արսեն- Դե մամ ում ես սպասում,արի շտապենք,պետք է հիվանդանոց հասնենք:
Մայր-Ես չեմ գալիս
Արսեն- Մամ,մութը կընկնի,ճանապարհները փակ են,իսկ քամին ուժգնանում է:
Մայր- Ես ասացի չեմ գալիս,արդեն շատ ուշ է-լաց լինելով բղավեց:
Արսեն – Ինչ է պատահել
Մայր – Ես չեմ գա,երեխան մի ամբողջ օր սպասեց քեզ,նա վախենում էր,դու չեկար,ես չեմ գա..Աստված իմ ,ինչպես էր խեղճ փոքրիկս լաց լինում:
Արսեն- Դե արի,կհասցնենք,ախր վիրահատությունը վաղն է,-ասում է բռնելով մոր ձեռքից:
Մայր- Ինձ մենակ թող,-ասաց,ցածրաձայն լաց լինելով:
Արսենը քնից արթնացավ,նայեց շուրջը,տեսավ,որ հյուրանոցում է,նորից քնեց:
Առավոտ: Արսենը խանութում է:Վերցրեց մեծ,կարմիր գույնի խաղալիք ավտոմեքենա ու տվեց վաճառողուհուն:Վաճառողուհին փաթեթավորեց,Արսենը վճարեց ու դուրս եկավ խանութից:Նվերի տուփը ու ճամպրուկները ձեռքին բարձրացավ միկրոավտոբուս,որի վրա գրված էր. <>:Նստեց,աչքերը փակվում էին,ավտոբուսը շարժվեց,աչքերը բացեց ,նորից փակեց:Սպիտակ անծայրածիր դաշտեր:Արսենը պատուհանից նայում էր դուրս,հեռուն չեր երևում մառախուղ էր,նայեց ժամացույցին,ժամը 9-ն էր:Փակեց աչքերը,բացեց,մեքենան կանգնեց.
-Էհ,նորից փչացավ,-լսվեց ուղևորներից մեկի ձայնը:
-Իջեք օգնեք ,բրդենք մեքենան,խրվել է,-բղավեց վարոդը:
Արսենը նայեց ձեռքի նվերի տուփին,հետո ժամացույցին,ժամը 1-ն էր: 5 տղամարդու հետ իջավ ավտոբուսից,վարորդը գործի դրեց շարժիչը,նրանք սկսեցին հրել:Մեքենայի անիվների տակից ձյունը շփում էր նրանց երեսին:Արսենը ամբողջ ուժով հրում էր,երեսը կարմրել էր:Մեքենան չի շարժվում:Արսենը շփեց ձեռքերը,դրանք կապտել էին, ու շարունակեց հրել:Մեկ,երկու մեքենան շարժվեց տեղից:Ներսում գտնվող ուղևորները ծափահարեցին:Տղամարդիկ բարձրացան ավտոբուս:Շարժվեցին:Արսենը նստեց ու սկսեց հազալ:Հազը չէր դադարում:
-Ջուր խմեք,- ասաց երիտասարդ աղջիկը Արսենին մեկնելով ջրի շիշը:
-Շնորհակալ եմ,- հազալով ասաց նա ու ջուրը տարավ բերանը,կում արեց,հազաց ու ջուրը բղձկաց,շիշը ձեռքից ընկավ,ուշաթափեց:
- Նա կորցրեց ուշքը,կանգնեք,-բղավեց նրա հետևում նստած կինը:
Ավտոբուսը կանգնեց:Մարդիկ հավաքվեցին նրա շուրջը:Երիտասարդ կինը ձեռքը տարավ Արսենի ճակատին ու ասաց.
-Նա ջերմում է,չի կարող շարունակել ճանապարհը:
-Նրան կիջեցնենք մոտակա հիվանդանոցը,հեռու գնացեք թող շնչի,-բղավեց վարորդը:
Արսենը քնած է հիվանդասենյակում,կողքին դրված է նվերի տուփն ու ճամպրուկները: Բուժքույրը միացրեց կաթիլայինը ու դուրս եկավ:Երազ է տեսնում`նայում է հիվանդասենյակի պատուհանից դուրս,բակում կանգնած է ավտոբուսը,որով նա եկել էր:
Արսեն – Հիմա գալիս եմ,սպասեք չգնաք:
Ավտոբուսի պատուհանից դուրս է նայում նրա կինը,ու պատասխանում:
Անի-Ներիր սիրելիս,շատ ուշ է չենք կարող սպասել,ես գնում եմ…
Արսեն – Սպասիր հիմա գալիս եմ:
Անի – Ոչ այլևս մի շտապիր,միևնույնն է դու ուշացել ես, նա անընդհատ հայրիկ էր կանչում, դու այդպես էլ չեկար:
Արսենը արթնացավ քնից:Բուժքույրը ներս մտավ:
Արսեն- Բուժքույր այսօր տղայիս վիրահատում են ես պետք է Ստեփանակերտ հասնեմ:
Բուժքույր – Դուք Ստեփանակերտում եք,ձեր տղայի վիրահտությունը հաջող է անցել,նա 3-րդ հարկի No 8 հիվանդասենյակում է:
Արսեն-Շատ շնորհակալ եմ ,-ասաց նա ժպտալով,ու արագ տեղից վեր կացավ:
Դուրս եկավ միջանցք,ու բարձրացավ աստիճաններով,ձայն լսեց.
-Պապ,պապ,-լսվում է երեխայի ձայնը:
Նայեց շուրջը:
-Պապ:
Արսենը մոտեցավ No 8 հիվանդասենյակին:Նրան մոտեցավ մի բուժքույր.
-Դուք չեք կարող ներս մտնել:
Արսենը քաշեց դուռը,դուռը փակ էր,ապակուց նայեց ներս,տղան`5 ամյա Դանիելը աչքերը բաց պառկած էր,նրան մի բուժքույր կերակրում էր:Արսենը `թխկթխկացրեց ապակուն,բայց երեխան չպտտվեց:
-Փառք Աստծո,ամեն ինչ լավ է ընթացել,որդիs լավ է,-ասաց ինքն իրեն:
Տաքսին կանգնեց փողոցում Արսենն իջավ ու մտավ բակ:Բակում մարդկային բազմություն էր հավաքված:Բոլորը շատ կամաց էին խոսում:
Արսեն-Այս ինչ է կատարվում մեր տանը,ինչու են հավաքվել:
Արսեն- Բարև ձեզ,-ասաց հավաքվածներին:
Ոչ-ոք ձայն չհանեց:Մտավ հյուրասենյակ:Հյուրասենյակում կային 25-30 մարդ, սև հագնված,լսվում էին լացի ձայներ:Արսենը տեսավ կնոջը:
Արսեն-Ան,ես եկա վերջապես,ինչ է պատահել,ինչու հիվանդանոցում չեք:
Անին ձայն չհանեց ու չնայեց ամուսնուն:Արսենը կանգնեց ուղիղ կնոջ դիմացը ու ասաց.
-Ան ինչու ես լաց լինում:
Կինը ձայն չհանեց:Արսենը շրջվեց ու տեսավ հյուրասենյակի պատի տակ նստած լաց լինող իր մորը`60 ամյա կնոջը,ով չէր նայում տղայի կողմը:
Արսեն- Մամ,-ասաց ու մոտեցավ մորը:
Մայրը չնայեց տղային,ու լաց լինելով դուրս եկավ սենյակից:Արսենը մտավ սենյակ ու տեսավ կենտրոնում դրված դագաղը:Կանգ առավ ,չմոտեցավ,ու ինքն իրեն ասաց.
-Աստված իմ հայրս…
Աչքերը արցունքոտվեցին,երկու քայլ առաջ եկավ ,տեսավ,որ հայրը`60 անց տղամարդը ողջ է,նստած է դագաղի մոտ,որը շրջապատել էին էլի մի քանի տղամարդիկ:Մոտեցավ դագաղին,նայեց ու կանգնած մնաց տեղում,աչքերը սառեցին:Դագաղում պառկած հանգուցյալը ինքն էր`Արսենը::
Արսեն- Սա ես չեմ,անհնար է,ինպես կարող է նման բան լինել,-կակազելով ասաց,-ես ողջ եմ ,սա ես չեմ,ես մեռած չեմ,բղավեց,-նայեք ինձ ես ողջ եմ:
Ոչ ոք չնայեց նրա կողմը:Նրան ոչ ոք չի տեսնում:Արսենը վազեց կնոջ մոտ.
-Ան,մի լացիր,ես եկել եմ,ես ողջ եմ,նայիր կանգնած եմ քո դիմացը:
Կինը ձայն չհանեց,նա Արսենին չի տեսնում:
- Պապ,-բղավեց Արսենը, ես ողջ եմ ,այստեղ եմ,խոսեք ինձ հետ:
Հայրը լալիս էր:Նա Արսենին չի տեսնում:
Արցունքները խեղդում էին Արսենի ձայնը:Նա դողալով ու արցունքները սրբելով նայեց կնոջը, ու խեղդվող ձայնով ասաց.
-Ես տղայիս տեսա,նա գիտի,որ եկել եմ,-սկսեց լաց լինել
Կինը չի տեսնում ամուսնուն:
-Նա գիտի,որ հայրիկը չի ուշացել,ես նրան նվեր եմ բերել,-ասաց ու գլուխն առավ ափերի մեջ կռացավ գետնին:
Տղամարդիկ վերցրեցին դագաղը:Հանում են տանից դուրս:Անցնում են Արսենի դիմացով:Արսենը վեր կացավ ու նայեց իր մեռած ու անշունչ դեմքին:Նայում է ,թե ինչպես են իրեն դուրս տանում տանից:
-Դա ես չեմ,ես այստեղ եմ,-ասաց ու արագ մտավ դիմացի սենյակը:
Նայեց շուրջը:Տեսավ կողապահարանին դրված իր և կնոջ հարսանեկան լուսանկարը,դրա կողքին տղայի նկարները:Մոտեցավ պատուհանին ու նայեց հուղարակվորության թափորին:Նրան տանում էին:
-Ես չեմ պատրաստվում մեռնել,ես այստեղ եմ,ողջ եմ,բոլորին տեսնում եմ ու լսում եմ,ուրեմն ողջ եմ,-ասում է նա բղավելով,-այստեղ են իմ ծնողները,կինս ,տղաս,ես ոչ մի տեղ չեմ գնա,ես չեմ մահացել:
Լսվում է դռան ձայնը,ինչ-որ մեկը ներս է մտնում:
-Ես զգացի ,որ եկար, սպասում էի քեզ,-ասաց ներս մտնող կանացի ձայնը:
Լսելով ձայնը Արսենը արագ պտտվեց ու տեսավ դռան մոտ կանգնած կնոջը`մորը,սև հագնված,կարմրած աչքերով:
-Ուրեմն դու տեսնում ես ինձ մամ,լսում ես,-ծիծաղում է,-ես գիտեի որ ես ողջ եմ,-ասում է Արսենը:
Մայրը սկսում է լաց լինել
-Իմ մայրական սիրտը զգում է քեզ
Արսեն – Ինչ եղավ մամ,չէ որ ամեն ինչ լավ է ,մենք նորից միասին ենք:
Մայրը նայում է Արսենի ուրվականին, տեսնում է նրան:
Արսենը նայում է լաց լինող մորը մոտենում,գրկում է նրան,համբուրում է,մի քանի վայրկյան լուռ են մնում:
-Ես մահացել եմ այո,- հարցրեց Արսենը:
Մայրը սկսեց հեկեկալ ու հազիվ լսելի ձայնով ասաց.
-Այո…,-ու ընկավ հատակին:
Արսենը նայեց պատուհանից դուրս ու հիշեց :Ինքնաթիռի ընթացքը արագացավ:Լսվում են բարձր բղավոցներ:Գրպանից հանեց բջջայինն ու հաղորդագրություն գրեց. <>. Լսվեց պայթյունի ձայն:Ինքնաթիռը ընկավ անտառում:Օդանավակայան:Հավաքվել էր մեծ բազմություն:Մարդիկ լալիս էին:Արսենը դուրս եկավ նստեց տաքսի:Վարորդն ու 2 կանայք նրան չնայեցին:Արսենին ոչ ոք չի տեսնում:Նրա նստած տեղը դատարկ է:Արսենը մեքենայի հայելու միջից նայում է հետևում կանգնած անընդհատ ազդանշան տվող կարմիր Վոլկսվագենին,պտտվում է ,այս անգամ տեսնում է ուղևորներին:Կարմիր մեքենայի ղեկին նստած էր Արսենի հայրը,նրա կողքին մայրը:Իսկ հետևում կինը:Մայրն ու կինը լալիս էին:Նրանք օդանավակայանի ճանապարհին էին:
Մայրը,ով գետնին ընկած լաց էր լինում,գլուխը բարձրացրեց ու տեսավ,որ Արսենի ուրվականը չկա:Մոտեցավ պատուհանին ու պատուհանագոգին տեսավ մի ծրար:Բացեց ծրարը:Ծրարի մեջ կար 2 թերթ:Վերցրեց առաջինը ու կարդաց.
<
Խնդրում եմ խանութից վերցրու,կարմիր մեքենան,որ գնել եմ տղայիս համար, ասա թող ների ինձ,որ խաբել եմ իրեն>>:
Մայրը սկսում է լաց լինել, շարունակում է կարդալ.
<< Տղայիս միշտ կպատմես իր հայրիկի մասին,կասես որ սիրում եմ իրեն,կնոջս,քեզ ու հայրիկին:Մյուս նամակը գրել եմ հին ամսաթվով,կկարդաս տղայիս ու կնոջս համար այնպես,կարծես գրել եմ մինչև մահանալս:
Սիրում եմ Ձեզ…Հիմա ժամանակն է,գնում եմ,գնում եմ խաղաղությամբ,քանի որ գիտեմ,որ ինձանից հետո կյանքը մնում է ձեզ:Գիտեմ,որ տղաս շարունակելու է տեսնել գարունը:Հիմա գիտեմ,որ քամիներն այդքան ուժեղ են լինում>>:
Մայրը ծալեց նամակը,դրեց գրպանը ,սրբեց այտերից արցունքի կաթիլները ու վերցնելով մյուս նամակը դուրս եկավ սենյակից:
Հեղինակ՝ Sev Mangushyan
Արգելում եմ նյութը տեղադրել այլ կայքերում,բլոգներում առանց հեղինակի անունը նշելու
ALEQS2014
2014-06-29 17:54:53→ Լիլ → Հասոյի համար → ԼիԱրմա.Ջան :D →
2014-06-29 18:00:09Lady 卐
2014-06-29 18:01:23Անյուտ(Վ)
2014-06-29 18:56:08FonTrier
2014-06-29 20:34:21FonTrier
2014-06-29 20:33:20