Copy SMS

Ձմերուկ-ռումբեր

Ձմերուկ-ռումբեր - հետաքրքիր, ֆիզիկա, գիտելիք


Ովքեր կարդացել են նախորդ պոստս, կնկատեն, որ այս պոստը նմանատիպ երևույթ է ներկայացնում: Եթե որոշակի պայմաններում գնդակը կարող է անվնաս դառնալ, ապա հնարավոր է նաև հակառկ դեպքը. աննշան արագությամբ նետած ''խաղաղ մարմինն'' ավերիչ գործողություն կկատարի: Լենինգրադ-Թբիլիսի ավտոմոբիլային մրցարշավի ժամանակ (1924թ.) կովկասյան գյուղերի բնակիչներն իրենց մոտով սլացող ավտոմեքենաներին ողջունում էին ուղևորներին ձմերուկ, սեխ, խնձոր նետելով: Այդ անմեղ նվերների ազդեցությունը բոլորովին էլ դուրեկան չէր լինում. ձմերուկները և սեխերը ներճնշում, ճխլտում ու ջարդում էին մեքենայի թափքը, իսկ խնձորները, որոնք դիպչում էին ուղևորին լուրջ խեղություն էին պատճառում: Պատճառը հասկանալի է. ավտոմեքենայի սեփական արագությունը գումարվում էր նետած ձմերուկի կամ խնձորի արագության հետ և նրանց վեր էր ածում վտանգավոր, ավերիչ ռումբերի: Դժվար չէ հաշվել, որ 10 գրամանող գնդակն ունի շարժման այնպիսի էներգիա, ինչպիսին մեկ ժամում 120 կմ արագությամբ սլացող ավտոմոբիլի վրա նետած 4 կգ կշիռ ունեցող ձմերուկը:


Ձմերուկի թափանցիչ ազդեցությունն այդպիսի պայմաններում չի կարող, սակայն, համեմատվել գնդակի ազդեցության հետ, որովհետև ձմերուկը չունի նրա կարծրությունը:


Երբ կզարգանա արագընթաց ավիացիան մթնոլորտի ամենավերին շերտերում և ինքնաթիռները կունենան մեկ ժամում մոտ 3000 կմ արագություն, այսինքն` գնդակի արագություն, օդաչուները ստիպված կլինեն գործ ունենալ այնպիսի երևույթների հետ, որոնք հիշեցնում են հենց նոր քննարկվածը: Իսկապես, յուրաքանչյուր առարկա, որը կհանդիպի այդպիսի գերարագընթաց ինքնաթիռի, նրա համար վեր կածվի ավերիչ ռումբի: Մինչև անգամ դեմ հանդիման չթռչող ուրիշ ինքնաթիռից ուղղակի թափված մի բուռն գնդակների հանդիպելը նույնը կլինի, ինչ որ գնդացրից գնդակոծվելը. ընկնող գնդակները կդիպչեն օդանավին այնպիսի ուժով, ինչպիսի ուժով այդ մեքենայի մեջ կխրվեին գնդացրից արձակված գնդակները: Քանի որ հարաբերական արագությունները երկու դեպքում էլ միևնույնն են` ինքնաթիռը և գնդակը իրար են մոտենում մեկ վայկյանում 800 մ արագությամբ, ապա ընդհարման ավերիչ հետևանքներն էլ միևնույնը կլինեն:


Ընդհակառակը, եթե գնդակը թռչում է նույն արագությամբ ընթացող օդանավի հետևից, ապա օդաչուի համար այն, ինչպես մոնք արդեն գիտենք, վտանագվոր չէ: Այն բանը, որ գրեթե միևնույն արագությամբ և միևնույն ուղղությամբ շարժվող մարմինները շփման մեջ են մտնում առանց հարվածի, 1935թ. հմտորեն օգտագործել է մեքենավար Բորշչևը, որն իր գնացքի վրա 36 վագոնից բաղկացած շարժվող երկաթուղային շարժակազմն ընդունել է առանց հարվածի և դրանով կանխել երկաթուղային աղետը: Դա տեղի է ունեցել Հարավային երկաթուղու վրա, Ելնիկով-Օլշանկա կայարանամիջում, հետևյալ հանգամանքներում: Բորշչևի վարած գնացքի առջևից ընթանում էր մի գնացք: Գոլորշու պակասի պատճառով առջևից գնացող գնացքը կանգնել էր. նրա մեքենավարը շոգեքարշով և մի քանի վագոնով գնացել էր առաջ, դեպի կայարան, թողնելով մնացած 36 վագոնները գծի վրա: Վագոնները, որոնց տակ արգելակի կալուններ չէին դրվել, թեքությամբ ետ են գլորվել մեկ ժամում 15 կմ արագությամբ, սպառնալով զարնվել Բորշչևի գնացքին: Նկատելով վտանգը, հնարամիտ մեքենավարը կանգնեցրել է իր գնացքը և նրան ետ քշել, աստիճանաբարզարգացնելով նույնպես մեկ ժամում 15 կմ արագություն: Այդպիսի մանևրի շնորհիվ նարն հաջողվել է ամբողջ 36-վագոնանոց շարժակազմն ընդունել իր գնացքի վրա առնց փոքր իսկ վնասվածքի:


8

8

1191

  • ......
    2014-07-12 19:44:21
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Araaaam
    2014-07-12 21:52:36
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • 2014-07-13 14:37:50
    Հետաքրքիր էր Ձեր գրառումը O:) Ընդհանրապես եթե մի բանի տալիս են բացատրություն(հասկանալի բացատրություն), ապա հաճելի է կարդալը և իմանալը.
  • ˙•·♥˙V·♥˙•
    2014-07-14 22:07:53
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)