Copy SMS

Ճանապարհորդություն դեպի անհայտություն (Գլուխ 1)

Ճանապարհորդություն դեպի անհայտություն (Գլուխ 1) - պատմություն, ճանապարհորդություն, դեպի, անհայտություն

Չիգիտեմ ինչպես սկսեմ այս պատմությունը:Եկեք Ձեզ սկզբից պատմեմ`՞խելագար՞ գիտնականի մասին:Այսպես կոչված ՞խելագար՞-ը Գենգ Լարսենն է,որը միշտ մեկուսանում է բոլորից իր լաբորատորիայում:Մարդիկ խուսափում են նրանից,քանի որ նրա խելքում վայրկյանական մի խելագար միտք էր ծնվում:Ես երբեք չեմ տեսել նրան,միայն լսել եմ մարդկանցից կեղծիքներ,նրա մասին:Այդ կեղծիքների պատճառով ես նույնպես խուսափում էի նրանից,բայց ես համոզված եմ,որ մենք մի օր կհանդիպենք միմիյանց:

Արդեն ամառ է:Մենք ընտանիքով ուղևորվում ենք դեպի պապական տուն:Ճանապահը երկար էր,եղանակը անձրևոտ:

Երեկո էր:Ես արդեն նստած էի սեղանի շուրջը և գիրք էի կարդում:Հանկարծ մենք ստացանք հեռագիր,որտեղ գրված էր. ՞Սիրելի Ջուլիա Կլեռ և Ջեյմս Անդերգլեմ,այս ամառ Ջեկը և Քեյթը ցանկանում են գալ Ձեր մոտ:Նրանք ասում են,որ կարոտել են Ձեր կարկանդակները և այն ժամանակը,որ անցկացրել են Ձեզ հետ:Նրանք վաղը առավոտյան ժամը ութին կլինեն կայարանում իսկ ժամը տասին արդեն Ձեր տանը:Շնորհակալ եմ ամեն ինչի համար:

               Սիրով Ջեկի և Քեյթի ծնողներից՞

Հաջորդ օրը,վաղ արթնանալով լսեցի տարօրնակ և անծանոթ ձայներ:Փոքր ինչ զարմացա:Սենյակում փակված լսում էի նրանց խոսակցությունը:Հանկարծ լսեցի,թե ինչպես Ջուլիան խոսակցության ժամանակ պատմեց իմ մասին:Քաղաքակրթությունից ելնելով ես դուրս եկա սենյակից և  բարևեցի նրանց:Առաջին հայացքից նրանք ինձ վրա մեծ տպավորություն չգործեցին:Հասարակ երեխաներ էին,հասարակ ընտանիքից:Կոկի էին հաքնված:Երջանիկ էին երևում,երևի ուրահացել էրն,որ կրկին այստեղ են…

Ծանոթացա նրանց հետ,ընկերացանք:Ես զգում էի,որ նրանց հետ ունենալու եմ շատ զարմանահրաշ օրեր:
Հաջորդ օրը,արթնացա շատ վաղ`ժամը 7-ին:Արթնացա և միանգամից վազեցի դեպի խոհանոց:Ինչպես ես կարծում էի`Կլեռը պատրաստում էր կարկանդակներ:Նրա կարկանդակները ամենահրաշալի կարկանդակնեն էին,այդ պատճառով բոլորը սիրում էին դրանք:Նա այդ ամենը պատրաստում էր մեծ սիրով,երևի այդ պատճառով դրանք այդքան համեղ ու հրաշալի էին:Երբ նա նկատեց ինձ,սկսեց ծիծաղել,որովհետև ես մի քանի կարկանդակ արագ-արագ տարա իմ սենյակ:Միջանցքում հանդիպեցի Քեյթին,ինձ թված,որ նա քաղցած էր:Նրան տվեցի երկու կարկանդակներից մեկը:Տեսա,որ նրա երեսին մի թեթևակի ժպիտ երևաց:Երգ կերանք վերջացրինք,սկսեցինք խոսել:Գիտեք կարևոր չէր,թե ինչի մասին էինք խոսում`երգի,գրքերի,պատմության,արկածների:Մենք անդադար խոսում էինք:Հանկարծ լսեցինք ավտոմեքենայի ձայն,որը մեզ ստիպեց դադարեցնել մեր խոսակցությունը և իջնել ցած`տեսնելու,թե ինչ է կատարվում:Պարզվում է,որ Ջեյմսի ընկերն է եկել:
Նրան մտերմները կոչում էին Գենգ,ավելի կոնկրետ Գենգ Լարսեն:Հասարակության կողմից նա այդքան էլ սիրված չէ:Այդ մարդը հենց նույն <<խելագար>> գիտնականն է:Նրա դեմքին նայելով ես տեսնում էի մի խելացի և զարգացած մարդու,որը նման չէր հասարակության բնորոշումներին:Աչքերը խոշոր էին,նրանց մեջ նայելով ես տեսա մի մեծ անդունդ և հիասթափություն:Ես լսել էի,որ նրան զրկել էին իր ստեղծած վերջին գյուտից,այն ոչնչացնելով:Այդ պատճառով նա այդքան հուսահատ էր և չէր ժպտում:Երևի դա էր պատճառը,որ ես նրա աչքերում անդունդ ու հիասթափություն տեսա:

 

Ճանապարհորդություն դեպի անհայտություն (Գլուխ 1) - պատմություն, ճանապարհորդություն, դեպի, անհայտություն

12

7

1083

  • ♒ Eøl
    2014-07-17 15:07:16
    Անհամբեր սպասում եմ հաջորդ մասին:
    • Lord
      2014-07-17 15:09:22
      ^_^
  • ∞~ℒ~∞
    2014-07-17 16:05:03
    (լավ) (լավ) Ցանկացած մարդու զրկելով իր երազանքից այդ մարդու աչքերում կտեսնես թե անդունդ թե խորը հիասթափություն: :)
  • Ամուլիկ♥
    2014-07-17 16:49:58
    Անհամբեր սպասում եմ հաջորդ մասին շատտտ լավն էր
    • Lord
      2014-07-17 17:23:58
      Մերսի
  • Սառա
    2014-07-17 19:14:31
    (լավ) (լավ)
    • Lord
      2014-07-17 19:15:18
      (ժպիտ)