Copy SMS

Գիշերային առեղծված

Ամեն   անգամ    երբ     գալիս    է    գիշերը,    իր   հետ   բերում  է   մտքերի    մի    ամբողջ       շարան:   Սիրում   եմ      գիշերը,   նախ    և    առաջ   նրա   համար,     որ     օրվա    այս    մասը   ես   միայնակ     եմ   մնում    իմ   մտքերի,    մտորումների  հետ:    Այն   մի    ուրիշ     աշխարհ    է   ինձ   համար:    Երբեմն   մտածում    եմ   սիրո,   կյանքի  մասին,   թե      ինչպես      բացահայտել  նրանց    գաղտնիքները    և   հանելուկները,  ինչպես  ինձնից   վանել   տխրությունը,   ինչպես    պետք    է    ապրի   մարդ,     որ  իր    անունը   տալուց    ոչ    թե    արհամարանք    ու     անտարբերություն,     այլ     հպարտություն    զգաս    այն    բանի   նկատմամբ,    որ   կյանքում    ճանաչում   ես   մի      այդպիսի   մարդու:   Գիշերը ես    մտքով    սավառնում    եմ    դեպի   հեռու   հեռուները,    դեպի    անծայրածիր      աշխարհի   գաղտնիքները:    Նաև    գիշերվա   մեջ    սիրում    եմ   լռությունը,    որը    այնքան    գեղեցիկ    է   հնչում,  խոսում,   քան     յուրաքանչյուր   լսելի     խոսք,    այդ   լռությունը    խորհրդավոր,   բայց   միևնույն     ժամանակ    անսովոր    ու   տարօրինակ    է   դարձնում   գիշերը:   Սիրում   եմ   աստղազարդ    երկինքը    ու  լուսինը,    որովհետև   հոգուս   մեջ    առկա    փոթորիկը,    որ   կատարվում   է     գրեթե   միշտ,     այնքան    հանգստանում   և   հանդարտվում   է,     երբ   հայացքս    ուղղում    եմ    դեպի   հեռու     հեռուները   և   մեկ    ուրիշ  գույնով   տեսնում     աշխարհը:

Գիշերային   առեղծված - գիշեր,   խորհրդավորություն,   կյանք,Գիշերային   առեղծված - գիշեր,   խորհրդավորություն,   կյանք,


     Մեկ    խոսքով,     սիրում    եմ    քեզ՝    գիշեր:    Քո     մեջ    առկա    այդ    անսովոր,  հետտաքրքիր   ու    խորհրդավոր    լռությունը,    աստղազարդ    երկինքը   ու    առեղծվածային    լուսինը,    բազմաթիվ    ու    բազմապիսի     չբացահայտված     գաղտնիքները,  հանելուկային    եղելությունը    և    յուրօրինակ    մտքերի    շարանը    քեզ   ավելի    գեղեցիկ    է    դարձնում,    որովհետև   կարծես   այդ    ամենը     ամփոփվում    է   հոգուս   մեջ    ու  պատմում     քո՝՝   գիշերվա    յուրօրինակ     ու    խորհրդավոր   հեքիաթը:   Այդ    հեքիաթի   մեջ    ամեն  ինչ    այնքան   գեղեցիկ    է,   տարբեր,   բայց  միևնույն     ժամանակ   այքնան   նման,    կարծես   մի   պարադոքս   լինի,  իսկ   ես   չափազանց     շատ    եմ     սիրում   պարադոքսները   և   հանելուկները;   Սիրում   եմ   գիշերը  պառկել    աստղերի  տակ,    զմայլվել  աստղազարդ   երկնքով,   լսել    տերևների   հանդարտ    խշշոցը,     մտքերով    կարծես  սավառնել     երկնքում   և   պահել     բազմապիսի    երազանքներ,    հուսալով,    որ  այս    ամենը   մի    օր    իրականություն   կդառնա,   թվում   է    թե    այդ     ժամանակ   ես   մրսում   եմ,   սառչում,    բայց    հոգիս   ու   միտքս    այնքան    են   ջերմանում      որ   այժմ   բառեր    չեմ   գտնում,    այդ     ամբողջը    արտահայտելու,   ասելու   ու     մատուցելու   համար: Հենց    այդպիսին  են   մարդիկ՝     գիշերվա   նման    խորհրդավոր    ու   տարօրինակ:   Գիշեր...


Գիշերային   առեղծված - գիշեր,   խորհրդավորություն,   կյանք,
Գիշերային   առեղծված - գիշեր,   խորհրդավորություն,   կյանք,

12

9

3817

  • ❤ Գոհար❤
    2014-07-19 21:30:28
    (լավ) :) իսկ ինձ համար գիշերը մտածելու համար չի,ինչի մտածել եթե ուղղակի կարող ես երգ լսել, իսկ ավելի շուտ քնել... (ծաղիկ) (բռավո)
    • Տաթև
      2014-07-19 21:34:09
      դե այդ էլ կա :) :) :) :) :) :) :) :) :) :) :)
    • Ջեմկա
      2014-07-20 00:55:19
      ճիշտ ես (լավ)
      • Տաթև
        2014-07-22 13:28:24
        ապրես ;) ;) ;) :) :)
  • Տաթև
    2014-07-19 21:37:02
    (ուռա) (ուռա) (ուռա) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Alone ( Ձեր Պստոն` ∞
    2014-07-19 22:22:23
    (ծաղիկ) (ծաղիկ)
  • Ամուլիկ♥
    2014-07-20 01:56:20
    lavner..U noric gisher, u Krkin mtqer
    • Տաթև
      2014-07-22 13:28:03
      մերսի :) ;) ;) ;)