Copy SMS

Կիսաքանդ գլուխ

Կիսաքանդ գլուխ - մենախոսություն , կիսաքանդ , պատկերացումներ


Ողջու՛յն,իմ սիրելի պարոն:Եկել եմ Ձեզ հետ կիսվելու:Կիսվել ասելով նկատի չունեմ խոսելու,արտահայտվելու,այլ իսկապես կիսվելու երկու մասի ՝ ողջ ու մեռած:Սարսափելու կարիք չկա,սա ընդհամենը պատմություն է:Ո՞րից սկսեմ:Դե լավ,այս անգամ ես համարձակ կգտնվեմ:Սկսենք իմ մեռած կեսից:


Կիսաքանդ գլուխ - մենախոսություն , կիսաքանդ , պատկերացումներ

Երբ Ձեր կոշտ ու ծեր ձեռքերով գրկեք իմ փոքրիկ մարմինը,շոյեք գլուխս,այնուհետև կռացեք ու համբուրեք ճակատս:Ես դա կզգամ:

Եթե վերջին պահին չկարողանամ իշխել ըմբոստ աչքերիս վրա,Ձեր թշվառ վերնաշապկի թևքով մաքրեք այդ թուլությունը:

Երբ մարմինս անշունչ ու սառը կլինի,գրկեք ինձ ամուր,տաքացրեք Ձեր շնչով և հեկեկանքների միջից մերթ ընդ մերթ արտասանեք այս արտահայտությունները.
-Աղջիկս:
-Իմ փոքրիկ աղջիկ:
-Իմ փոքրիկ բարեկամ:
Այո՛,իմ սիրելի՜ պարոն,ես հավերժ կլինեմ Ձեր բարեկամը,ցավոք սառը,բայց հավատարիմ բարեկամը:



Կիսաքանդ գլուխ - մենախոսություն , կիսաքանդ , պատկերացումներ

Գուցե Դուք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան կարոտե՞լ եք:Ծո՞վը:Ա՜խ ծովն եք կարոտել,վաղուց է ինչ չեք եղել ծովում:Դե նստեք Ձեր սիրելի ճոճաթոռին,իսկ ես կկարդամ Հ. Այվազովսկու ծովանկարների մասին:Սենյակում վառվող օջախը կդառնա ծովային կիզիչ արև,իսկ Ձեր բերանում կզգաք ծովի ջրի աղի համը:Բայց Դուք ծեր եք,եթե ալիքի հանդիպեք,ինձ նշան արեք,որ դադարեցնեմ ընթերցանությունը:

Երբ շարեք Ձեր զինվորներին ու սկսեք ետ ու առաջ քայլել նրանց առջևով,հիշե՛ք,որ ես էլ եմ Ձեր զինվորների թվում:Երբ հասնեք ինձ,մի պահ կանգ առեք,ժպտացե՜ք ու կստանաք նույն պատասխանը:

Իմ սիրելի պարոն,եթե փամփուշտը հասնի Ձեզ,ես չեմ վարանի:Կհանեմ Ձեր վերնաշապիկը ու կդարձնեմ իմ դրոշակը,ավա՜ղ,իմ խոցված դրոշակը:


Կիսաքանդ գլուխ - մենախոսություն , կիսաքանդ , պատկերացումներ

Եվ այս ամբողջ գլխապտույտը նվիրում եմ Ձեզ ՝ իմ անիծված թշվառներից ամենասիրելիին:


Կիսաքանդ գլուխ - մենախոսություն , կիսաքանդ , պատկերացումներ

24

41

1276

  • ∞~ℒ~∞
    2014-07-21 14:48:03
    Երբ հասնեք ինձ,մի պահ կանգ առեք,ժպտացե՜ք ու կստանաք նույն պատասխանը: (լավ) Ամեն ինչ փոխադարձ է: :)
    • ♒ Eøl
      2014-07-21 14:49:13
      Ես էլ եմ այդպես կարծում: :)
      • ∞~ℒ~∞
        2014-07-21 14:54:17
        :) Իմ կարծիքով բոլորն էլ այդպես են մտածում: :)
      • ♒ Eøl
        2014-07-21 14:57:22
        էս դեպքում էդքան էլ համաձայն չեմ
      • ∞~ℒ~∞
        2014-07-21 16:26:56
        Ամեն մարդ իր կարծիքն ունի O:)
      • ♒ Eøl
        2014-07-21 16:34:41
        իհարկե :)
      • ∞~ℒ~∞
        2014-07-21 16:38:14
        O:)
  • Lian
    2014-07-21 15:16:34
    մալադեց Նուն :)
    •  -Paris ☂
      2014-07-21 15:18:10
      Համամիտ եմ Լիաննայի ասածի հետ :)
      • ♒ Eøl
        2014-07-21 15:19:46
        երկու հատ մեեծ շնորհակալություն :) (ծաղիկ)
      • Lian
        2014-07-21 15:19:51
        (ժպիտ) հլը ու մեռնեմ ջանիդ (խփո) :) :D
      • ♒ Eøl
        2014-07-21 15:20:41
        Լիկա՞,համամիտ ես՞ :^) :D
      •  -Paris ☂
        2014-07-21 15:21:29
        Էդ ինձ էր պատասխանում (ծաղիկ) :D իհարկե,համամիտ եմ (ուռա) :D
      • ♒ Eøl
        2014-07-21 15:22:28
        քեզ ա թվում,որ քեզ էր պատասխանում :( ,երկու օր ա մեռնում ա էլի ջանիդ,թող մի քիչ էլ ինձ :'( :D
      •  -Paris ☂
        2014-07-21 15:23:22
        հա լավ,,թող սիրի ,թողում եմ (ծաղիկ) :D
  • Մելինե
    2014-07-21 20:08:38
    ձեր գրառումները իրենց յուրահատուկ շունչը ունեն O:) հեղինակային՞
    • ♒ Eøl
      2014-07-21 23:05:40
      օ,շնորհակալություն :) այո
      • Մելինե
        2014-07-21 23:11:41
        խնդրեմ (ծաղիկ)
  • ......
    2014-07-21 20:15:51
    ու մեռած կեսի մեջ գլուխա բարձրացնում կենդանին,, արդյունքում գալիս են մտքերը, որոնք չգիտեն էլ՝ գալով մեռնում են թե ծնվում.....
    • ♒ Eøl
      2014-07-21 23:06:09
      մեռնելով ծնվում,կամ հակառակը
      • ......
        2014-07-21 23:08:21
        իրարից ծնվող,,, կամ անընդհատ եղող ու իրար հաջորդող....
      • ♒ Eøl
        2014-07-21 23:09:17
        մենք հիմա օրինաչափություն ենք փնտրում՞
      • ......
        2014-07-21 23:09:55
        օրինաչափություն որ լիներ գրածդ կարդալ չէր լինի
      • ♒ Eøl
        2014-07-21 23:10:29
        գրածում չէ,մտքերի մեջ
      • ......
        2014-07-21 23:11:48
        մտքերում էլ չէ
      • ♒ Eøl
        2014-07-21 23:12:27
        լավ
      • ......
        2014-07-21 23:15:07
        օրինաչափություն ման գալու լինեի չէի էլ մտածի
      • ♒ Eøl
        2014-07-21 23:15:42
        լավ
  • 莉利亚
    2014-07-22 23:37:45
    ինչպես միշտ :) էս որ գրքերից էր (:|
    • ♒ Eøl
      2014-07-23 15:59:33
      ոչ մի գրքից :)
      • 莉利亚
        2014-07-24 18:16:07
        դու ես գրել (:|
      • ♒ Eøl
        2014-07-24 18:20:50
        հա (ծաղիկ)
      • 莉利亚
        2014-07-24 18:21:38
        ապրի (բռավո)
      • ♒ Eøl
        2014-07-24 18:22:08
        դու էլ ապրի :) (ծաղիկ)
  • Dark Moon
    2014-07-23 15:03:10
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ապրես լավն էր (լավ) (լավ)
    • ♒ Eøl
      2014-07-23 15:59:41
      դու էլ
  • ......
    2014-07-24 15:54:56
    (լավ) (լավ) (լավ) (լավ) ապրես
    • ♒ Eøl
      2014-07-24 15:55:51
      դու էլ :) (ծաղիկ)
      • ......
        2014-07-24 15:56:15
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Marieta
    2014-07-24 16:57:07
    Գուցե Դուք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան կարոտե՞լ եք: Գուցե, հասկանալ է պետք...շատ շատ սիրուն էիք գրել, բրավո (բռավո) (բռավո) (բռավո)
    • ♒ Eøl
      2014-07-24 17:18:42
      շատ շատ շնորհակալ եմ :)