Copy SMS

Գարսիա Մարկես (համառոտ ակնարկ)

Գարսիա Մարկես (համառոտ ակնարկ) - հետաքրքիր, գաբրիել, գարսիա, մարկես

Նրա քիչ կկոցած աչքերն անսահման իմաստուն են, իսկ ժպիտը այդ աչքերի հետ անսահման բարություն է ճառագում: Մարկեսի յուրաքանչյուր խոսքը մեծ իմաստ է պարփակում իր մեջ:


1928թ. Կոլումբիայի գավառական Արակատա քաղաքում ծնվում է Գաբրիել Գարսիա Մարկեսը, այն փոքրիկը, որը հետագայում հեղաշրջում պետք է մտցներ ոչ միայն կոլումբիական, այլև ամբողջ համաշխարհային գրականության մեջ: Ծնողները մեկնում են Ռիոչա` թողնելով ապօրինի փոքրիկին մարական պապի` լիբերալ գնդապետ Նիկոլաս Մարկեսի մոտ: Փոքրիկը այստեղ ապրում է 8 տարի, մինչ պապի մահը: Ութ տարիներ, որոնցով պայմանավորված է Մարկեսի ամբողջ գրական գործունեությունը: Արակատայում տեղի ունեցող իրադարձությունները շատ են հուզում զգայուն Մարկեսին: Կիսաառասպելային այդ մթնոլորտն էր տիրում զարմանալի մարդկանցով, ընտանեկան հիշողություններով, ավանդություններով, ուրվականներով լեցուն Մարկեսների տանը, որտեղ մեծանում էր Գաբրիելը: ''Մեր տան ամեն անկյունում մեռելներ ու հիշողություններ էին թաքնված: Դա մի հրաշալի ու սարսափելի աշխարհ էր'',- տարիներ անց հիշում է Մարկեսը:


Ութ տարեկանում Մարկեսը մեկնում է Ռիոչա` ծնողների մոտ` հիշողության մեջ վառ պահելով և Մարկեսների ընտանիքը, և Արակատան:


1945 թվական.. մոր հետ տասնյոթամյա Մարկեսը վերադառնում է Արակատա` Մարկեսների տունը վաճառելու: Բախում կորած մանկության հետ մեծ ազդեցություն է ունենում Մարկեսի վրա: Արակատան հայտնվում է որպես մեռած ու քարացած մի քաղաք, ինչպես Մակոնդոն էր իր Հարյուր տարվա մենություն վեպում:


Գրական կյանքում առաջին փորձերը մատնվում են անհաջողության: Բայց նա կարողանում է քրտնաջան աշխատանքի միջոցով վարպետություն ձեռք բերել:


1954 թվական.. Բոգոտայւոմ Մարկեսը թղթակցում է ''Էլ Էսպեկտադոր'' լրագրին: Լրագրողական գործերով հանճարը Եվրոպա է ընկնում: Բայց շուտով քաղաքակն լարված մթնոլորտը արգելք է դառնում Մարկեսի համար. Էլ Էսպեկտադորը, որը ողողված էր լիբերալ գաղափարներով, փակվում է:


Հյուրանոցի հավաքարարների նետած շշերն ու դատարկ արկղերը վաճառելով Մարկեսը մի կերպ կարողանում է պահպանել գոյությունը Փարիզում: Նա սովին խաբում էր ցերեկը քնելով, իսկ գիշերն աշխատելով խաշած ծաղկակաղամբի հոտ ունեցող փոքրիկ սենյակում:


Եվ, ահա 1956թ. պատրաստ էր ''Գնդապետին ոչ ոք չէր գրում'' վիպակը, բայց մինչ տպագրության հանձնելը, Մարկեսը 11 անգամ արտագրում է վիպակը` ուժերի գերլարումով, համբերություն ու կամք դրսևորելով:


Ահա, հասունացել էր պահը: Մարկեսի գլխում դեռ մանկական հասակից խմորվում էր մի գաղափար: Ընտանիքի ամբողջ հոգսը թողնելով կնոջ ուսերին` Մարկեսը փակվում է առանձնասենյակում: Մեկուսացումը տևեց 18 ամիս:


1967 թվական.. Բուենոս Այրես..  Գաբրիել Գարսիա Մարկես.. Հարյուր տարվա մենություն: Մարկեսի ստեղծագործական գլուխգործոցը կայծակնային արագությամբ տարածվեց ոչ միայն հարավամերիկյան ընթերցասերների շնջանում, այլև թևակոխեց Եվրոպա, Ասիա` փառք ու ճանաչում բերելով 40-ամյա գրողին: Ժամանակակիցները գիրքը համարում են լավագույնը իսպանալեզու գրականության մեջ` Դոն Կիխոտից հետո (իսկ ես կասեի` նաև առաջ): Հեղինակի առողջ ծիծաղը, ժողովրդական հումորը կարծես խփում է աղբյուրի պես և չի ընդհատվում նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է` վերջ, արդեն լացել է պետք: Գիրքը վիթխարի հարստություն է մարդկության համար:


Եվ.. ահա...


2014 թվականի ապրիլի 22-ը Մարկեսի ինչու չէ վախճանն էր, այլ ոչ թե մահը: 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ, բայց հավերժական անմահություն գտավ մեծն գրողը` փառքով պսակելով իր հարյուր տարվա մենությունը:

9

15

1473

  • ծանոթ մարդա (օգո)
  • ❤ Գոհար❤
    2014-07-14 21:35:50
    Նրա քիչ կկոցած աչքերն անսահման իմաստուն են, իսկ ժպիտը այդ աչքերի հետ անսահման բարություն է ճառագում: Մարկեսի յուրաքանչյուր խոսքը մեծ իմաստ է պարփակում իր մեջ: (բռավո) (բռավո) (բռավո) իրոք որ այդպես է
  • Mystic falls♥
    2014-07-14 21:55:48
    չգիտես ինչի մենակ հայ հեղինակներ եմ կարդացել,օտար հեղինակներից մենակ Հյուգո եմ կարդում..բայց հետաքրքրություն առաջացավ (լավ)
    • Մելինե
      2014-07-14 21:59:55
      դե ես երկուսից էլ, բայց ավելի շատ հակված եմ արկածային ու դետեկտիվ գրականությանը, դե հայկականի մեջ էդքան էլ չկա դրանցից, այդ պատճառով օտար գրականություն ավելի շատ եմ կարդում,, իսկ հայկականը հիմնականում դպրոցի թեման ա, դրա համար եմ կարդում,,, բայց հայկականն էլ ընենց ոչինչ,,,, արևելյան գրականությանը կուզեի ծանոթանալ :)
      • Mystic falls♥
        2014-07-14 22:02:16
        դե եսիմ նախ հայկական պատմավեպերը իմ աշխարհայացքը փոխեցին
      • Մելինե
        2014-07-14 22:06:03
        ես երևի մենակ Սամվելն եմ կարդացել,,, Վարդանանքն էլ վերցրել, ու մնացել եմ :D
      • Mystic falls♥
        2014-07-14 22:08:13
        դե իմ հետաքրքրություն էլ էտա...ինձ միշտ թվումա իբր մենքա թագավորական ընտանիք ենք հետո պատերազմա լինում ,թագաժառանգներտ կռվում են :D մի խոքով ...պատմություն շատ եմ սիրում
  • ˙•·♥˙V·♥˙•
    2014-07-14 22:05:44
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • (խփո) (խփո) (խփո) շաատ եմ սիրում
    • Մելինե
      2014-07-22 21:17:43
      մերսի շատ Սիլվա ջան :)