Copy SMS

Հիշակորույսի հուշերը

Հիշակորույսի հուշերը - մենախոսություն , հիշակորույսի , հուշերը


Քամին փչում է մարյամուտին,որ երկնքից քշի օրվա աղտոտությունը:


Հիշակորույսի հուշերը - մենախոսություն , հիշակորույսի , հուշերը

Երբ փակ են աչքերդ,գիշերն ուրիշ գույն ունի,խաբված լինելու ցանկության գույնը:

Ջեյմս Կրյուս


Հիշակորույսի հուշերը - մենախոսություն , հիշակորույսի , հուշերը

Ամենից հաճախ,երբ վեր ես կենում նստածդ տեղից,նա,ով հայելու միջից նայում է քեզ,նույնպես վեր է կենում:Նրա շարժումներն այնքան ճշգրիտ են,որ գրեթե երբեք սխալը չես բռնի:Զարմանալի է,բայց ինձ հաջողվել է ականատես լինել այս օրենքի հազվադեպ մի բացառության:Ասենք,ես ոչինչ էլ չէի նկատել:Նույնիսկ տասնյակ տարիների ընթացքում ոչինչ չգիտեի:Ձեղնահարկ չէի բարձրացել մանկուց ի վեր,երբ այնտեղ խաղ էի անում ` փորձելով իմ օրնեքները պնդել և հավատի դարձնել վայրենիներին:Մեր հին տունը խնամքով է պահպանվել.կիրակի օրը,երբ ձեղնահարկ բարձրացա,ոչ մի մուկ առջևիցս չվազեց:Ես կիոսվ չափ բացեցի բավականին մռայլ ու գաղջ խորշի դուռը,որտեղ գետնին դրված բծավոր ու մեծ հայելին վերարտադրում էր մի պաստառապատ բազկաթոռ:Դատարկ բազկաթոռի արտացոլման մեջ կծկված էր մի երեխայի անդրադարձը:Ես հազիվ ճանաչեցի այդ մանկանը,որն ինձ ուշադիր զննեց իր խոշոր,զարմացած աչքերով:Արձակուրդի ժամանակ մի օր երևի խաղացել էի այդ խորշում ու դուրս էի պրծել այնպես,որ պատկերս ինձ չէր նկատել.նա մնացել էր այնտեղ ` հայելու մեջ բռնված,ինչպես ձուկը ցանցի մեջ:Ես հանկարծ մտաբերեցի ,թե այդ մանչուկը ինչ խորամանկ հնարների էր դիմում ,որպեսզի իր արտացոլման այտը համբուրեր:Դե ինչ,հիմա այդ բանը արդեն հնարավոր էր թվում...

Նա շարժեց շրթունքները առանց լռությունը խախտելու,թեև լսեցի.

-Ինքս ինչ հարցնում էի,արդյո՞ք կվերադառնամ:

-Ես վերադարձել եմ:Նորից եմ ինձ տեսնում:Փոքրիկ լավ տղա էի:

-Ես ձանձրացել եմ երեսուն տարի շարունակ լինել փոքրիկ տղա,արքայազն,ճանապարհորդ,բանաստեղծ,ռազմիկ... Իսկ դու՞:

-Կալվածատեր,ձկնորս ու որսորդ:

-Որտեղի՞ց հայտնվեց իմ կարողությունը:Երևի մի հրաշալի մեքենա եմ հնարել:Արդյոք իմ արձա՞նն է հառնում գյուղի հրապարակում,հորաքույր Ուրսուլայի դռան առաջ:

-Անկեղծ ասած ` ոչ:

-Ես լսում եմ զանգի ղողանջները:Այս առավոտ աղոթե՞լ եմ:

-Տիրոջ...

-Չանարգենք տիրոջը:Մնանք մաքուր և արժանի լինենք Արկադիա իշխանուհուն:Ամուսնացա՞ծ եմ:

-Այո,և եղջրակիր:

-Եվ ի՞նչ:

-Ոչինչ:

-Ես գլխի եմ ընկնում:Հիմա ամառ է:Սիրելի հորաքույրս մեզ ` իմ սիրեցյալին ու ինձ,հյուրընկալել է իր տանը:Հենց դա էլ առիթ է եղել,որ ես գտնվեմ:Ճի՞շտ է:

-Ոչ:Ես տասը տարուց ի վեր այստեղ եմ ապրում:Փառք աստծո,կինս չքվեց,ու ես մենակ եմ վայելում այդ ցնդած պառավի ժառանգությունը:

-Ժառանգությու՞ն:Հորաքույր Ուրսուլան մեռե՞լ է:

Նրա աչքերում արցունքներ երևացին:Ի՜նչ կլիներ հապա,եթե ասեի,որ դեղաջրի բաղադրության հմուտ բարելավումը օգնել էր այդ տխմար արարածին,որ մաքրվի իմ ճանապարհից:Էլ չեմ ասում կարծեցյալ կտակի մասին...Հերիք եղավ,այս փսլնքոտը ինձ հունից հանում է վզից կախած իր ժապավենով ,հորթի աչքերով,նվնվոցով,գլուխս տարավ իր հորինած "հրաշալի մեքենաներով","իշխաններով","իմ հորաքույրով"...Չեմ հասկանում,թե ինչու՞ մարդասպանի այս սաղմին չպատմեցի ողջ ճշմարտությունը,չասացի,թե ինչ էր կատարվել նրա հետ:

-Պատմիր ինձ իմ կյանքը:

-Հետո:Ես կվերադառնամ:

Ես այլևս չեմ վերադառնա:Թեև գիտեմ,որ այդ փոքրիկ սրիկան այնտեղ է,վերևում և բազկաթոռի անկյունում կծկված ` ինձ է սպասում:

Եվ դա պղտորում է այն հաճույքը,որ ստանում եմ ապրելուց:

Անդրե Վյուրմսեր


Հիշակորույսի հուշերը - մենախոսություն , հիշակորույսի , հուշերը


Խո՛ր սրտեր,իմաստու՛ն մտքեր,ընկալեցե՛ք կյանքն այնպես,ինչպես աստված ստեղծել է.դա մի երկար փորձ է,անիմանալի նախապատրաստություն դեպի անհայտ ճակատագիրը:Այդ ճակատագիրը ` իսկականը,սկսվում է մարդու համար գերեզմանի ներսի առաջին աստիճանից:Այնժամ նրան երևում է ինչ-որ  բան ,և նա սկսում է որոշել վերջնականը:Վերջնականը.մտածեցե՛ք այս բառի վրա:Կենդանիները տեսնում են անվախճանը,իսկ վերջնականը տեսանելի է դառնում միայն մեռյալներին:Մինչ այդ սիրեցե՛ք և տանջվեցե՛ք,հուսացե՛ք և գիտեցե՛ք:Ավա՜ղ,վա՜յ նրան,որ միայն մարմիններ,ձևեր,արտաքիններ է սիրել:Մահը նրանից կխլի ամեն ինչ:Ջանացե՛ք սիրել հոգիներ,որովհետև նորից կգտնեք նրանց:


Հիշակորույսի հուշերը - մենախոսություն , հիշակորույսի , հուշերը

Տարօրինակ բան է,գիտե՞ք:Ես խավարի մեջ եմ:Կա մի էակ , որ մեկնելով ` տարավ երկինքը:



Հիշակորույսի հուշերը - մենախոսություն , հիշակորույսի , հուշերը

Ապագան նույնքան պատկանում էր սրտերին,որքան մտքերին:Սիրել,ահա միակ բանը ,որ կարող է գրավել ու լցնել հավերժությունը:Անվախճանին պետք է անսպառը:


Հիշակորույսի հուշերը - մենախոսություն , հիշակորույսի , հուշերը

Որոշ խոհեր աղոթքներ են:Կան րոպեներ,երբ,ինչպիսին էլ լինի մարմնի դիրքը,հոգին ծնկաչոք է :


Հիշակորույսի հուշերը - մենախոսություն , հիշակորույսի , հուշերը

Տիեզերքի վերածվելը մի էակի,մի էակի տարածումը մինչև աստված,ահա սերը:


Հիշակորույսի հուշերը - մենախոսություն , հիշակորույսի , հուշերը

Ամենքս էլ,ով էլ լինենք,ունենք մեր տենչալի էակները:Եթե նրանք պակասում են մեզ,պակասում է և օդը,մենք խեղդվում ենք:Այնժամ մեռնում ենք:Սարսափելի է մեռնել սիրո պակասից:Հոգու շնչահեղձություն:


Հիշակորույսի հուշերը - մենախոսություն , հիշակորույսի , հուշերը

Աստված երկնքի կատարելությունն է,սերը մարդու կատարելությունը:

Վիկտոր Հյուգո


17

43

1316

  • 2014-07-15 00:54:22
    Ամենքս էլ,ով էլ լինենք,ունենք մեր տենչալի էակները: Եթե նրանք պակասում են մեզ,պակասում է և օդը,մենք խեղդվում ենք: Այնժամ մեռնում ենք: Սարսափելի է մեռնել սիրո պակասից: Հոգու շնչահեղձություն: :)
    • ♒ Eøl
      2014-07-15 00:54:58
      :)
      • 2014-07-15 00:56:13
        կարելի ա անվերջ շնչահեղձ լինել բայց չմեռնել
      • ♒ Eøl
        2014-07-15 00:56:57
        հաճելի չի
      • 2014-07-15 00:58:19
        "սպանող ա"
      • ♒ Eøl
        2014-07-15 00:59:24
        ամեն դեպքում վերջում մահ
      • 2014-07-15 01:02:18
        չէ
      • ♒ Eøl
        2014-07-15 01:02:57
        իսկ ինչ՞
    • 2014-07-15 01:04:46
      եթե կարելի ա անվերջ շնչահեղձ լինել ուրեմն չկա էտ վերջը
      • ♒ Eøl
        2014-07-15 01:06:08
        անվերջի մասին չէի մտածել
      • 2014-07-15 01:11:31
        առհասարակ ամեն ինչ ոչ ստեղծվում ա, ոչ մահանում ա. ուղղակի մի ձևից փոխակերպվում ա մյուս ձևը
      • ♒ Eøl
        2014-07-15 01:12:48
        միանգամից կինետիկ ու պոտենցիալ էներգիաները հիշեցի
      • 2014-07-15 01:14:25
        դասխեկս ասում էր "ֆիզիկան գիտություն է կյանքի մասին" ու իզուր չի
      • ♒ Eøl
        2014-07-15 01:15:23
        ես մի քանի բան էլ նկատել դրան ապացույց
      • ♒ Eøl
        2014-07-15 01:15:39
        եմ-ը բաց թողեցի
      • 2014-07-15 01:17:16
        դասԽեկ (ախ) օօօ ինչ անգՌագետ եմ ես (ախ)
        պետք ա ուղղակի ուշադիր լինել
      • ♒ Eøl
        2014-07-15 01:18:55
        հա,իհարկե
      • 2014-07-15 01:20:01
        էտ անգրագետի պատասխանն էր՞ :'( :D
      • ♒ Eøl
        2014-07-15 01:20:43
        :D չէ,կարևորը դու սխալների ուղղում արեցիր (ծաղիկ)
      • 2014-07-15 01:21:45
        հիմա պիտի 3 տող գրեմ դասղեկ բառը :( :D
      • ♒ Eøl
        2014-07-15 01:22:26
        :D մանկությունս հիշեցի,ինչ երեք տող՞,մի տետրի էջ :(
    • 2014-07-15 01:26:57
      իմ դասատուն բարի էր, դե ջիջիլ :P :D
      • ♒ Eøl
        2014-07-15 01:27:26
        դասատուն կապ չունի,մաման էր ստիպում O:) :D
      • 2014-07-15 01:28:40
        ահաաաաա թե ինչ :O :D
      • ♒ Eøl
        2014-07-15 01:29:37
        բա O:)
  • Lady 卐
    2014-07-15 01:48:18
    ,մի էակի տարածումը մինչև աստված,ահա սերը:......ճիշտն ասած սա չհասկացա :)
    • ♒ Eøl
      2014-07-15 01:50:56
      ինձնից բացատրություն չսպասես :)
      • Lady 卐
        2014-07-15 01:52:45
        չեմ սպասում...ու առհասարակ չեմ էլ ցանկանում ինչ-որ բացատրություններ լսել....
      • ♒ Eøl
        2014-07-15 01:53:27
        շատ ավելի լավ :)
      • Lady 卐
        2014-07-15 01:55:43
        ահան
  • 莉利亚
    2014-07-15 14:40:34
    Աստված երկնքի կատարելությունն է,սերը մարդու կատարելությունը: հիմիկվա սերը մարդու անկատրելություն :)
    • ♒ Eøl
      2014-07-15 14:41:50
      դե էդ ընդհանրացված,կան բացառություններ,ու շատ կան
      • 莉利亚
        2014-07-15 14:44:20
        հա հավատում եմ բացառություներին բայց ընդհարապես սաղի համար սերն օդնոի ստատուսնա կամ սրտաճմլիկ երգերը այլ օրինկա գրքային սերնա կատարյալին մոտ ,բայց հիմա դա շատերի համար ուղղակի ծիծաղելու :)
      • ♒ Eøl
        2014-07-15 14:46:04
        չեմ սիրում էս թեման,գրքայինը ուրիշա իհարկե
      • 莉利亚
        2014-07-15 14:50:47
        ես էլ չեմ սիրում.......... բայց դե ես միշատ ամեն գրքի հերոսի մեջ փորձում եմ ինձնից մի բան գտնեմմու ետ դեպքում հաստատ ավելի հատաքրքրի ես կարդում. :) :) հա մեկել ԳՐքային կյանքի մասին երազած ես՞՞
      • ♒ Eøl
        2014-07-15 14:52:01
        նման պոստ ունեմ,հենց էդ վերնագրով :)
      • 莉利亚
        2014-07-15 15:31:01
        հա միշտ երազել եմ :) բայց դժվարա կողմնորոշվել որ գրքին :D
      • ♒ Eøl
        2014-07-15 15:31:55
        :D ամեն ինչից մի քիչ
      • 莉利亚
        2014-07-15 15:32:26
        ահան :) ;)
  • ∞~ℒ~∞
    2014-07-15 17:21:07
    Աստված երկնքի կատարելությունն է,սերը մարդու կատարելությունը: (լավ) :)
  • Marieta
    2014-07-15 22:49:02
    Որոշ խոհեր աղոթքներ են:Կան րոպեներ,երբ,ինչպիսին էլ լինի մարմնի դիրքը,հոգին ծնկաչոք է (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)