Copy SMS

Գաբրիել Գարսիա Մարկես

Գաբրիել Գարսիա  Մարկես - Գաբրիել, Գարսիա, Մարկես


   Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր. այդժամ ես երևի չէի ասի այն ամենն  ինչ մտածում եմ,բայց հաստատ կմտածեի այն ամենն,ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից , այլ նշանակությունից:Ես ավելի քիչ կքնեի՝ ավելի շատ կերազեի՝ հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վարկյան:Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են,չէի քնի, քանի մյուսնները քնած են:Ես կլսեի քանի մյուսները խոսում են, և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

   Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր,ես համես կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ,և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև՝ հոգիս:Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամպողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը:Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենդետտիի պոեմի աստղերի վրա և Սերատտի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին:Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ  փշերի ծակոցների ցավը, և թերթիկների համբույրը:

      

Գաբրիել Գարսիա  Մարկես - Գաբրիել, Գարսիա, Մարկես    Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի առանց՝ասելու իմ սրելի մարդկանց,որ ես նրանց սիրում եմ:Ես կհամոզեի ինձ թանկ ցանկացած մարդու իմ սիրո մեջ և կապրեի՝ սիրահարված...սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր  մոլորությա մեջ մտածում են թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգնթաց, որ ծերանում են այն ժամանակ,երբ դադարում են սիրահարվել:

    Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրյուն սովորի թռչել:

    Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ՝ մոռացության:

    Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ,ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:

Գաբրիել Գարսիա  Մարկես - Գաբրիել, Գարսիա, Մարկես    Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս այն երբեք բաց չի թողնի:Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն դեպքում, երբ օգնում է բարձրանալ:

    Այնքան բան կա որ ես դեռ կարող էի ձեզանից սովորել, մարդիկ,սակայն սովորածս դժվար ինձ պետք գա, որովհետև  երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ,ես ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:

    Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն ,ինչ մտածում ես:

    Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում քեզ քնած, ես քեզ պինդ կգրկեի, և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:

    Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում ,թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի,և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի,որ սրանք վերջին րոպեներն են , որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի.<> ու հիմարի պես չէի մտածուի,որ դու դա գիտեիր:

Գաբրիել Գարսիա  Մարկես - Գաբրիել, Գարսիա, Մարկես   Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ , և այսօր այն ամենն է ,ինչ մեզ մնացել է , ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան եմ քեզ սիրում ու երբեք չեմ մոռանա:Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:

   Այսօր կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ:Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի ,այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար ,որ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր՝ վերջին ցանկությունը իրականացնելու համար:Ոգևորիր հարազանտերիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ,սրիրի նրանց և գուրգոըրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես <>,<>, <> և սիրո այն բառերը, որ դու գիտես: Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար:Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն ամենը, ինչ զգում ես:Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:

  Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ:Եվեթե դու չանես դա  երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա:Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է...

Գաբրիել Գարսիա  Մարկես - Գաբրիել, Գարսիա, Մարկես

11

2

3328

  • ......
    2014-07-10 19:31:53
    (լավ) (լավ) (լավ) (լավ) ապրես (բռավո) (բռավո)
    • ❤ Գոհար❤
      2014-07-10 23:50:46
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)