Copy SMS

Բարի լույս...

Բարի լույս... - բարի լույս, մտքեր, այլ

Նորից երկնքով հին արշալույսն է սիգալով սիգում,
Որպեսզի մեր նոր ու քաղաքակիրթ հիշողության մեջ
Միշտ էլ թարմ մնան … առասպելները։
— Բարի լո՜ւյս, իմ նո՛ր և իմ … առասպե՜լ։


Բարի լույս... - բարի լույս, մտքեր, այլԻնչպե՞ս քնեցիր։
Ի՞նչ երազ տեսար։
Ի՞նչ գեշ երազից արթնացար վախով։
Եվ երազիդ մեջ
Դու պատահաբար չտեսա՞ր նրան,
Ով - ի՛նքդ էլ գիտես - քեզ գիտի այնպես,
Ինչպես հիվանդն իր հիվանդությունը …


Բարի լույս... - բարի լույս, մտքեր, այլԼույսը բարի է
Եվ բարին լույս է … այնքան ժամանակ,
Քանի դեռ սրտերն այդ «բարի լույս» -ը,
Դարերո՜վ մաշված այդ «բարի լույս» -ը
Լսում են կարծես առաջին անգամ
Եվ ամեն անգամ փշաքաղվում են տաք փաղաքշանքից
Ու նվաղումից սարսռում այնպես,
Ինչպես երևի
Մութ երկրաշարժից բույսն է սարսռում ու փշաքաղվում …


Բարի լույս... - բարի լույս, մտքեր, այլԵս փոքր-ինչ հետո դուրս կգամ փողոց,
Որ հետախուզեմ վիճակը օդի՝
Թունդ ներծծելով ծխամոլի պես։
Եվ վա՜յ թե թվա, թե ամեն ինչից
Բուրմունք է գալիս թարմուկ աղջըկա
Ու կամ ծաղկածայր փշոտ վարուգի։
Եվ վա՜յ թե թվա, թե բոլոր մարդիկ
Ի՛նձ են կողոպտում՝ օդը շնչելով,

Բարի լույս... - բարի լույս, մտքեր, այլՔանի որ օդը … քեզնո՜վ է լեցուն,
Ու քեզ են նրանք ներշնչում կարծե՜ս …


Բարի լույս... - բարի լույս, մտքեր, այլՀանգել են արդեն լույսերը բոլոր,
Եվ լոկ այս կիկլոպ լուսանիշներն են, որ արևի դեմ
Ծիսաքրմական գոռոզությունը կորցըրած թեպետ՝
Պատվիրանի պես կրկնում են դարձյալ
Իրենց գունային երրորդությունը՝
Բոլոր սանձազերծ մեքենաներին տեղում մեխելով
Կամ վայրկենապես քշելով առաջ։


Բարի լույս... - բարի լույս, մտքեր, այլՄի՞թե կանաչը պիտի կուրանա
Աշխարհի բոլոր լուսանիշներում,
Որ ես էլ կրկին, կանչելու նման, կարոտով ասեմ.
— Բարի լո՜ւյս, իմ լույս կանա՛չ ու … կարմի՜ր։
Ամպի մի պատառ արևն է ծածկում,
Ակնոց է դնում արևը կարծես։

Բարի լույս... - բարի լույս, մտքեր, այլԵվ անակնո՜ց էլ պարզ տեսնում եմ քեզ
Եվ զգում եմ քեզ ինձ այնքա՜ն մոտիկ,
Որ կարծես նույնիսկ քո շունչն եմ շնչում,
Մինչդեռ դու ինձնից հեռո՜ւ ես այնքան,
Որքան կիկլոպը՝ այս լուսանիշից։
Բայց մեզ կապում է մի ո՜ղջ պատմություն,
Փառահե՛ղ, անմե՛ղ, անմե՛ռ պատմություն,
Եվ մի «բարի լույս», որ չունի՜ վախճան։

Բարի լույս... - բարի լույս, մտքեր, այլՆա պիտի հնչի մեզնի՛ց էլ հետո
Եվ այնպե՜ս հնչի,
Որ մերպեսները
Նո՛ւյն փաղաքշանքից միշտ փշաքաղվեն,
Նո՛ւյն նվաղումով սարսըռան տաքուկ,
Ինչպես բույսերը՝ մութ երկրաշարժից։
— Բարի լո՛ւյս, իմ կյա՛նք և իմ … պատմությո՜ւն …

13

34

2439

  • Arevik™
    2014-07-20 15:00:47
    :O :O :O :O :O :O :O
  • Կիմա
    2014-07-20 21:53:42
    Լուս՞ (ուռա) պոստը լավներ ու շատ լավա որ քո կողմից գրառում տեսաաա :)
    • -L.(-EsAyAn...(
      2014-07-20 22:01:28
      վայ,,մերսի շատ Կիմ ջան... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ուռա)
  • Alone Forever
    2014-07-20 22:12:51
    (լավ) (լավ)
    • -L.(-EsAyAn...(
      2014-07-20 22:13:33
      ողջույյյյյննննննննննն (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա)
      • Alone Forever
        2014-07-20 22:14:39
        (ծաղիկ) Բարև
      • -L.(-EsAyAn...(
        2014-07-20 22:15:30
        ինչ կա,,ոնց ես՞ .ախպեր... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • Alone Forever
        2014-07-20 22:16:19
        բանել չկա, դու պատմի՞,, ես լավ եմ մերսի, դու ոնց ես՞՞ (ծաղիկ)
      • -L.(-EsAyAn...(
        2014-07-20 22:17:04
        գնացինք լիչնի (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
      • Alone Forever
        2014-07-20 22:17:34
        հաաաա :) :) (ժպիտ) (ժպիտ)
  • Arm..
    2014-07-20 22:45:03
    (գինի)
    • -L.(-EsAyAn...(
      2014-07-20 22:47:40
      մերսի Արմ ջան .... (ծաղիկ)
      • Arm..
        2014-07-20 22:48:38
        շատ ուրախ եմ որ քո կողմից պոստ տեսա
      • -L.(-EsAyAn...(
        2014-07-20 22:52:06
        վախ մերսի ,,,,իրականում ուրիշ պոստ պետքա լիներ ,,բայց սենց ստացվեց .... :)
      • Arm..
        2014-07-20 22:53:23
        ինչ պոստ՞ (գինի)
      • -L.(-EsAyAn...(
        2014-07-20 22:55:35
        դե իմ կարդացած գրքերց ինձ հարազտ մտքեր էի հանել,,,ուզում էի դրանք տեղադրեի եստեղ... (ծաղիկ)
      • Arm..
        2014-07-20 22:58:05
        բա խի չես տեղադրում՞
      • -L.(-EsAyAn...(
        2014-07-20 22:59:14
        ես ուրիշ տեղ եմ հիմա,,ետ մտքերնել տանն են ... :( ...հետո կանեմ ոչինչ... O:)
      • Arm..
        2014-07-20 23:00:47
        լավ :)
      • Arm..
        2014-07-20 23:01:26
        Էլլան լավա՞
      • -L.(-EsAyAn...(
        2014-07-20 23:01:30
        (գինի) ... (ծաղիկ)
      • -L.(-EsAyAn...(
        2014-07-20 23:09:47
        հա լավա Արմ ջան (ծաղիկ) ապրես
      • Arm..
        2014-07-20 23:12:01
        կբարևես :)
      • -L.(-EsAyAn...(
        2014-07-20 23:13:59
        անպայման Արմ ջան.... (ծաղիկ) ապրես ,,, (ծաղիկ)
  • Երևակայող--007
    2014-07-20 23:16:27
    դու ես չէ գրել՞ (:| :)
    • -L.(-EsAyAn...(
      2014-07-20 23:18:24
      չէ Վարդ ջան,,,ես իմը չի... (ծաղիկ) ուղակի դուրս եկավ շատտտտ,,, (ծաղիկ)
      • Երևակայող--007
        2014-07-20 23:19:12
        հաաաաա, բայց հետաքրքիր էր (լավ) :)
      • -L.(-EsAyAn...(
        2014-07-20 23:22:34
        մերսի շատ (ծաղիկ) ,,,մտքերիս համապարասղանում էր,,, O:)
      • Երևակայող--007
        2014-07-21 01:30:35
        չարժի :) պարզ ա, իմ հետ էլ ա եղել շատ տենց դեպքեր, որ գրելու փոխարեն, մտքերս դուրս հանելու տեղը ուրիշի գրածն եմ կարդում :)
      • -L.(-EsAyAn...(
        2014-07-21 10:46:10
        հաաաա (ժպիտ) (ժպիտ) ...դե մեկ մեկ որ տեսնում ես մտքեր որոնք համապատասխանում են քո մտքերին ,,,անտարբեր չես կարողանում անցնես ... (ծաղիկ)
  • Man)E(Dreamer
    2014-07-25 21:54:50
    (բռավո) (բռավո) :) barlus :) :) (պաղպաղակ) (պաղպաղակ) (խփո) (խփո)
    • -L.(-EsAyAn...(
      2014-07-28 18:52:32
      յաաա.....բարև բարև ախպեր (ծաղիկ) (ծաղիկ) (խփո) (խփո) (խփո)
  • Шизофреник
    2014-07-28 18:45:45
    |( |( |(