Copy SMS

Կամսարական երգիծանք :)

Կամսարական երգիծանք :) - Լեռ, Կամսար, լեզվաբանություն

Լեռ Կամսար: Սովետական հայ երգիծանքի ճանաչված դեմք: Մարդ, որի կյանքը նվիրված է մարդ արարածի ու աշխարհի վերափոխմանը: 


Նոր գրքեր, նոր հրատարակություններ, անսովոր եռանդ նույնիսկ ութսուն տարեկանում (նշված տարիքում նա լույս ընծայեց իր ''Մարդը տանու շորերով'' խորագիրը կրող ժողովածուն), բայց մշտապես նույն Լեռ Կամսարը` մարդուն ու կյանքը հետախույզի շրջահայացությամբ զննողը, մարդկային ազնվության ու արժանապատվության համար աշխարհ եկած խստաբարո դատախազը: Նա ծաղրեց մարդուն`հանուն Մարդու, ծաղրեց, որ նա փրկվի կամ... մեռնի:


Լեռ Կամսարը դյուրահավատ չեղավ իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում, չշլացավ արտաքին ու կեղծ փայլերով, մնաց նույն հասարակ, բայց շատ ազդեցիկ ու հեղինակավոր Լեռ Կամսարը: Նա հավատարիմ մնաց իր ռեալիստական ըմբռնումներին և երբեք չհեռացավ ժողովրդից, որի ոգով էր գրում, որի ոգին էր իր ներշնչման աղբյուրը: 


Տաղանդավոր երգիծաբանը իր ամբողջ ստեղծագործական կյանքում ինչեր ու ինչքան բաներ չտեսավ և ինչպես ծաղրեց փոքրոգությունը, եսապաշտությունը, կրոնը, բուրժուական լիդերների ու առանձնապես դաշնակցության քաղաքական-բարոյական էությունը, արևմտյան ժամանակակից պետական-դիվանագիտական աշխարհի գայլային օրենքներն ու բաբելոնյան խժդժությունը: Լեռ Կամսարն իր գրիչ-սվինը նվիրեց աշխատավոր մարդու գործին ու պատվին:


 


Կամսարական երգիծանք :) - Լեռ, Կամսար, լեզվաբանություն


Լեռ Կամսարին իրապես կարելի է համարել Պարոնյանի արժանի հետևորդն ու հայ երգիծանքի վաստակավոր ներկայացուցիչը: Նրա վաստակն արդար է ու արժանի:


 


Կամսարական երգիծանք :) - Լեռ, Կամսար, լեզվաբանություն


Իսկապես, ինչպես Շիրվանզադեն է ասում` հայ ժողովուրդը հանճաներին վատ պահել է և լավ թաղել: Բայց եկել է այն օրը, որ Լեռ Կամսարի փոքրիկ ֆելիետոններն ու գրվածքները գտել են իրենց ընթերցողին, և դարձել են ուղղակի տենդեցիոզ:


''Մարդը տանու շորերով'' - բնորոշ խորագիր: Այդ այն մարդն է, որ բոլոր ոլորտներում հանդես է գալիս ազատորեն, ինչպես իր տանը, ինչպես իր տնային հագուստով: Այդ նա է, որ արհամարհելով մեր կյանքի, մեր մարդու, մեր քաղաքացու կոչում` ծառայում է միայն ու միայն իրեն, իր գրպանին: Այդ նա է, որ ցանկացած անազնիվ միջոցներով վաճառում է մեր պետական օրենքները, մեր գաղափարական սկզբունքները, մեր նվիրական զգացմունքներն ու արժանապատվությունը: Նա քաղքենի է` բառի ամենալայն իմաստով: Եվ այդ նա է, որին ճանաչելն ու մերկացնելը եղել և մնում է սովետական հայ երգիծանքի, սովետական ծաղրի արվեստի բուն կոչումը, գոյության անհրաժեշտությունը:


Ցանկանում եմ մեջբերել մի փոքրիկ մանրապատում ''Մարդը տանու շորերով'' ժողովածուից:




Լեզվաբանություն


Հայոց լեզվին տիրապետելը ուսուցիչներից ավելի մեր լիմոնադի ու կոնֆետի գործարաններին է պետք:


Որովհետև տգետ ուսուցչի դասարանում բարեբախտաբար գտնվում են բութ, ծույլ ու անընդունակ աշակերտներ, որոնք ուսուցչի ոչ շիատկն են մարսում և ոչ էլ սխալը և մնում անաղարտ:


Բայց սնունդի ասպարեզում անընդունակ ''աշակերտներ'' քիչ են պատահում (չհաշված հիվանդները) և լիմոնադի ու կոնֆետի գործարանների սխալ արտադրությունները ագահաբար կլանում են ու մինչև վերջին սխալը... մարսում:


Ես չգիտեմ այդ գործարանների արտադրանքը ուղիղ պատրաստված է, թե սխալ, բայց գիտեմ, որ դրանց վրայի պիտակները գրված են այնքան տառասխալներով ու աղավաղված, որ ոչ մի լեզվաբան չի համաձայնվում բերանը դնել այն:


Օրինակ` Լենինականի լիմոնադի գործարանի շշերից մեկի վրա հայերեն ''կեռաս'' է գրված, իսկ ռուսերեն ''բալ'': Դուրս է գալիս, որ եթե նույն ջուրը հայերեն խմես` քաղցր է, իսկ եթե ռուսերեն` թթու: Ահա ձեզ մի կախարդական խմիչք:


 Փառք տանք աստծուն, որ Լենինականի լիմոնադի գործարանը հայերենից ու ռուսերենից զատ ուրիշ լեզու չգիտի, այլապես ֆրանսերեն ''ծիրան'' կգրեր, անգլերեն` ''սերկևիլ'', իտալերեն` ''տանձ, իսպաներեն` ''խնձոր''...


Եթե նայենք Շահումյանի շրջանի լիմոնադի գործարանից դուրս եկած շշերին փակցված պիտակներին, հիմա ողջ Երևանի ազգաբնակչությունը մեռած պիտի լիներ, որովհետև այնտեղ ''սոդա''-ի փոխարեն ''յոդա'' է գրված, բայց, ինչպես երևում է, հաճախորդները սխալն ուղղելուց հետո են խմել, որ հաջողվել է մինչև օրս կենդանի մնալ...


Բազմարդ միության ''Կարմիր հրուշակ'' արտելի կոնֆետի փաթեթների վրա գրված է ''Կարմիր կանֆետչիկ'', ու ես չեմ հասկանում ինչու ''չիկ'', և ոչ ''իկ'':


Ինչու գրել կոնֆետի վրա ''մյատնի'' և չգրել ''անանուխ'', որ հայ հաճախորդն առնելուն պես բերանը գցի և ստիպված չլինի երկար-բարակ բառարանի մեջ ''մյատնի'' բառի բացատրությունը փնտրել:


Առաջարկում եմ հիշյալ գործարաններին` հայերեն սովորելու համար դպրոց մտնել: Եթե կան տարեց գործարաններ, կարող են մեծահասկաների դպրոց հաճախել: Իսկ արդեն թողարկված կոնֆետների վրա քաշել մի նոր շապիկ` ուղիղ գրված, որով հները, որպես ''տակի շոր''` կդառնան անքննադատելի:


Այլապես անգրագիտությունը դպրոցներից փախչելով` այդ գործարաններում ապաստան կփնտրի:


Լեռ Կամսարը շարունակում է հնչել նաև մեր օրերում, և այս` քսանմեկերորդ դարում նրա գրիչ-սվինը կատարում է իր դերը` սարկազմ շանթելով մարդկության վրա` Մարդկության համար:

8

3

2416