Copy SMS

Հերոին

Հերոին - Հերոին, թմրամիջոց, կախվածություն



Հերոինը պատկանում է ափիոնային թմրամիջոցների խմբին: Այն կիսասինթետիկ պատրաստուկ է, որը ստանում են ափիոնի վերամշակման վերջին փուլում: Նախկինում օգտագործվել է որպես ցավ հանգստացնող միջոց, բայց հետագայում, հաշվի առնելով դրա խիստ վտանգավորությունն առողջության համար, բժշկական աշխարհը հրաժարվել է դրա կիրառումից: Հերոինի հոգեկան կախվածություն առաջացնող հատկությունը (կախվածություն կարող է առաջանալ 1-2 ներարկումից հետո) մոտ 20-25 անգամ ուժեղ է մորֆինից: Հերոինի օգտագործումը հաճախ հանգեցնում է նրան, որ թմրամոլը դառնում է թափթփված, չի պահպանում անձնական հիգիենայի կանոնները և ժամանակին չի բուժում առկա հիվանդությունները: Հերոինն ընկճում է նյարդային համակարգի ակտիվությունը:

Հերոին օգտագործողները տառապում են հարբուխին բնորոշ ախտանշաններով: Թմրամիջոցի օգտագործումը դադարեցնելիս առաջանում են ծանր զգացումներ` կոտրատող, ուժեղ ցավեր մկաններում, ցավեր ամբողջ մարմնում, փսխում և լուծ, անզուսպ փռշտոց, առատ քրտնարտադրությամբ ուղեկցվող դողի, սարսուռի նոպաներ: Նրանք անհանգիստ են` չեն գտնում իրենց տեղը, տրորում են մարմինը և չեն կարողանում որոշակի դիրքում պառկել: Հերոին ընդունած ժամանակ սեռական հարաբերությունը կարող է մահվան պատճառ հանդիսանալ:

3

21

1922