Copy SMS

Խոնարհ հերոսներ.... (Մաս 3. ՍՊԱՐԱՊԵՏ)

               ՈՒՇ-ՈՒՇ ԵՆ ԳԱԼԻՍ,ԲԱՅՑ ՈՉ ՈՒՇԱՑԱԾ...

                      ԾՆՎՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Խոնարհ հերոսներ.... (Մաս 3. ՍՊԱՐԱՊԵՏ) - Խոնարհ հերոսներ, Վազգեն, Սարգսյան, սպարապետ



Վազգեն Սարգսյանի տեղն ու դերն անգնահատելի է Անկախ Հայաստանի կազմավորման գործում:Անվերջ կարելի է խոսել նրա մասին...Վազգենը հրամանատար էր.սպարապետ, ով իր շուրջն համախմբեց ազատագրության գաղափարով ոգեշնչված հայորդիներին:
Սպարապետն իր հոգու խորքում երազանք ուներ` նորից միասնական ու զորեղ տեսնել հայ ժողովրդին...Այդ Երազանքը նա դարձրել էր նպատակ ու ամբողջ կյանում պայքարում էր հենց դրան հասնելու համար...

ՓԱՌՔ ՔԵԶ ՍՊԱՐԱՊԵՏ....


Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Արարատ գյուղում: Գյուղի դպրոցն ավարտելուց հետո ընդուվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:Ավարտելուց հետոո աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ հայրենի Արարատ գյուղի դպրոցում:
♦1990-1992 թվականներին եղել է "Երկրապահ" կամավորական ջոկատի հրամանատարը:
♦1991-1992 թվականներին`ՀՀ պաշտպանության նախարար:
♦1993-ից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ:
♦1993-5ին՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար:
♦1995-99-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար։
♦1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։
Մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:
♦1999թվականին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը:

Խոնարհ հերոսներ.... (Մաս 3. ՍՊԱՐԱՊԵՏ) - Խոնարհ հերոսներ, Վազգեն, Սարգսյան, սպարապետ
ԻՆՁ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ,ԻՆՁՆԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ....

Ժողովուրդն ինձ չի ճանաչում, ինձ լավ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացածն ինձ գիտեն մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է: Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` ա՜յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ,ես զինվոր եմ, ես Հայ եմ...Խոնարհ հերոսներ.... (Մաս 3. ՍՊԱՐԱՊԵՏ) - Խոնարհ հերոսներ, Վազգեն, Սարգսյան, սպարապետ
Վազգեն Սարգսյանը նաև հիանալի արձակագիր էր և բանաստեղծ...


★ Ղարաբաղը մորս կանչն է, ինձ է կանչում սիրով տրտում,
Ղարաբաղը իմ կակաչն է, կարմիր, բայց սև ունի սրտում,
Սևը կանցնի Հայոց արևն ունի սրտում,
Կակաչի էլ սևն են ցրում Քաջ արծիվներն Հայաստանի....


★ Այս երկիր բառերով սիրվող երկիր չէ....Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:


★ Ես ամենից շատ սիրում եմ ծերերին և երեխաներին`այդ երկուսն էն անպաշտպան


★ Տարածաշրջանը, ուր մենք ապրում ենք, լավագույններից չէ նաև բարոյական չափանիշների իմաստով, մեր ոչ մի հարևանից մենք բարձր կազմակերպվածության, կարգապահության, պետականության դասեր առնել չենք կարող:


Սիլվա Հակոբյան-Սպարապետ.

 Հայոց Սպարապե՜տ, ննջել ես քնով հավիտյան
Քո մեծ ուժով,սուրբ գործով վառ հուշ կմնաս մեզ համար
Ով դու հայոց Սպարապե՜տ
Բանակդ կանգուն անսասան




Շուշան Պետրոսյան-Ձոն Սպարապետին

Խոնարհ հերոսներ.... (Մաս 3. ՍՊԱՐԱՊԵՏ) - Խոնարհ հերոսներ, Վազգեն, Սարգսյան, սպարապետ

11

10

4839

  • ∞~ℒ~∞
    2014-07-19 14:50:08
    Երբ ժամանակից առաջ են ընկնում, Դրա համար էլ չեն ներում նրանց... (լավ) «Վարք մեծաց» (լավ)
    • UnKnown
      2014-07-19 14:50:47
      Այո այո :) կածում եմ համապատասխան է ՍՊարապետին..
      • ∞~ℒ~∞
        2014-07-19 14:53:27
        Իհարկե: :)
      • UnKnown
        2014-07-19 14:53:55
        (ծաղիկ)
  • ......
    2014-07-19 15:20:26
    (լավ) (լավ) (լավ) ապրես
    • UnKnown
      2014-07-19 15:21:04
      Մերսի (ծաղիկ)
      • ......
        2014-07-19 15:21:48
        խնդրեմ :)
      • UnKnown
        2014-07-19 15:22:14
        :)
  • Ամուլիկ♥
    2014-07-20 01:59:15
    Shat lavn er iskapes Vazgen Sargsyan@ Mec hayrenaser ev Mec Mard er
    • UnKnown
      2014-07-20 11:37:15
      Շնորհակալ եմ :) Ճիշտ ես...