Copy SMS

Նոր ճշմարտություն

Նոր ճշմարտություն - աղանդ, կրոն, թրաշ


Ինչպես կարելի է բացատրել այն փաստը, որ *աղանդավորական վերելքը* մեր օրերում ստիպեց խոսել իր մասին: Եվ դա մի այնպիսի  ժամանակ, երբ ամբողջությամբ առած նկատվում է կրոնի հանդեպ ընդհանրապես անտարբեր մարդկանց թվի զգալի աճ: 

Ժամանակակից աշխարհում ամեն տեսակ կրոնական և միստիկական ուսմունքների պրոպագանդան իսկական արդյունաբերություն է, որում գործում են ամենատարբեր կորպորացիաներ` մանրից մինչև խոշոր: Դրանց ղեկավարներն իրենց հետևորդներից քամում են վերջին սենթը, առասպելական հարստություն դիզելով նրանց հաշվին, չխոսելով արդեն այն մասին, որ օգտվում են ֆինանսական խոշոր մագնատների դրամական աջակցությունից: 

Ֆ. Էնգելսը նշել է, որ անցյալի մասսայական կրոնական շարժումները, ելնելով այն բանից, որ մասսաների ամեն մի մտածողություն սկզբնական շրջանում հակասական է, խրթին, անկապ, արտահայտվել են բազմաթիվ աղանդերի կազմավորման ձևով, որոնք պայքարել են միմյանց դեմ առնվազն նույնպիսի դաժանությամբ, ինչպես արտաքին թշնամու: Հենց այդպիսի աղանդներից է կազմավորվել նախնական քրիստոնեությունը: Սակայն քրիստոնեությանը չհաջողվեց յուրացնել և ձուլել վաղ ֆեոդալական հասարակարգի ընդդիմադիր  և ներհակ բոլոր տարրերին:

Մեծ թվով աղանդներ և կրոնական շարժումներ կյանքի կոչվեցին Ռեֆորմացիայի դարաշրջանում: Բողոքական աշխարհի կրոնական հարաբերական ազատությունն ու ինքնավարությունն առավել նպաստավոր պայմաններ էին ստեղծում ամեն տեսակ աղանդների ստեղծման և գործունեության համար, որոնք արտահայտում էին նոր աշխարհ եկող բուրժուազիայի տարբեր խավերի հույսերն ու շահերը : Նրանց ուսմունքում բողոք էր հայտնվում ֆեոդալական կարգերի և այդ կարգերը սրբագործող կաթոլիկ եկեղեցու դեմ: 

Նոր ճշմարտություն - աղանդ, կրոն, թրաշ

Աղանդի հիմնադիրն իր հետևորդներին մատուցում է մի որևէ *ճշմարտություն*, որով երաշխավորվում է բոլոր նրանց փրկությունը, ովքեր հավատում են դրան, պայմանով, որ կատարեն որոշակի պատվիրաններ, ենթարկվեն տարբեր արգելքների:Աղանդը, հասկանալի է, հավատում է իրեն հայտնի *ճշմարտության* հաղթանակի անխուսափելիությանը: Այդ պատճառով ցանկացած աղանդավորական գաղափարախոսության մեջ անպայման գոյությոուն ունի պատկերացում այն մասին, որ բարու ուժերի վերջնական տիեզերական հաղթանակի հետևանքով աշխարհը շատ շուտով արմատապես կվերափոխվի: Անհավատները, նրանք, ովքեր չեն տիրապետում փրկության գիտելիքներին կոչնչացվեն կամ հարություն չեն առնի կամ հարություն կառնեն և նորից կոչնչացվեն կամ կենթարկվեն հավատացյալներին, որոնք կլինեն նոր, վերափոխված աշխարհի միակ բնակիչները: 

Նոր ճշմարտություն - աղանդ, կրոն, թրաշ

Որտեղից է ժամանակակաից երիտասարդների մեջ ինքնահրաժարման, զոհաբերության և քավության այդ ձգտումը: Գիտության և տեխնիկայի մեր լուսավոր դարում որտեղից միստիակայի և մարգարեական հրաշքների ծարավը: 

*Տարբեր պաշտամունքները և աղանդները,-գրում է կալիֆորնիացի հոգեբան Արթուր Ջանոֆը,- համերաշխվում են մի կետում. նրանք առաջարկում են հագեցնել մարդու սիրո անհագ մանկական ծարավը և պաշտպանել իրականությունից: Դա չի նշանակում, թե նոր մարգարեների հետևորդներն անխտիր եղել են չսիրված երեխաներ: Շատ սիրված, բայց ինքնուրույն չափազանց քիչ վարժեցված երեխան էլ բախվելով կյանքի պահանջներին, երազում է վերադառնալ իր կորցրած դրախտը:* Եվ նա միանում է աղանդին, հուսալով այնտեղ գտնել այդ դրախտը: Մանավանդ, որ բոլոր աղանդների ղեկավարներն իրենց ապագա հետևորդներին խոստանում են, ըստ էության, հետևյալը. *Հանձնիր ինձ քո ձեռքը, և ես կհոգամ քո մասին: Ես քեզ կպաշտպանեմ, կառաջնորդեմ և կսիրեմ քեզ:*

13

12

1865

  • Մանե...♥
    2014-07-22 18:33:30
    (լավ) (բռավո) (բռավո) *Հանձնիր ինձ քո ձեռքը, և ես կհոգամ քո մասի (լավ) (լավ)
  • ∞~ℒ~∞
    2014-07-22 18:42:09
    Ցավոք սրտի աղանդավորներն շատ են մեր օրերում: (լավ) :)
    • Мурашки от него
      2014-07-22 18:43:14
      դե միշտ էլ եղել են
      • ∞~ℒ~∞
        2014-07-22 18:44:10
        Մեր օրօերում ավելի շատ են: :)
      • Мурашки от него
        2014-07-22 18:45:37
        Եվ դա մի այնպիսի ժամանակ, երբ ամբողջությամբ առած նկատվում է կրոնի հանդեպ ընդհանրապես անտարբեր մարդկանց թվի զգալի աճ: :)
      • ∞~ℒ~∞
        2014-07-22 21:48:01
        :)
  • Մելինե
    2014-07-22 19:42:10
    մեր եկեղեցու դասատուին հիշեցի, ինքը սաղին ՛՛աղանդավոր՛՛ էր ասում :D O:) (գինի)
    • Мурашки от него
      2014-07-22 21:46:26
      կրոնը սուտա էէէէ
    • Մելինե
      2014-07-22 21:50:09
      աթեիստ ես՞, իմ մոտ էլ ենմեկ-մեկ աթեիստական գաղափարներ առաջանում, բայց չգիտեմ, կրոնը իմ կարծիքով մի բան ա, որ մարդու մեջ պիտի լինի, որպես հսկիչ, ինչ-որ արգելափակող կամ սովորեցնող շրջանակ :) :) ես այնուամենայնիվ համոզված քրիստոնյա եմ O:) իսկ իմ եկեղեցու դասատուն հիմա ինչքան գիտեմ հոգեբուժարանում ա, կամ հոգեմետ դեղերի ազդեցության տակ
      • Мурашки от него
        2014-07-22 21:54:24
        Չէ, չէի ասի աթեիստ, ուղղակի ոնց ասեմ ինձ դուր չի գալիս, պատվիրան կամ պայման, էն տպավորություննա որ պետքա ճգնավորի կյանքով ապրենք, ինչա որ չայրվենք դժոխքի կրակներում, բայց ես կարծում եմ կյանքը պիտի լրիվ վայելես, ինչքան կարաս վերցնես կյանքից, մեռնելուց գոհ լինես ապրածիցդ, հետ ուզումա դժոխք ուզումա դռակոնների մոտ, վայելելա պետք սաղ երկրային բարիքները (խփո)
      • Մելինե
        2014-07-22 21:58:59
        հաա, վայելել, բայց ինչքան հնարավոր ա ճիշտ ապրել, բարի գործեր կատարել O:)