Copy SMS

ՉԳՆՎԱԾ ԾԱՂԻԿՆԵՐ

ՉԳՆՎԱԾ ԾԱՂԻԿՆԵՐ  - Չգնված, Ծաղիկներ,Sev, Mangushyan,


Դրսում մութ էր:Բնակարանում` բազմոցին  հեռուստացույցի դիմաց նստած էր  70  ամյա մի ծերունի,իսկ կողքին մոտ  9 ամյա մի տղա:Հյուրասենյակի կենտրոնում սեղանի վրա դրված էր 4 դատարկ ափսե:Խոհանոցում գազօջախի մոտ կանգնած էր 40 ամյա մի կին,և գդալով խառնում էր գազօջախին դրված ճաշը: 9 ամյա տղան ձայն տվեց.                                                        

– Մայրիկ սոված եմ:     Կինն այնտղից պատախանեց.                                                                                  

   –Մի քիչ սպասիր,հիմա հայրդ կգա միասին կճաշենք:                                                                                    

-Պապիկ,իսկ դու սոված չես? – հարցրեց երեխան ծերունուն:Ծերունին ժպտաց ու համբուրեց երեխայի ճակատը:Դուռը բացվեց ու ներս մտավ 40 տարեկան մի տղամարդ:                                         

- Մամ,հայրիկը եկավ,-բղավեց երեխան:Ծերունին ուշադիր նայեց որդուն ու հարցրեց.                        

–Հոգնած ես տղաս?                                                                                                                                             

 -Այո,այսօր գրեթե ուղևոր չեմ ունեցել,-դժգոհ ձայնով պատասխանեց տղան:Ճաշը ձեռքին հյուրասենյակ մտավ կինը,դրեց սեղանին:Երեխան արագ վազեց դեպի սեղանը,40 ամյա տղամարդը գնաց լվացվեց,ծերունին դանդաղ քայլելով մոտեցավ սեղանին ու նստեց,կինը 4 ափսեներում էլ ճաշ լցրեց ու նստեց,նրանից հետո եկավ ու նստեց ամուսինը:Լռություն էր տիրում:  

- Որդիս,վաղը մայրիկիդ ծննդյան օրն է,մենք պետք է գնանք նրա գերեզմանին,-ցածր ձայնով ասաց ծերունին:                                                                                                                                      

 -Ես վաղն ամբողջ օրը աշխատանքի եմ,-պատասխանեց տղան:Երեխան  խոսակցության ընթացքում մեկ պապիկին էր նայում,մեկը հայրիկին,իսկ կինը գլուխը կախ ուտում էր:                 

- Գոնե ինձ գումար կտաս?որ նրա համար ծաղիկներ գնեմ,-ցածր ձայնով ասաց ծրունին:Կինն այդ պահին ուշադիր նայեց ամուսնու դեմքին,իսկ ամուսինը նայեց կնոջը:                                             

-Չունեմ,-պատասխանեց տղամարդը:                                                                                                     

- Բայց ախր վաղը մայրիկիդ ծննդյան օրն է,-դողացող ձայնով ասաց ծերունին:Տղամարդը գդալը շպրտեց ճաշի մեջ,վեր կացավ տեղից,աթոռը մի կողմ հրեց ու հեռացավ սեղանից:            

Առավոտ էր:Ծերունին բացեց սենյակում դրված գրապահարանը,ու այնտեղից գրքեր հանեց,-Ես քեզ համար անպայման կգնեմ ծաղիկներ,-բարձրաձայն ասաց նա ու հաշվեց,առանձնացրեց 10 գիրք,դրեց պայուսակի մեջ ու դանդաղ քայլելով դուրս եկավ տանից:Դրսում ցուրտ էր,ծերունին կոճկեց վերարկուն ու քայլեց մարդաշատ փողոցի երկայնքով,հասավ մի ծառի մոտ,կանգնեց պայուսակից հանեց գրքերը ու շարեց գետնին,նրան մոտեցավ մի երիտասարդ ոստիկան ու ասաց.                                                                                         

–Այստեղ չի թույատրվում առևտուր անել,հավաքեք այդ գրքերը:Ծերունին հավաքեց գրքերը ու շարունակեց քայլել:Հասավ մի գետնանցումի մոտ,նստեց աստիճաններին ու շարեց գրքերը:Արդեն երեկո է,դրսում անձրև է գաիս,40 ամյա տղամարդը  մտավ տուն,տեսավ տանը իր տղային և կնոջը,սեղանի մոտ նստած.                                                                                                         

–Որտեղ է հայրս,-հարցրեց նա: Կինը պատասխանեց.                                                                                

–Ես տեղյակ չեմ, երբ տուն եկա` երեխային դպրոց տանելուց հետո,նա արդեն տանը չէր: Տղամարդը վերցրեց հեռախոսը ու մի քանի տեղ զանգեց.                                                                    

–Հայրիկը  ձեր տանն է,-հարցնում էր նա,-հեռախոսը դրեց ու ասաց.                                                       

–Ես պետք է գտնեմ նրան.                                                                                                                                          –Հայրիկ,ես կգամ քեզ հետ,ասաց երեխան:Նրանք դուրս եկան նստեցին իր տաքսի-մեքենան ու շարժվեցին:Անձրև էր գալիս,ծերունին դեռ նստած էր աստիճաններին,նրա առջև մնացել էր 9 գիրք,մարդիկ վազում էին փողոցով,անձրևն ավելի ուժեղացավ,ծերունին սկեսեց հազալ:40 ամյա տղամարդը,երեխայի հետ շրջում էր փողոցով,մեքենայի ապակին իջեցրած էր,նա նայում էր մայթերին:Արդեն ուշ երեկո է,փողոցում մարդ չկա,անձրևը շարունակվում էր:Տղամարը նայեց ձեռքի ժամացույցին,ժամը 12-ն էր:                                                                                  

-Պապիկը չկա,իսկ եթե չգտնենք նրան,-լաց լինով ասաց երեխան.                                                            

–Անպայման կգտնենք,-ասաց հայրը:Նրանք հասան մի փոքր մայրուղի,տղամարդը մեքենայի պատուհանից դուրս էր նայում ու կանգառում նստարանին նտած ինչ որ մեկին տեսավ,կանգնեցրեց մեքենան ու արագ իջավ,երեխան դուրս եկավ նրա հետևից:Մոտեցավ կանգառին,գետնին թափված էին,մի քանի թրջված գրքեր,նա տեսավ ծերունուն,գլուխը կախ գցած.                                                                                                                                                                  

 –Հայրիկ,հայրիկ վեր կաց ,-ասաց տղամարդը,ծերունուն շարժելով,նրան մոտեցավ երեխան.             

–Պապիկ,վեր կաց գնանք տուն,-ծերունին ձայն չհանեց:Տղամարդը բռնեց ծերունու ձեռքը,մի պահ անշարժացած մնաց,հետո խեղդվող ձայնով ասաց,- Հայրիկ,-սկսեց ցածր ձայնով հեկեկալ:Ծերունին մահացել էր:Տղամարդը ծունկի իջավ գրկեց հորը,ու սկսեց աց լինել.                  

–Ներիր ինձ հայրիկ,խնդրում եմ ներիր,-ասում էր նա հեկեկալով:Երեխան լաց ինեով ասաց հորը. – Իսկ հիմա պապիկի համար ծաղիկներ կգնես? : Տղամարդը շարունակում էր բղավել,         

-Ներիր ինձ հայրիկ,ներիր,իսկ երկնքից թափվող անձրևի կաթիլները փայլում էին փողոցային լույսերի տակ:

Հեղինակ` Sev Mangushyan  

Արգելում եմ նյութը տեղադրել այլ կայքերում,բլոգներում առանց հեղինակի անունը նշելու:

16

11

1782

  • Q_Jp...Կուպիդոն
    2014-07-06 12:07:38
    Eli em kardacel voncvor (օգո)
  • Nenci
    2014-07-06 12:35:21
    Իսկ հիմա պապիկի համար ծաղիկներ կգնե՞ս : Պատմության ամենախոր ու էմոցիանոլ պահն, ինձ համար սա էր. չգիտեմ, ասես ամբողջ գրվածքը էս տողի համար էր.. (բռավո)
  • FonTrier
    2014-07-06 12:36:11
    չէ , ունեի, հիմա չէ, ստեղ մի քանի հատ էլի ունեմ ու կդնեմ հլը նյուԹերս
  • Marieta
    2014-07-06 14:42:11
    շատ լավ պատմություն էր, գեղեցիկ շարադրված, բայց էս դարի համար չէր (լավ) (լավ) (ծաղիկ)
  • Մարի
    2014-07-06 21:12:49
    Մենք պետքա մեր ծնողներին սիրենք ու գնահատենք բոլորից շատ որովհետև էս կյանքում միակ հավատարիմ ու լուսավոր կետը իրանք են
  • 莉利亚
    2014-09-21 18:22:31
    հեղինակը դուք եք՞՞ (:|
    • FonTrier
      2014-09-24 00:40:02
      ես եմ