Copy SMS

Կոկաին

Կոկաին - Կոկաին, խթանիչ, թմրամիջոց



Հզոր, բայց կարճատև ազդեցության խթանիչ է, որի չարաշահումն արագորեն հանգեցնում է ծանր կախվածության: Սկզբում կոկաին գործածողը զգում է բուռն ուրախություն, անհետանում է տագնապը, զարգանում է ինքնավստահության և ինքնահարգանքի բարձր զգացում: Խաթարվում է դատողությունը, ուստի և անձը հակված է լինում կատարելու անպատասխանատու, հակաիրավական կամ վտանգավոր գործողություններ` առանց մտածելու հետևանքների մասին: Հաճելի զգացողությունները տևում են ընդամենը մի քանի րոպե, որից հետո տրամադրությունը կտրուկ ընկնում է, ոգևորությունը փոխարինվում է վախով, վատ կանխազգացումներով, խորը դեպրեսիայով և ընդհանուր անհանգստությամբ:

Կոկաինի օգտագործումը կարող է առաջ բերել գիտակցության ծանր խանգարումներ` կոկաինային փսիխոզներ, որոնք արտահայտվում են անհանգստությամբ, խուճապով և վախով, հետապնդման զառանցանքներով, ծանր տեսիլքներով և ագրեսիվությամբ: Կոկաինամոլները տեսնում են լուսարձակող առարկաներ, լսում են շշնջացող ձայներ, մաշկի տակ զգում են վազող մրջյունների շարժում: Նրանց գլխում խառնաշփոթ է տիրում, և դժվարանում է կողմնորոշումը շրջապատող իրականության մեջ: Այս վիճակում կոկաինամոլը դառնում է մոլեգին, որի արդյունքում կարող է վնասել ոչ միայն իրեն և շրջապատի մարդկանց: Կոկաին օգտագործող հղիները արյունահոսություններ և վիժումներ են ունենում: Հաճախ ծննդաբերում են վաղաժամ, իսկ նորածինները գրեթե միշտ ծնվում են թերհաս և լինում շատ անհանգիստ: Այդպիսի երեխաների մոտ դժվարություններ են նկատվում խոսքի զարգացման և հուզակամային գծերի ձևավորման մեջ: Կոկաինի գործածումը առաջ բերում զարկերակային արյան ճնշման բարձրացում, բարձր ջերմություն, ցնցումներ, սրտի կաթված և անգամ շնչառության խորը արգելակում և մահ:

4

12

1276