Copy SMS

Պահի՛ր հուշերդ, դրանց հետ ժամանակն ես ծրարում, դեպքեր...

Պահի՛ր հուշերդ, դրանց հետ ժամանակն ես ծրարում, դեպքեր... - ուղղակի, տեքստ, նյութ


           

Ինձ համար դժվար է սկսել այս...Սկիզբն առավել կարևոր է ; Ինչևէ :

Անցում կատարենք այս ամենից, այժմ երթուղային իրավիճակ է, այո՛, պիկ երթուղային ժամ : Ես կասեի անձրևային խցանումներ : Ամեն ինչ պարզ է...Ուղեղումս այնքան մեքենաների համարանիշներ են տպավորվել, որ գլխումս թվերի տեղատարափ է : Մյուս կողմից այնքան ձգող է այս եղանակը : Մարմնով սարսուռ անցավ, երբ անձրի կաթիլը շիֆոնե բլուզիցս անցավ մաշկիս վրա...Ահա և երկրորդ կաթիլը, որն ինձ վրա ընկավ փակվող պատուհանի դեռ չփակված ճեղքից :

Պահի՛ր հուշերդ, դրանց հետ ժամանակն ես ծրարում, դեպքեր... - ուղղակի, տեքստ, նյութԻսկ հիմա...Հիմա մարդիկ են՝ անտարբեր, օտար, սառը...Այնքան ապրումներ կան այդ մարդկանց դեմքերին, այնքան լարված են նրանք : Դա երևում է նրանց հեռուն նայող աչքերից, բացվող-փակվող մատներից, որոնք անդադար այս ու այն կողմ են տանում ՞ Այս խորթ չէ.. Չեմ կարողանում ուշադրություն չդաձնել դիմացս նստած կնոջը, որի լուրջ ու նուրբ դիմագծերը դարձրել են նրան տանջահար քարե արձան : Նա նստած է առանց շարժման, սակայն քննադատորեն հետևում է իմ ամեն շարժմանը՝ հայացքը թաքցնելով ինձանից...Նրա աչքերը, այդ կիսակապտականաչագույն աչքերը...Այնքան գեղեցիկ են այդ աչքերը, բայց և այնքան անվստահություն ներշնչող են այդ աչքերը :  Թողնենք այս...

Պահի՛ր հուշերդ, դրանց հետ ժամանակն ես ծրարում, դեպքեր... - ուղղակի, տեքստ, նյութ Ա՜խ, որքան գեղեցիկ է այս անձրևանոցային մայրամուտը..որքան գեղեցիկ են այս հեծանվորդները, որոնք շտապում են պատսպարվել անձրևի հարվածներից....Այն մեկը : Հատկապես տպավորիչ են նրա կաշվե ձեռնոցները.. :  Այս երևույթնորը, այս դեպքերը...Ձեզ համար գուցե պարզունակ են, անկարևոր...Այս էլ թողնենք...

Եվ ահա Երևանյան լիճը: Այն այսօր փոքր-ինչ ալեկոծված է...Գեղեցիկ է ամեն ինչ :   Կրկին մարդիկ, կրկին գույներ, փողկապներ, սպիտակ-սպիտակ վերնաշապիկներ...Չմոռանամ նշել նաև մաստակներ : Չէ որ դրանք ՛՛գլխավորն են՛՛ :  Սա էլ թողնենք... Ա՜խ, այս լուսավոր անցումները, այս երազել տվող ընթաքը, այս անձրևը և քաղաքային այս կիսակառույց բարձրահարկերը...Այս ամենը տրամադրող է : Եվ դրանք հասարակ չեն թվում ինձ այժմ..

Պահի՛ր հուշերդ, դրանց հետ ժամանակն ես ծրարում, դեպքեր... - ուղղակի, տեքստ, նյութ  Օ՜, ոչ..այս ինչ էր..Հարվա՜ծ : Մահացան ևս 5 բջիջ :  Այն պատճառո, որ գլուխս հարվածեցի երթուղայնի երկաթյա ՛՛պատերից՛՛ մեկին : Դա ասֆալտի անհարթությունից էր...  Վերջապե՜ս : Ծանթ ծառեր, փողոցներ...Ես արդեն  տուն եմ հասնում...Կուզեմ թողնենք այս ևս...Ես դեռ զգում եմ  հարվածի հետքը դրոշմվել է գլխիս որոշակի հատվածում...

Անձրևը դադարեց, ՛՛վառվող՛՛ կրակը  մարեց...Արև՜, գնա՛ :   Քո ժամը չէ այժմ :

                                                                                        Մ. Մաթևոսյան/ 12.05.14/20:33

Պահի՛ր հուշերդ, դրանց հետ ժամանակն ես ծրարում, դեպքեր... - ուղղակի, տեքստ, նյութ

21

32

1697

  • Մելինե
    2014-07-02 23:08:32
    O:) O:) Եվ դրանք հասարակ չեն թվում ինձ այժմ O:) O:) .. ամեն ինչ հետաքրքիր է դառնում, երբ նայում ես բարի աչքերով.....
    • Nenci
      2014-07-02 23:16:21
      Իրոք որ...ցանկացած անեկենդան բանի մեջ հաստատ մի կենդան բան կգտնվի... Ապրես . (ծաղիկ)
  • 莉利亚
    2014-07-02 23:13:51
    հետաքրիր էր :)
    • Nenci
      2014-07-02 23:15:22
      Շնորհակալ եմ... ^_^
      • 莉利亚
        2014-07-02 23:20:17
        իսկ կոնկրետ ինչոր տեղից վերցված էր թե միքս էր՞
      • Nenci
        2014-07-02 23:23:45
        Իմ գրածներիցա... Անցյալ անգամ էլ. Մեկը գրումա. -Հ. Մաթևոսյա՞ն, դեռ չեմ կարդացել : Ուշադրություն չէր դարձրել Մ. Մաթևոսյանա, իմացավ գիքից եմ գրել : Բայց ո՛չ, իրականում իմ հեղինակային շարանիցա : :)
      • 莉利亚
        2014-07-02 23:25:18
        հա ես ետ էի մտածում :) գեղեցիկ եք աշխատում (ծաղիկ)
      • Nenci
        2014-07-02 23:26:57
        Շնորհակալ եմ...Շատ շոյված եմ :) Քոփիում տեղադրած էլի ունեմ...
      • 莉利亚
        2014-07-02 23:28:25
        հա երևի կարդացած կլինեմ որովհոտև գրականություն իմ եսերից մեկնա :)
      • Nenci
        2014-07-02 23:30:01
        Հնարավորա.. (ծաղիկ) իմ համար եդ մեծ ուրախությունա..
  • Lusine
    2014-07-02 23:35:03
    bari ereko,,erexeq ov facum ka xndrum em es nkarin qvyarkeq ha shata petq https://www.facebook.com/photo.php?fbid=682408058510497&set=pb.648002705284366.-2207520000.1404243038.&type
    • Nenci
      2014-07-03 00:35:10
      Բարի երեկո...կներես իհարկե, բայց արդեն հոգնեցի այս տողերից : Ամեն գրառման մեջ սա եք տեղադրում... ՛՛ռեկլամների՛՛ վայր չի.. :)
  • Mariam95
    2014-07-02 23:58:52
    հիմնականում ավտոբուսներից եմ օգտվում,, այ որ մի քանի անգամ ավել գլուխներս հարվածենք գազելներում, լավ կլինի.... :)
    • Nenci
      2014-07-03 00:36:37
      (ոչոչ) Ոչ, ոչ..հարվածը կանխամտածված չպիտի լինի... :D
      • Mariam95
        2014-07-03 00:40:32
        համապատասխան պայմաններ են պետք O:) :D
      • Nenci
        2014-07-03 00:47:46
        (ժպիտ) ...եթե կա ցանկություն, ավելի ճիշտ մի քանի աստղանի պայմանների, ուրեմն մենք ինքներս պետք է մտածենք դրանց ստեղծման մասին... ;)
  • Lady 卐
    2014-07-03 08:26:13
    Es @ndhanrapes chem ogtvum voch gazelneric..ev voch el avtobusneric....u chem el ogtvi,erbeeeqqqq....
    • Nenci
      2014-07-03 11:29:41
      Հստակ չես կարա ասես.. Կգա պահ...էլ երբեքի պահը չի լինի (ուրախ)
      • Lady 卐
        2014-07-03 13:37:53
        Vooooch....es et depq@ chi :D ....mi tesak ham zzvum em ham kompleksavorvum
      • Nenci
        2014-07-03 15:01:30
        ...Կարա լինի տենց..Բայց հնարավոր չի որ մեկ անգամ չօգտվես. :) Չես կարա միշտ հեռու լինես..
      • Lady 卐
        2014-07-03 15:03:44
        վերջին անգամ 7-8 տարեկանում եմ օգտվել :) :D չէ գոհ եմ...Աստված չանի նման առիթ ստեղծվի
      • Nenci
        2014-07-03 21:49:25
        Ստացվեց իմ ասածը...Ամեն բան էլ նհարավոր ա, խուսափել չի լինում.. :)
      • Lady 卐
        2014-07-04 07:30:12
        Isk es aranc mi ban@ imanalu kam pordzelu karox ei karciq haytnel? :)
      • Nenci
        2014-07-04 15:01:11
        Դու ինչից գաղափար չունես, դրա մասին կարծիք չեմ կազմում...գիտեմ :)
      • Lady 卐
        2014-07-04 15:03:01
        ինչ լավա :) ...սիրում եմ որ մարդիկ փոքր շփում ունենալով ինձ հետ արդեն ճանաչում են ինձ
    • ☽☾sssooo ͌͌Toxic
      2014-07-03 13:34:08
      այյյյյյ Ան դու միշտ ռեպեռտուարիտ մեջ ես :D
      • Lady 卐
        2014-07-03 13:40:29
        Ba Son jan O:) es der kyanqics derq chem qashel :D
  • սհատտ հետաքռքիռ եռ (լավ) (լավ) (լավ)
    • Nenci
      2014-07-03 21:50:55
      Ապրեեես... (ծաղիկ)
  • 2014-07-03 21:47:26
    :) կլռեմ....
    • Nenci
      2014-07-03 21:48:31
      Իսկ ես ՝ ոչ լուռ , բայց կհասկանամ : :) Շնորհակալ եմ...
  • ∞~ℒ~∞
    2014-07-18 23:12:33
    Իսկ հիմա...Հիմա մարդիկ են անտարբեր: (լավ)