Copy SMS

Սարսափելի հիվանդություն...

Սարսափելի հիվանդություն... - Սարսափելի,անտարբերություն, հիվանդությունը,

   Մի խոսք կա, որը շատ է վախեցնում ինձ:Մի կրկնիր այդ խոսքը, սիրելիս:

   Այդ խոսքից ծարս է լինում իմ հոգին վախեցած թռչնակի նման, հետո անզոր թուլանում, քանզի գիտե, որ դա հիվանդություն է, սարսափելի հիվանդություն: Եվ շատ վարաքիչ:

   Իսկ դու  սիրում ես կրկնել.

   _Պե՜տքս է...

   Սահմռկեցուցիչ է քաղցկեղը, ահավոր է սրտի հիվանդությունը, բայց ամենից սարսափելին այս հիվանդությունն է, որից մարդ չի մեռնում, բայց մեռնում է մարդկությունը...

   _ Պե՜տքս է...

Սարսափելի հիվանդություն... - Սարսափելի,անտարբերություն, հիվանդությունը,    Այս հիվանդության անունը անտարբերություն է, որի հարուցիչը եսասիրությունն է: Իր անձը միայն, իր անձի բարօրությունը,իսկ մնացածի վրա՝ թքած:

    _Պե՜տքս է...

    Մարդիկ հիմա շատ են վախենում քաղցկեղից:Այո՛, պիտի վախենան:Մարդիկ հիմա շատ են վախենում սրտի հիվանդությունից:Այո՛, պիտի վախենան:Բայց և պիտի վախենան այս հիվանդությունից,որը թերևս մյուսներից ամենատարածվածն է ու ամենավարակիչը:

    Չեմ հասկանում մարդիկ չեն նկատում այս հիվանդությունը, թե չնկատելու են տալիս:Նրանք,երևի, պարզապես անտարբեր են անտարբերություն հիվանդության նկատմամբ, որից մարդ չի մեռնում,բայց մեռնում է մարդկությունը:

Սարսափելի հիվանդություն... - Սարսափելի,անտարբերություն, հիվանդությունը,    Ինձ այլևս չի սարսափեցնում քաղցկեղը: Ինձ այլևս չի սարսափեցնում սրտի հիվանդությունը:Ինձ համար գոյություն ունի միայն մեկ, շատ տարածված մի հիվանդություն, անտարբերության հիվանդությունը:

    _Պե՜տքս է...

    Այլևս մի կրկնիր այդ խոսքերը,սրիելիս:Անտարբեր մի եղիր ուրիշի ցավի, տանջանքի, տվայտանքի հանդեպ: Անտարբեր մի եղիր ուրիշի ուրախության, խնդության, հաջողության հանդեպ:

   Այդ ամենը քոնը համարիր:

   Եվ հիշիր,որ դրանով միայն կարելի է բուժել անտարբերության հիվանդությունը, որից մարդ չի մեռնում,բայց մեռնում է մարդկությունը...

17

20

1304

  • 2014-07-02 13:52:27
    Իմ սիրելի Էդ. Ավագյան,ապրես
  • Marieta
    2014-07-02 13:58:12
    Սահմռկեցուցիչ է քաղցկեղը, ահավոր է սրտի հիվանդությունը, բայց ամենից սարսափելին այս հիվանդությունն է, որից մարդ չի մեռնում, բայց մեռնում է մարդկությունը... (լավ) (լավ) (լավ) ցավալիէ բայց փաստ, որ շատերն են վարաքված անտարբերությամբ (ծաղիկ) լավն էր պոստը, ապրես
  • M>
    2014-07-02 14:56:33
    ճզմող տողեր, ուղղակի հիանալի՜՜ (բռավո) Ապրի էդուարդը : Իհարկե պոստատերն էլ :)
  • Անյուտ(Վ)
    2014-07-02 20:48:01
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • NoRa.).MnAc 11 Or :)
    2014-07-03 00:13:50
    Վույ աման,,տխուր էր :'( :'( բայց շատ լավն էրր,,,հրաշալի էր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ALEQS2014
    2014-07-05 14:54:21
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Դիանա...
    2014-07-06 14:40:52
    (լավ) (լավ) (լավ)
  • 5578
    2014-12-02 19:42:20
    :'( :'(
    • 2015-03-24 19:40:54
      (ծաղիկ)