Copy SMS

Ձեռքերով բռնել մարտական գնդակը

Ձեռքերով բռնել մարտական գնդակը - հետաքրքիր, ֆիզիկա, գիտելիք

Իմպերիալիստական պատերազմի ժամանակ, ինչպես հաղորդել էին լրագրերը, մի ֆրանսիացի օդաչուի բոլորովին անսովոր մի դեպք է պատահել: Թռչելով երկու կիլոմետր բարձրության վրա, օդաչուն նկատել է, որ նրա դեմքի մոտ ինչ-որ փոքր առարկա է շարժվում: Կարծելով, որ դա միջատ է, օդաչուն ճարպկությամբ բռնել է այն ձեռքով: Պատկերացրեք օդաչուի զարմանքը, երբ նա տեսել է, որ բռնել է... գերմանական մարտական գնդակ:


Արդյոք ճիշտ չէ, որ դա հիշեցնում է լեգենդար բարոն Մյունխհաուզենի բարբաջանքը այն մասին, թե իբր ինքը ձեռքով թնդանոթային ռումբեր է բռնել:


Մինչդեռ ոչ մի անհնարին բան չկա օդաչուի մասին հաղորդման մեջ, որ նա գնդակ է բռնել:


Չէ որ գնդակն ամբողջ ժամանակը չէ, որ շարժվում է իր սկզբնական արագությամբ` 800-900 մ մեկ վայրկյանում: Օդի դիմադրության պատճառով այն աստիճանաբար դանդաղեցնում է իր թռիչքը և ճանապարհի վերջում, անկման ժամանակ, անցնում է ընդամենը մոտ 40 մ մեկ վայրկյանում: Իսկ այդպիսի արագություն զարգացնում է և ինքնաթիռը: Նշանակում է, հեշտությամբ կարող է պատահել, որ գնդակն ու ինքնաթիռը միևնույն արագությունն ունենան. այդ ժամանակ օդաչուի նկատմամբ գնդակն անշարժ կլինի կամ հազիվ նշմարելի կշարժվի: Այդ դեպքում դժվար չի լինի այն բռնել ձեռքով, մանավանդ ձեռնոցներով, որովհետև օդում շարժվող գնդակն ուժեղ տաքանում է:

Աղբյուրը` Հետաքրքրաշարժ ֆիզիկա, գիրք 1

Հեղինակ` Յա. Ի. Պերելման

13

9

1534

  • 莉利亚
    2014-07-11 20:25:50
    հետաքրքիր էր :) :) ապրես :)
  • ......
    2014-07-12 13:47:48
    հետաքրքիր էր,,,, գիտեի էս մասին, բայց մանրամասները մոռացել էի արդեն
    • Մելինե
      2014-07-12 13:55:48
      հա, նմանատիպ միտք կա կարծեմ Գալիլեո Գալիլեյի մասին,,, նա ասել ա, եթե հայելին բռնենք մեր ձեռքում ու վազենք ասենք լույսի արագությամբ, կարո՞ղ ենք մեզ տեսնել հայելու մեջ,, առաջին հայացքից ոչ, բայց իրականում մեր աչքերի ու հայելու դիրքերը չեն փոխվում, գրեթե շարժում չի կատարվում և մենք կարող ենք տեսնել մեզ հայելու մեջ O:) ու նույնն ա նաև մարտական գնդակի և ինքնաթիռի շարժումը և դիրքերը իրար նկատմամբ :)
      • ......
        2014-07-12 17:18:50
        բայց ինչի ոչ,,, էդ օրինակը պարզա,,,, բայց քանի որ չգիտեմ, թե ինչ արագությամբա շարժվում մարտական գնդակը ու որ որոշ ժամանակ անց դանդաղումա, բնականաբար չէի պատկերացնի, որ հնարավորա էդպիսի բան
  • ˙•·♥˙V·♥˙•
    2014-07-14 22:01:37
    լավներ Մել ապրես :) :) :) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Մելինե
      2014-07-14 22:02:57
      դու էլ ապրես գոնե էրևալու համար :)
  • ˙•·♥˙V·♥˙•
    2014-07-14 22:14:45
    ]:) ]:) ]:) ]:) ]:) ասեցի մտնեմ տենամ ինչ ես արել ]:) ]:) ]:) ]:) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ժպիտ) (ժպիտ)
    • Մելինե
      2014-07-14 22:55:22
      է բա մի քիչ էրևա :D