Copy SMS

Մի կյամքի պատմություն

Բարև բոլորին, Նախ ուզում եմ զգուշացնել, որ էն պատմություը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել էս պոստում, ոչ մի կապ չունի իմ անձնական կյանքի հետ: ՈՒղղակի հեղինակային պատմությունա` նախատեսված տրամադրություն փոխելու համար:

Մի կյամքի պատմություն - Պատմություն, Հեղինակային, Սեր,

Կարդալուց առաջ միացրեք երգը.

Քեզ եմ սիրում....ՈՒշացած խոսքեր, դու էլ իմը չես, չկա էլ սեր....................

Մի կյամքի պատմություն - Պատմություն, Հեղինակային, Սեր,

Կարծես հեքիաթ լիներ, այնպես երջանիկ, այնպես անիրական, և այնպես կարճատև: Ասեցիր, որ սիրում ես, հավատացի: Սակայն Հեքիաթի վերջաբանը ավելի շուտ եղավ, քան սպասում էի: 

Մի կյամքի պատմություն - Պատմություն, Հեղինակային, Սեր,

Գնացիր, ասեցիր, որ ուրշին էս սիրում, իսկ ես արցունքոտ աչքերով նայում էի սառած դեմքիտ ու լուռ հիշում հեքիաթիս նախորդ էջերը: Անցան ամիսներ, քեզ չեի մոռացել..և..հանկարծ եկար` նորից շարունակելու մեր հեքիաթը..Նորից միասին էինք, նորից երջանիկ, նորից կարճատև: Այս անգամ հեռացա ես, հեռացա առանց վերջաբանի, առանց արցունքի..ԵՎ, սակայն ես սիրում էի քեզ, ՈՒ ինչքան էլ փորձեցի, մեկէ` չկարողացա հանել իմ սրտից քեզ, քեզ ու քո աշխարհը:

Մի կյամքի պատմություն - Պատմություն, Հեղինակային, Սեր,

 
Նորից Ամիսներ, Նորից միայնակ, Նորից սիրելով: ՈՒ նորից դու, այս անգամ ուրշ, այս անգամ արդեն խոստովանելով` խոստովանելով, որ միշտ սիրել ես ինձ, ու մինչև հիմա չես կարողանում մոռանալ : Էս անգամ ես շոկի մեջ էի, մի թե մենք այդքան նման, ու այդքան տարբեր ենք:.. Մի թե երկուսս ել տանջվելով տանջել ենք իրար....Բայց ես համառ էի, համառ ու անհասկնալի:Մի կյամքի պատմություն - Պատմություն, Հեղինակային, Սեր,Չնայած էտ ամենին քիչ էր մնում հավատայի քեզ. բայց հենց հաջորդ օրն իսկ ասեցիր, որ նոր ընկերուհի ունես. ասեցիր, որ եթե քեզ չեմ սիրում, ուեմն քեզ պետք չեմ..........................Էտքան տարի սրտիցս հանել չկարողացա քեզ, բայց էտ օրվա ասածտ ստիպեց, որ երկու օրում մոռանամ քեզ, մոռանամ ժպիտդ, հայացքդ, խոսքերդ:..

Հիմա հետ նայելով, հասկանում եմ, որ, ճիշտ է, տանջվել եմ Դինոզավռ Ընկերուհիներիդ , ու իմ անհասկանալի տրամաբանության պատճառով , բայց միևնույն պահին` կյանքիս լավագույն պահերը կապված են քեզ հետ:Մի կյամքի պատմություն - Պատմություն, Հեղինակային, Սեր,Հիմա` երբ ամեն ինչ անցավ ուզում եմ շնորհակալություն ասել քեզ` երջանիկ պահերի համար: ԵՎ ոչ միայն.. Քո շնորհիվ, ես սովորեցի ժպտալ ցանկացած պահի, ու կապ չունի, թե ինչա կատարվում իմ հոգում, ես միշտ ժպտում եմ` ոմանց ինադու, ու ոմանց համար:
Ամեն ինչ անցավ, ու չեմ ափսոսում.. Ուզում եմ իմանաս, որ երջանիկ եմ, նոր կայանք, ու նոր հեքիաթ եմ սկսել, որի գլխավոր հերոսը ոչ թե դու ես, այլ մեկ ուրիշը:
Գիտեմ, որ թեկուզ նոր Ընկերուհուտ, դեռ սիրում ես ինձ..Զգում եմ, գիտեմ...Գիտեմ, որ ամեն անգամ, երբ ինչ որ տղայի հետ ես ինձ նկատում, սիրտդ տակնուվրայա լինում...Գիտեմ, ու եթե ճիշտ, էտ ինձ դուրա գալիս... Հա, ինձ դուրա գալիս հոգուտ տանջելը...ՈՒ էտ ել ինձ ուժա տալիս` գրելու հաջորդ` նոր ու պայծառ վերջաբանով հեքիաթը:
Իսկ վերջում, իմացիր..ես երջանիկ եմ` երջանիկ եմ առանց քեզ


Մի կյամքի պատմություն - Պատմություն, Հեղինակային, Սեր,

6

6

1497

  • Michael պրն բրոյլ
    2014-07-06 11:56:30
    օ՜ ինչ տխրություն
  • Q_Jp...Կուպիդոն
    2014-07-06 12:15:20
    Vernagir@ uxxeq (ծաղիկ)
  • Nenci
    2014-07-06 12:27:55
    ՛՛ ՛՛ՈՒղղակի հեղինակային պատմությունա` նախատեսված տրամադրություն փոխելու համար:՛՛՛՛- ձեր այս նախ-ը ճիշտ չի գրված, միտքը ճիշտ չի : (ծաղիկ)
  • Հայուհի
    2014-07-06 20:45:20
    Հիմա հետ նայելով, հասկանում եմ, որ, ճիշտ է, տանջվել եմ Դինոզավռ Ընկերուհիներիդ , ու իմ անհասկանալի տրամաբանության պատճառով :D :D (լավ) (լավ)
  • Liancho
    2014-07-30 03:30:11
    Սեդս շաաատ լավն եր (բռավո) (բռավո) (բռավո)
    • sedochka
      2014-07-30 12:16:30
      մերսի Լիանս (ժպիտ) (ժպիտ)