Copy SMS

Հմայված հոգի...

Հմայված հոգի... - հմայված, հոգի, մտքեր

Թող աղեղը ձգված լինի մինչև վերջը - ավելի երկար կթռչի կյանքի նետը:


Ինչ երանություն է քնել, ինչքան սիրտդ ուզում է, լրացնել բոլոր բաց թողած երազները, իսկ ամենահրաշալին` հենց այնպես պառկել, հիանալի, նուրբ սավանների վրա փռված, պառկել մինչև զմայլելի թմրությունը, ոտքով անկողնու մեջ սառը տեղ փնտրել ու երազել, երազել... Օ նրա երազանքները չէին թռչում երկնային բարձունքները: Նրանք պտտվում էին տեղում, ինչպես ճանճը առաստաղի վրա: Այդ երազանքներում կապակցվածություն չկար: Քանի անգամ կրկնվում էր միևնույն բանը` որևէ դեպք, ապագայի պլան, արհեստանոց, սիրեցյալ, կանացի գլխարկ: Եվ հանկարծ ամեն ինչ սուզվում էր քնի կանգնած ջրի մեջ...


Նրա մեջ առանձնապես ուժեղ չէր զարգացած ''քոնի'' մասին հասկացությունը.. ''իմի'' մասին ուրիշ բան:


Խաղում էր կրակի հետ, բայց չէր այրվում..


Նույնիսկ ամենաանհույս պայքարը ինքնին հույս է:


Բայց դու, դու կդադարես սիրել այն ժամանակ, երբ դադարես ապրելուց:


Եղիր ինչ որ կաս - հենց դա էլ ես գնահատում եմ: Իմ անկատարելիության մեջ ես ինքս ավելի շատ եմ, քան մնացած բոլոր բաներում: Եթե ինձ վերցնում ես, ապա կվերցնես հենց այդ ձևով: Կվերցնե՞ս: Ասենք, դու չես ուզում ինձ ճանաչել: Իսկ ե՞րբ ջանք կթափես ուշադիր նայել ինձ:


Զգուշացեք լռությունից:


Ասացեք, ինչ ուզում եք, իսկ ես իմ ձևով եմ անում:


ԱՆցյալի մասին երբեք չի կարելի ճիշտն իմանալ, եղե՞լ է, թե՞ չի եղել: Մարդ դադարում է անցյալը հասկանալ: Դա տխուր բան է...


Կյանքը ղեկավարողը միայն սերը չէ: Կյանքը ղեկավարվում է նաև փողով:


Գեղեցկությունից առաջ, գաղափարից առաջ, խաղաղությունից առաջ, մարկությունից առաջ - ստամոքսն է: Այդ ստամոքսն ուտելիք է ուզում.. Լռեցրո՛ւ նրան: Կերակրի՛ր այդ ստամոքսին:


Աշխարհն այնպիսին է, ինչպիսին, որ կա: Ես նույնպես այնպիսին եմ, ինչպիսին, որ կամ: Թող նա հանդուրժի ինձ: Չէ որ ես էլ իրեն եմ հանդուրժում:


Ասա, ինչ ուզում ես: Արա, ինչ ուզում ես: Փախիր, եթե ուզում ես.. Բայց ասա ''Ես փախչում եմ'':


Ռոմեն Ռոլան


12

8

1313

  • ∞ ♥
    2014-07-10 18:22:16
    Շատ հետաքրքիր էր, ապրես (բռավո)
  • Nan ok ∞
    2014-07-10 18:28:32
    (ծաղիկ)
  • ˙•·♥˙V·♥˙•
    2014-07-14 22:18:13
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Մելինե
      2014-07-14 22:54:03
      մերսի, մերսի :) :)
  • ♒ Eøl
    2014-07-14 22:54:37
    Հիանալի գիրք,ու հիանալի հեղինակ
  • TamTamTam
    2015-01-12 19:56:32
    Shat Lawner (բռավո) (բռավո)