Copy SMS

Թող խոսեմ...

Թող խոսեմ... - հետաքրքիր, ժարգոն, սեր, կոչված


Եթե դու, վերնագիրն ու նկարը տեսնելով ու մտածելով, որ սա հերթական արդի փիլիսոփայողի գրառումն է, ցանկանում ես կարդալ, ուրեմն ստիպված եմ քեզ հիասթափեցնել, սա այն չէ, ինչ դու մտածում ես:


Մինչ մտքերս ստեղնաշարին հանձնելը, կցանկանայի մի հարց տալ քոփի հայությանը, մասնավորապես տղաներին: Ի՞նչ եք հասկանում դուք ժարգոն ասելով: Օրինակ ես` հասկանում եմ փողոցային բառապաշար, որի մեջ մտնող բառերը կարող են լինել երկու տեսակ: Առաջինը իրենցից ներկայացնում են նեոգոլիզմները, այսինքն` բառաստեղծումները.. օրինակ չեմ կարող ասել, քանզի նման բառ չգիտեմ կամ պարզապես լսել եմ ու իմաստը չեմ հասկացել: Երկրորդը` կարող են լինել բառային աղավաղումներ, օրինակ` ''տոչնվի'' բառը: Գիտեք, երբ որ այդ բառը հեռավոր Ռուսաստանից գալիս հասնում է Հայաստան ու մտնում փողոց, մուտացիայի է ենթարկվում ու ստանում հայկական վերջավորություն: Այդպիսի օրինակներ կարելի է անվերջ թվել,,, ասեմ ևս մեկ օրինակ, ''ջոգած'' բառը: Դե, պարզ է, հիմքը բարբառային ջոկել-ջոկջոկել բառն է, որը երբ մտնում է փողոց կ-ն վերափոխվում է գ-ի, և դառնում ''ջոգած'':


Իսկ ի՞նչ է հասկանում մարդկանց 99 տոկոսը իրական կյանքում: Երբ որ աղջիկը խոսելուց օգտագործում է անգլերեն բառ, ոչինչ, նրան նույնիսկ կհամարեն խելացի: Իսկ երբ նույն աղջիկը օգտագործում է ռուսերեն բառ (օրինակ` մալալետկա), դա կհամարվի ժարգոն, և նույն տրամաբանությամբ այդ աղջիկն էլ` փողոցայի՞ն: Տրամաբանությո՞ւն..չկա:


Ես չեմ խոսում ժարգոնով,բայց երբեմն կարող եմ օգտագործել ռուսերեն բառեր, քանի որ հաճախ որոշ բառեր արդի աշխարհում փոփոխության կամ թարգմանության ենթակա չեն: Օրինակ ես ոչ մի այլ բառով չեմ կարող փոխարինել ''տասովչիկ'' բառը, այդ բառը այլևս շարքից դուրս կգա ու չի ծառայի իր նպատակին: Էլի կարող եմ խոսել, բայց.. չձանձրացնեմ:


Թող խոսեմ... - հետաքրքիր, ժարգոն, սեր, կոչվածՏեսնելով այս նկարը, դու գուցե զարմացա՞ր, ես նույնպես զարմացա: Բայց այսպիսի բովանդակություն ունեն այժմ քոփիում շատ պոստեր: Վերջերս փոքիում հայտնվեց մի պոստ ''Ինչ է սերը'' վերնագրով (պոստատիրոջ անունը չեմ հիշում): Ես ինչպես միշտ կարդացի բոլոր մեկնաբանությունները, ոչ թե կարծիքս հարմարեցնելու մեծամասնության կամ փոքրամասնության կարծիքին, այլ պարզապես: Բոլոր մեկանաբանությունները գրեթե նույնն էին, մոտավորապես այսպես.


''էդ ինչ ա" ու հետո մի շարք մանրահատակին լղոզված սմայլիկներ (ներողություն,, չնայած ինչ ներողություն.. խոսքը ոչ թե մարդկանց, այլ սմայլիկների մասին է): Ուշադրությունս գրավեց միայն մի մեկնաբանություն, որի տերը Arm..-ն էր: Նրա մեկնաբանությունը սկսվում էր գրեթե նույն ձևով. ''Ոնց եմ զզվում սենց պոստերից", բայց երբ կարդայիր նրա հաջորդ մեկնաբանությունը, կհասկանայիր, որ բավականին խելամիտ էր և քիչ թե շատ մոտ էր իմ մտածողությանը. ''Էդ հատուկ ա բոլորին, և մեծերին, և փոքրերին, բայց չի նշանակում, որ կարելի ա անընդհատ գրել, գրել, գրել", ահա այս էր ասում  ''ձեր մեջ պահեք'',- եզրափակելով իր մեկնաբանությունը կտրեց Arm..-ը: Մի մասը ասում է ''սիրում եմ'' ու տառապում է, իսկ մյուս մասն էլ ասում է ''չեմ սիրում'', բայց գուցե էլի տառապո՞ւմ է: Ինչևէ... ես նույնպես կարող եմ սիրահարվել և կարող է սիրահարվել յուրաքանչյուր ոք: Մի խոսիր, ուղղակի լռիր...


Թող խոսեմ... - հետաքրքիր, ժարգոն, սեր, կոչված


Իսկ ինչ եմ հասկանում ես ''սեր'' ասելով: Նախ կա մի քանի տեսակ: Առաջինը սեր սեփական եսի նկատմամբ, որը թեպետ ամենամեծ ու ցավոք ամենավտանգավորն է: Այն կարող է վերաճել` հասնելով էգորիզմի, որը ըստ իմ գաղափարների ամենամեծ չարիքն է մարդկության համար: Հաջորդը սերն է տեր Աստծու հանդեպ.. չէ որ պատվիրանն ասում է ''Պաշտիր քո տեր Աստծուն'': Սեր ընտանիքի, մերձավորների նկատմամբ, սեր աշխարհի նկատմամբ, սեր Տիեզերքի նկատմամբ... և սեր այն, որը միշտ առաջնային տեղում են դնում մարդիկ... սեր` տղայի և աղջկա միջև, թեպետ` ամենավսեմը: Բայց ես, լինելով բանականության ջատագով, աշխատում եմ ձերբազատվել նման սենտիմենտալ երևույթներից: Ինչևէ... 


Չմոռանաք ամենակարևոր ճշմարտությունը. կյանքը կարճ է:

 

24

66

2573

  • ○○○○
    2014-07-15 19:21:55
    Դիպուկ խոսքեր (լավ)
  • ♒ Eøl
    2014-07-15 19:27:58
    Հետաքրքրությամբ կարդացի ու ասեմ , որ շատ լավ էր շարադրված ու ոնց որ վերևի մեկնբանության մեջ ա գրած ՝ դիպուկ խոսքեր էին:
  • Mystic falls♥
    2014-07-15 19:33:10
    ես էտ պոստը չեմ մեկնաբանել,բայց համաձայն ինձ ուղղակի հոգնացնումա էտ թեման...իսկ դու ամեն ինչ ճիշտ ես ասում Մելինե ջան O:)
    • Mystic falls♥
      2014-07-15 19:33:53
      վերջում շատ մանր ա գրած Մելլ ջան ,չի կարդացվում
    • Մելինե
      2014-07-15 19:42:12
      հաաա, ահավոր էր, մեռա էդ տառերի հետ, հեսա մի քիչ էլ բզբզեմ, տենամ կփոխվի, թե արդեն ուշա :)
  • Arm..
    2014-07-15 19:49:03
    լավ էր ասված ու համամիտ եմ :) բայց մի հարց էլի պոստիդ նպատակը որնա՞
    • Մելինե
      2014-07-15 19:51:08
      խոսել մի քանի հարցերի շուրջ, որոնք ինձ շատ են հետաքրքրում,, :)
      • Arm..
        2014-07-15 19:54:48
        դե ասեմ որ ժարգոնը ոչ միայն մեր մոտ է, այլ ամբողջ աշխարհում, ամեն պետություն, ժողովուրդ և լեզու ունի իր գրական և ժարգոնոտ տեսակները, նման երևույթների մասին խոսելը ու լսելը մի տեսակ արդեն հոգնեցնում է քանի որ բոլորին այդ հարցերը հետաքրքրում են ու նրանք էլ ուղղակի հարցնում են իմանալով որ չեն ստանա լիարժեք պատասխան այլ կստանան ուղղակի հերթական ու պատահական մարդկանց փիլիսոփայական մտքերը :) թեթև նայի ամեն ինչին
      • Մելինե
        2014-07-15 20:02:08
        սրանից էլ թեթև՞ :D
      • Arm..
        2014-07-15 20:04:14
        դրանից էլ թեթևը ենա որ ուշադրություն չդարձնես ու չանրադառնաս :) (գինի)
      • Մելինե
        2014-07-15 20:07:58
        դե, հավեսս տեղն էր, պոստ արեցի, ինչ կա դրա մեջ՞, չի նշանակում, որ դարդ եմ սարքել :)
      • Arm..
        2014-07-15 20:09:09
        O:)
      • Մելինե
        2014-07-15 20:09:47
        :)
  • Shneyderlin De Broglie
    2014-07-15 19:50:40
    այ Մելո Մելո :D
    • Մելինե
      2014-07-15 19:51:41
      (:| լավ չես՞, անունս կարծեմ լրիվ ճիշտ գրածա
      • Shneyderlin De Broglie
        2014-07-15 19:52:14
        Մելինայի կրճատ ձևը չի՞ (դեմք)
      • Մելինե
        2014-07-15 19:54:02
        տենց լավ չի, ութ անգամ գրի :D ,,,, Մելինա չէ, Մելինե :)
      • Shneyderlin De Broglie
        2014-07-15 19:54:55
        աաա գնա է
      • Մելինե
        2014-07-15 20:00:09
        վերջը, քո ոճով ես էլի հանդես գալիս
  • Zoya1998
    2014-07-15 20:14:01
    (լավ) (լավ) (լավ) շատ հավանեցի ապրես Մելինե ջան...
  • Gohar(MéssÍ)
    2014-07-15 20:47:28
    Արդեն 1 ամիս կլինի,որ պոստերը չէի բացում ու չէի կարդում..սա հետաքրքրեց..ապրես լավ էր շարադրված... թեման չհնացող թեմա է.միշտ կարելի է խոսել..բայց ցավոք բոլորը միայն սեր ասելով սահմանանափակվում են տղա ու աղջկա միջև սիրով ու միայն խոսում են էդ թեմայով,դրա համար էլ ձանձրալի է
    • Մելինե
      2014-07-15 21:52:34
      հա,,, էդ նույնպես կարևոր ա, բայց ավելի շատ ներշնչանքն ա իրանց հասցնում էդ տխուր վիճակին :)
      • Gohar(MéssÍ)
        2014-07-17 23:25:25
        համաձայն եմ..ներշնչանքը ահավոր երևույթ է
      • Մելինե
        2014-07-21 20:10:20
        ըհը O:) (գինի)
  • ∞~ℒ~∞
    2014-07-15 22:22:14
    (լավ) (լավ) (լավ) Ամեն բան ճիշտ էր,բայց անօգուտ ինչքան ուզում ես ասա: :)
  • Lady 卐
    2014-07-15 22:40:34
    ժարգոնը դա որոշակի խմբերում օգտագործվող "գաղտնի" բառեր են, որոնք հասկանալի են հենց տվյալ խմբին.....չգիտեմ երևի ճիշտ չձևակերպեցի համենայն դեպս այդպես եմ հիշում դասախոսությունից......լավ ինչևէ.....գրառումը սրտովս էր..մնումա միայն որ ասելիքը տեղ հասնի :) իսկ ես սեր ասելով միայն հասկանում եմ սեր դեպի Աստված...քանի որ միակ իսկական սերը դա սերնա դեպի Աստված, ինձ համար իհարկե.....դրանից դուրս ես չեմ պատկերացնում...ինձ համար դա հարաբերականա դառնում :)
    • Մելինե
      2014-07-15 22:41:43
      նու, հա.. հետաքրքիր կարծիք էր ու մտածելակերպ :)
      • Lady 卐
        2014-07-15 22:44:14
        շնորհակալություն :)
  • Marieta
    2014-07-15 23:02:50
    դեմ չեմ, բայց ոնց տեսնում եք երկար ժամանկ է ինչ խոսվում է այդ թեմայով, իսկ արդյունք՞, չկա, չեմ հավատում որ կլինի, ինքնահաստատվում են...
    • Մելինե
      2014-07-16 13:40:13
      հիմնականում նորեկներն են տենց բովանդակությամբ պոստեր անում,,, իսկ նա, ով միշտ ստեղ ա հաստատ տենց պոստ չի անում, գիտի, թե ինչ ձևով ա ընդունվում :)
      • Marieta
        2014-07-16 23:06:18
        վատը էնա, որ բոլորը(խոսքս ձեր ասած նորեկների մասինա, որ քոպին տենց պոստերով են լցնում) նույն բանն են մտածում, նույն ձև են մտածում...
  • 莉利亚
    2014-07-16 10:42:21
    իրականում ծեծված թեմա ես կասեի,պոստի մասին առանձնապես մեծ կարծիք չունեմ նո բայհց վատ էլ չէր, շեռլոկի գնլուց հետո պոստեը չեն փակվում ինչ որ |( բայց մի բան էլ ասեմ ,որ հիմա հենց ես տեսկի պոստերնել արդեն ողողում են քոփին ու քննադատելուց առաջ նախ մտածեք որ քննադատական պոստն էլ ինչ-որ տեղ արժանիա քննադատության :) հուսով եմ կոմենտս չի ջնջվի :D ;)
    • Մելինե
      2014-07-16 13:38:26
      չէ Լիլ ջան, ես էնքան էլ պարապ չեմ քոմմեր ջնջելու համար :D
      • 莉利亚
        2014-07-16 15:34:26
        մալադեց հուսով եմ չնեղացրի,կարողա միքիչ կոպիտ էր գրած,բայց այնուամենայնիվ հատատա քո դեմ ոչ մի բան չունեմ :) ;)
      • Մելինե
        2014-07-16 22:48:02
        չէ, ինչ նեղացնել :D
      • 莉利亚
        2014-07-16 22:50:15
        դե ես վերջերս ում քոմենտ էի գրում կամ ջնջվում էր կամ էլ նեղանում համար էին ուզում մի խոսքով մանկապարտեզ :) :D
      • Մելինե
        2014-07-17 23:21:53
        չէ ես աբիժնիկ չեմ (պոստի տրամադրության տակ (ուրախ) ) հա տեսա, որ համար էին ուզում, ասենք, որ տայիր ինչ կլիներ, ինձ նենց էր հետաքրքրում, ինչ էր ասելու, թե սցենարով մենակ մինչև ըտեղ ա :D
  • NELLI
    2014-07-17 17:44:55
    ճիշտ եք..վեռնագիրը կարդալով հենց եդպես էլ մտածեցի, ու հիմնականում եդ պոստերը չեմ կարդում, բայց չգիտեմ ինչի ես մեկը կարդացի..չփոշմանեցի :)
  • Մարի
    2014-07-22 19:54:14
    Ճիշտ նշանակետին :)
    • Մելինե
      2014-07-22 20:29:54
      մերսի Մարի ջան :) :)
  • esel emm sirum bayc chem tanjvum vabshe....ete sirumes inchi piti tanjves..hena luchshy chsires
  • aha...bayc bnavorutyamb aveli ppoqrem...miqich mankamit em u shat poZiTiv
    • Մելինե
      2014-08-08 13:53:22
      մանկամիտ չէ, ավելի լավ կլիներ ասեիր մանկական :D ապրես տենց մանկական ու պոզիտիվ O:) (գինի) տենց հետաքրքիր ա (խփո)
    • Կիմա
      2014-08-08 14:00:01
      կներես բայց պոստերիցտ ոչ մանկամիտտա երևում ոչել պոզիտիվտ :)
  • Կիմա
    2014-08-08 13:53:07
    ընտիրաաաա (խփո)
  • Մելինե
    2014-08-11 11:21:06