Copy SMS

Խառը և դառը կարճամետրաժ մտքեր (մաս 2) (անհայտ հեղինակ)

Խառը և դառը կարճամետրաժ մտքեր (մաս 2) (անհայտ հեղինակ) - հետաքրքիր, մտքեր, խառը, դառը

Խելագարները բողոք գրեցին աշխարհի խելոքներին` ''Լրացրեք մեր շարքերը, մեզ տանջում են իրենց խելոք ձևացնող խելառները'':


Խելառները խելառների մեջ խելքով չեն ապրում... Խելոք-խելառները, խելառների մեջ` իրենց արքա են կարծում...


Մարդիկ կան աղի կուտակում ունեն, մարդիկ էլ կան` փողի...


Փողի հաճույքը ծախսելու մեջ է, ոչ թե կուտակելու:


Մահը որոճացող անասունի նման, անընդմեջ գիշեր ու ցերեկ, ծամում ու ծամում է աշխարհը և անտարբերությամբ կուլ տալիս մարդկանց... Եվ ինքը մնում անմահ:


Վերջ կա աշխարհին, վերջ չկա աշխարհի գործերին:


Դաժանությունն ու ոխակալությունը որքան ազնիվ մարդկանց է գցել կրիայի նման մեջքի վրա ու թողել գիշատիչ գազանների ու լեշակեր թռչունների հույսին...


Լռությունը չունի ձայն, մութ ու ահավոր է.. Լռությունը լռության մեջ է հանում ձայն, խորհրդավոր է...


Ձիերին փորձում են վազքի մեջ և ոչ թե ախոռում խոտ ուտելիս:


Մի ազնիվ մարդ վերադասին հայտարարեց ''շախ'', որը կարծես անհույս էր ''մատ''-ից փրկվելու... Բայց ստորադաս պնակալեզներն օգնեցին վերադասին փրկվելու ''մատ''-ից: Եվ ''շախ'' հայտարարող մարդը այնպես պատժվեց կյանքում, որ այլևս չէր ցանկանում շախմատ խաղալ:


Պատահում է այնպես, որ մեկը կարող է մարդկանց շարեկ պարկետների պես և հանգիստ քայլել նրանց վրայով.. Եթե որևէ մեկը փոձի գլուխը բարձրացնել` ոտքով կսեղմի ու տեղը կգցի պարկետի պես...


Եթե կյանքում ունես թշնամիներ բազմապիսի, ապա արժանացել  ես նրանց ուշադրությանը:


Թշնամիներից հարկավոր է զգույշ մնալ, նրանք արթուն են նույնիսկ քնած ժամանակ:


Աշխարհը ողջ չարով չարված, որքան մարդիկ կան չարչարված:


Անտարբերությունն անզեն գնդակահարություն է:


Դագաղում ողբերգությունն ու կատակերգությունն ընդհանուր հայտարարի են գալիս:


Շատ-շատերը թերթ բաժանորդագրվում են ճանճերին սատկացնելու համար:


Առյուծների մռնչոցը` աղվեսների շատությունից է:


Սոխը օրենքի նման է. լացացնում է բոլորին:


Փոքր մարդիկ չկան, կան մարդկանց փոքրացնող մարդիկ, որոնք մարդկանց փոքրացնելով, իրենք մեծության չեն հասնում:


Շատ վարչական աշխատողների առանձնասենյակները մտնելու համար` գայլի սիրտ պետք է ունենալ, այնտեղից դուրս գալու համար` հրթիռ:


Այն կինը, զենքը ձեռքին հայրենիքն է պաշտպանում, նա իսկական կին է և Աստված:


Չոր, անհետաքրքիր բնավորության տեր կանայք դժբախտ են յուրովի և շրջապատի, և իրենց համար:


Լռությունը սարսափելի է, երբ մտքեր են ծնվում նրա մեջ... Աղմուկը ահավոր է, երբ պայթում է լռության մեջ...


Գեղանկարչությունն անձայն գունային երաժշտություն է:


Դաժան ու նենգ մարդկանց համար ծիծաղը թույն է:


Երբ ծիծաղով ես անցկացնում կյանքդ ու հասնում մայրամուտին. ծիծաղների զրնգոցը դառնում է մահվան քայլերգ:


Մարդիկ, քիչ քնեք, քիչ մտեք անկողին, անկողինը մոտ է հողին:


11

6

982

  • ∞~ℒ~∞
    2014-07-11 18:01:38
    Թշնամիներից հարկավոր է զգույշ մնալ, նրանք արթուն են նույնիսկ քնած ժամանակ: (լավ) Մարդիկ, քիչ քնեք, քիչ մտեք անկողին, անկողինը մոտ է հողին: (լավ) Սոխը օրենքի նման է. լացացնում է բոլորին: (լավ) Փոքր մարդիկ չկան, կան մարդկանց փոքրացնող մարդիկ, որոնք մարդկանց փոքրացնելով, իրենք մեծության չեն հասնում: (լավ)
    • Մելինե
      2014-07-11 19:23:38
      մերսի :) , քո նշածներից վերջինն էր շատ լավը :)
      • ∞~ℒ~∞
        2014-07-11 20:18:17
        Հա:Ցավոք նման մարդիկ շատ են:
      • Freedom... ☯
        2015-02-17 14:51:37
        O:) O:)
  • ˙•·♥˙V·♥˙•
    2014-07-14 22:11:42
    ընտիր էր (լավ) (լավ) :) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)