Copy SMS

Ականջալուր հայոց մեծերին

Ականջալուր հայոց մեծերին - հայ, ժողովուրդ


Կան մեծություններ,որոնք իրենց ողջ կյանքն ապրում են մարդկանց հոգում լույս,սեր ու բարություն սերմանելու համար,որոնք սիրում են իրենց հայրենիքն ու ժողովրդին ,մինուճար որդուն սիրող որդու նման:Նման մարդկանց մահով մեր հոգում,մեր շրջապատում ինչ-որ հավասարակշռություն կարծես երերում է ,կարծես պակասում է հոգիները ջերմացնող ,իրարու բերով մի կացություն:Բայց նրանց հոգու սփռած լույսը մեր հոգուն ու մտքին բարորություն ու իմաստություն կբերի:Եվ աշխարհը կապրի,մշտապես հիշելով բոլոր նրանց ,ովքեր իրենց ջերմ մատներով ջանացել են հարդարել աշխարհի ՝դեռ խնամքի կատար,խռիվ ու գզգզված գլուխը:Այդպիսի մարդիկ ապրում են գեղեցիկ,հախուռն ,անհաշիվ ,մտքի ու զգացումների արքայական մի շռայլությամբ իրենց շուրջը սփռում են սեր,դաշնություն,հրճվանք,օրհնություն:


Մի քանի տարի առաջ  Հայաստանում և աշխարհի բոլոր հայաշատ վայրերում մեծ շուքով նշվում էր Հովհ.Թումանյանի 140 ամյակը :Ողջ հայությունը հարգանքի իր տուրքն էր մատուցում մի մարդու ,որն իր խոսքով ու գործով արծարծում է ժողովրդի ապրելու և մաքառելու կամքը :Թումանյանի ստեղծագործությունը հացի պես հանապազօրյա,անփոխարինելի ու անհրաժեշտ,հացի պես արդար ու սուրբ է:Նրա ամբողջ ստեղծագործությունն ու կյանքը սովորեցնում է մեզ,որ ինչքան էլ դժվար լինի ժամանակը,կյանքը՝ծանրաբեռ,ճանապարհը՝քարքարոտ,մշտապես մնալ անվհատ ու հավատավոր,բարձր ու լայնասիրտ ,սիրող ու լավատես:


Նույն ժամանակ լրանում էր նաև մեր մյուս մեծության ՝Կոմիտասի  ծննդյան 140 ամյակը :Ամեն անգամ երբ լսում ես Կոմիտասի երգը ,սիրտդ լցվում է սիրով,քաղցրությամբ ,կարոտով ,թախիծով......երգով,սիրով և ալեկոծությամբ:


Ամբողջ աշխարհին լսելի դարձած Կոմիտասի ձանյը Հայաստանի ձայնն է -զուսպ,խոր,առնական,լի հառաչանքով ,նաև օրհնությամբ ,արցունքով :


Հայ ժողովուրդը ապրեց,որովհետև մահվանն ու բնաջնջումին ,ասպատակումին ու ավերածությանը հակադրեց իր ստեղծելու ոգին,ապրելու ու կառուցելու կամքը ,աշխարհի ժողովուրդների մեջ սեր ու խաղաղություն հաստատելու իր ազնիվ ձգտումը:Հակադրեց Մարտիրոս Սարյանի ՝արևով լցված գույները,Արամ Խաչատրյանի՝՝սրահարությունը սրապարով հաղթող հնչյուները,Վիկտոր Համբարձումյանի ՝աստղասփյուռների նորածին լույսը,Վիլյամ Սարոյանի՝մարդու հանդեպ մանկան բարությամբ լցված տողերը,Սևակի՝համամարդկային ոգով լեցուն ստեղծագործությունները:


Ապրեց հայ ժողովուրդը


Ականջալուր հայոց մեծերին - հայ, ժողովուրդՇնորհակալություն...հեղինակայինԱկանջալուր հայոց մեծերին - հայ, ժողովուրդ

15

33

1007